Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Նելլի Մանուկյան 24.03.2026 21:34:25

 

Առաջարկում եմ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել, որ 1–9-րդ դասարաններում մեկ դասարանում սովորողների առավելագույն թիվը լինի մինչև 25, իսկ ավագ դպրոցում՝ մինչև 20 սովորող, ինչպես նախատեսված էր ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N954-Ն որոշմամբ՝ այն դեպքերում, երբ դպրոցն ապահովված է համապատասխան մասնագետներով և ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ։Այսօր հանրակրթական դպրոցներում ՀՊՉ պահանջներին համապատասխան աշակերտակենտրոն ուսուցում կազմակերպելը և կարողունակությունների լիարժեք զարգացումը ապահովելը բավականին դժվար է, գրեթե անհնար՝ հատկապես 5–9-րդ դասարաններում, որտեղ սովորողների թիվը հասնում է 33–35-ի։

Քննելի է։ Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։

27 Zvart Babayan 24.03.2026 23:12:19

Առաջարկում եմ դասարանում ունենալ առավելագույնը 20–25 աշակերտ, որպեսզի ապահովվի որակյալ ուսուցում և անհատական ուշադրություն, և քանի որ դասասենյակների չափերը և տեխնիկական հագեցվածությունը տարբեր են դպրոցներում , պետք է համապատասխանեն աշակերտների թվին։

Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: