ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |||
| 1 | Աննա Խաչատրյան 12.03.2026 11:42:46 | Հարգելի՛ գործընկեր, դիտարկումս վերաբերվում է սույն նախագծի կարգի 13-րդ կետին, մեջբերում․ 13. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում՝ կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում՝ դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների թիվը չի կարող գերազանցել դասարանի սովորողների թվի 10 %-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի՝ տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի միակ դպրոցն է:
|
Շնորհակալություն Ձեր դիտարկման համար։ Համամիտ եմ ներկայացված առաջարկի հետ։ Նախագծում կկատարվի համապատասխան խմբագրում։ |
|||||
| 2 | Արմինե Պետրոսայան 12.03.2026 13:51:50 | Հարգելի գործընկեր,իմ առաջարկը իմ վերաբերում է նախագծի հետևյալ կետին․Սահմանել, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման փոփոխությունը կիրականացվի փուլային եղանակով, և կներդրվի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ առաջին դասարանից՝ յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 26-30 սովորող: Սահմանված թիվը կարող է տարընթերցման առիթ հանդիսանալ։Նախընտրելի է հստակ թիվ սահմանել ՝օրինակ 26 կամ 30։Բայց ոչ՝ 26-30 |
Շնորհակալություն։ Նախագծում նշված է, որ ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների անհնարինությունից՝ դպրոցը կարող է իր հայեցողությամբ նվազեցնել դասարանների կոմպլեկտավորումը՝ սահմանելով մինչև 26 սովորող մեկ դասարանում, անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպելով երկրորդ հերթով։
|
|||||
| 3 | Արմինե Պետրոսայան 12.03.2026 14:46:07 | Դիտարկումս վերաբերում է նախագծի հետևյալ կետին ․5. Ուսումնական տարվա ընթացքում նոր դասարան կամ ուսումնական խումբ չի ձևավորվում: Դասարանները և ուսումնական խմբերը ձևավորվում են ուսումնական տարվա և երկրորդ կիսամյակի սկզբում: Ուսումնական տարի է համարվում սեպտեմբերի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածը։ Նախադասության առաջին մասում նշված է ,որ ուսումնական տարվա ընթացքում նոր դասարան կամ ուսումնական խումբ չի ձևավորվում,իսկ երկրորդ մասում նշված է,որ երկրորդ կիսամյակում կարող են ձևավորվել։Այստեղ առկա է հակասություն։Առաջարկում եմ վերաշարադրել այս կետը։ |
Շնորհակալություն Ձեր դիտարկման համար։ Նախագծում կկատարվի համապատասխան խմբագրումը։ |
|||||
| 4 | ԱՆԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ 13.03.2026 15:28:52 | Նախագծի 13-րդ կետի ձևակերպումը նպատակահարմար է վերանայել՝ հստակեցնելու համար, թե տվյալ դրույթով նախատեսվող 10 տոկոս սահմանափակումը կիրառվում է արդյոք այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ տարիքային խմբի միայն մեկ դասարան կա, թե այդ դեպքում պետք է նախատեսվի բացառություն՝ ապահովելու համար երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց։ Ներկայիս ձևակերպումը՝ «Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում՝ դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների թիվը չի կարող գերազանցել դասարանի սովորողների թվի 10 %-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի՝ տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի միակ դպրոցն է», տրամաբանական առումով ամբողջությամբ հստակ չէ, քանի որ «յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում» ձևակերպումը փաստացի վերաբերում է այն իրավիճակին, երբ տվյալ տարիքային խմբում կա մեկ դասարան, իսկ նույն պայմանը հետագայում ներկայացվում է նաև որպես բացառություն։ Եթե նպատակն այն է, որ 10 տոկոս սահմանափակումը չկիրառվի այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ տարիքային խմբի միայն մեկ դասարան կա, ապա նպատակահարմար է խմբագրել ձևակերպումը՝ «յուրաքանչյուր» բառից հետո հանելով «դասարանից մեկական լինելու պարագայում՝» բառերը։ |
Շնորհակալություն։ Նախագծում կկատարվի համապատասխան խմբագրում։ |
|||||
| 5 | ԱՆԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ 13.03.2026 15:28:52 | Նախագծի 13-րդ կետում դասարանների ձևավորման և սովորողների բաշխման վերաբերյալ դրույթները վերաբերում են միայն կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողներին, մինչդեռ որևէ անդրադարձ չի կատարվում 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների առկայության դեպքում դասարանների կազմավորման կամ բաշխման մեխանիզմներին։ Մասնավորապես, կարգում սահմանվում է, որ՝
Սակայն նմանատիպ մոտեցում նախատեսված չէ 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների համար, ինչի հետևանքով կարող են առաջանալ հետևյալ խնդիրները․
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նպատակահարմար է կարգում նախատեսել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների առկայության դեպքում դասարանների ձևավորման կամ բաշխման սկզբունքներ, կամ հստակ նշել, որ դրանց նկատմամբ որևէ կարգավորումը չի կիրառվում և դպրոցն է որոշում։ |
|
|||||
| 6 | Մարի Թամազյան 16.03.2026 12:12:15 | Նախագծով նախատեսվում է դասարանների կազմավորման փոփոխությունը իրականացնել փուլային, ինչը հիմնավորվում է դպրոցներում ուսուցչական կազմի, շենքային և ֆիզիկական պայմանների անբավարարությամբ։ ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորմամբ շատ դպրոցներ ապահովվել են ԲՏՃՄ առարկայական դասասենյակներով ու լաբորատոր սարքավորումներով։ Այդ լաբորատորիաները նախատեսված են առավելագույնը 10 կամ 20 սովորող միջին խտության համար։ Այն դպրոցներում, որտեղ դասարանները ունեն մեծ խտություն, օրինակ 33 կամ 35 սովորող է, ապա դասապրոցեսի արդյունավետությունը խիստ նվազում է, նոր ՀՊՉ-ի ներդրումը դառնում է ձևական։ Մեծ խտությամբ դասարաններում աշակերտակենտրոն դասապրոցես, որով հնարավոր կլինի լիարժեք ապահովել ՀՊՉ վերջնարդյունքները, շատ բարդ է, համարյա անհնար։ Հաշվի առնելով վերը նշվածը, հիմք ընդունելով առողջապահական, հիգիենայի և այլ կարևորագույն նորմերը պահպանելու խնդիրը, «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջը, առաջարկում եմ․ ԱՌԱՋԱՐԿ 1․ Նախագծի 3 կետը լրացնել 3․1 կետով, հետևյալ կերպ․ 3. Սահմանել, որ հաստատություններում մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթության 3-րդ աստիճանում (ավագ դպրոց)՝ 30: 3․1․ Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորությունից՝ դպրոցը կարող է (մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը) իր հայեցողությամբ նվազեցնել դասարանների կոմպլեկտավորումը՝ սահմանելով մինչև 26 սովորող մեկ դասարանում, անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպելով երկրորդ հերթով։
Կամ ԱՌԱՋԱՐԿ 2․ Նախագծի 3 կետը ներկայացնել հետևյալ կերպ․ 3. Սահմանել, որ հաստատություններում մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական, հիմնական և ավագ) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 30 է:
Կամ ԱՌԱՋԱՐԿ 3 ․ Նախագծի 3 կետը լրացնել 3․1 կետով, հետևյալ կերպ․ 3. Սահմանել, որ հաստատություններում մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթության 3-րդ աստիճանում (ավագ դպրոց)՝ 30: 3․1․ Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորությունից՝ դպրոցը կարող է իր հայեցողությամբ դասարանը կիսել ԲՏՃՄ առարկաների դասաժամերին՝ առարկայական դասասենյակների առկայության դեպքում։ |
Դիտել կցված փաստաթուղթը |
Նախագիծը գտնվում է քննարկման փուլում։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։ |
||||
| 7 | Նաիրա Գրիգորյան 16.03.2026 15:09:25 | Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով` 《 ... 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից ` առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 20֊25 սովորող》։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա լսելու և անհատական աշխատանք կատարելու դասարանում բոլոր սովորողների հետ։ Ինչպես անհնար էր անհատական մոտեցում ցուցաբերելը 35 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում, այնպես էլ դժվար իրագործելի է 26֊30 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովումը հնարավոր է իրականացնել դասաժամի ընթացքում յուրաքանչյուր սովորողին տրամադրվող ժամանակահատվածի մեծացմամբ։ Աշխատանքային երկարամյա փորձս հուշում է, որ նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովմանը կարելի է հասնել առավելագույնը 25 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Հաշվի առնելով, որ դասարաններում կարող են լինել նաև ԿԱՊԿՈւ սովորողներ, առաջարկում եմ դասարաններում սովորողների առավելագույն քանակը դարձնել 20֊25 սովորող։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության կխմբագրվի: |
|||||
| 8 | Վարդուհի Ասատրյան 16.03.2026 16:16:54 |
Առաջարկում եմ նախագծում սահմանել, որ հանրակրթական դպրոցների դասարաններում սովորողների առավելագույն թվաքանակը լինի 20–25 աշակերտ, և նշված կարգավորումը կիրառվի բոլոր դասարանների համար արդեն 2026-2027 ուսումնական տարվանից։
Նման սահմանափակումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը, ուսուցիչների կողմից յուրաքանչյուր սովորողի նկատմամբ անհատական մոտեցման ապահովմանը, ինչպես նաև դասի ընթացքում արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։ Փոքրաքանակ դասարանները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը և բարձրացնել սովորողների ներգրավվածությունը դասերին։ Հատկապես շատ կարևոր է այս մոտեցումը տարրական դպրոցում և առավել ևս առաջին դասարաններում; Հուսով եմ, նախագիծը ընդունելիս կառաջնորդվեք մեր՝ ուսուցիչներիս կատարած առաջարկներից բխող անհրաժեշտություններով; |
Քննելի է։ Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ |
|||||
| 9 | Արմինե Պողոսյան 16.03.2026 20:02:22 | Միջազգային փորձ: Զարգացած կրթական համակարգերում դասարանների օպտիմալ խտությունը տատանվում է 20-25-ի սահմաններում, ինչը թույլ է տալիս իրականացնել ինտերակտիվ մեթոդներ և խմբային աշխատանքներ: Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ: Նախագծի 11-րդ կետը թույլ է տալիս դպրոցին նվազեցնել թիվը մինչև 26՝ ելնելով պայմաններից, սակայն սա պետք է լինի ոչ թե բացառություն կամ հայեցողական որոշում, այլ պարտադիր նորմ՝ որակյալ կրթություն երաշխավորելու համար: Բացի կրթական որակի գործոնից, դասարանների կոմպլեկտավորումը առավելագույնը 25 աշակերտ սահմանելը բխում է նաև ՀՀ-ում գործող քաղաքաշինական և առողջապահական պարտադիր նորմերից. Տարածքի սահմանափակում և մակերես: Հայաստանի հանրակրթական դպրոցների զգալի մասի տիպային դասասենյակները նախատեսված չեն 30 և ավելի սովորողների համար՝ պահպանելով մեկ շնչին ընկնող անհրաժեշտ քառակուսի մետրերը: 26-30 աշակերտի պարագայում խախտվում է աշխատանքային տարածքի հարմարավետությունը, ինչը սահմանափակում է ուսուցչի տեղաշարժը և խմբային աշխատանքների կազմակերպումը: Սանիտարահիգիենիկ նորմեր: Համաձայն սանիտարական կանոնների, յուրաքանչյուր սովորողի համար պետք է ապահովվի օդի որոշակի ծավալ և բնական լուսավորության հասանելիություն: Գերբեռնված դասասենյակներում կտրուկ վատթարանում է օդափոխության որակը, բարձրանում է ածխաթթու գազի մակարդակը և մեծանում է վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը: Անվտանգություն և տարհանում: Դասասենյակի փոքր մակերեսի պայմաններում 30 աշակերտի առկայությունը դժվարացնում է արտակարգ իրավիճակներում արագ և անվտանգ տարհանման գործընթացը: Ֆիզիկական միջավայրի անհամապատասխանություն: Նախագծում նշված «դպրոցի ֆիզիկական պայմանների անհնարինությունը» հաճախ ոչ թե բացառություն է, այլ համատարած իրողություն շատ հաստատությունների համար: Հետևաբար, 25 աշակերտի շեմը հանդիսանում է այն առավելագույնը, որը թույլ է տալիս պահպանել հիգիենիկ նորմերը առանց դասասենյակների վերակառուցման անհրաժեշտության: Առաջարկում եմ Ելնելով վերոգրյալից՝ դասարանների կազմավորման փուլային ներդրման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել ոչ թե 26-30 սահմանաչափը, այլ առավելագույնը 25 սովորողի սկզբունքը՝ որպես առողջապահական և կրթական անվտանգ միջավայրի երաշխիք: |
Նախագիծը գտնվում է քննարկման փուլում։ Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։ |
|||||
| 10 | Լուսինե Ավետիսյան 16.03.2026 21:20:51 | Այս որոշումը մինչև փոփոխությունները սահմանում էր 1_9 դասարաններում առավելագույնը 20-25 աշակերտ։ Դա նորմալ էր, իսկ այս փոփոխությունը ընդհանրապես չի բխում աշակերտի շահերից Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով` 《 ... 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից ` առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 20֊25 սովորող》։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա լսելու և անհատական աշխատանք կատարելու դասարանում բոլոր սովորողների հետ։ Ինչպես անհնար էր անհատական մոտեցում ցուցաբերելը 35 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում, այնպես էլ դժվար իրագործելի է 26֊30 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Աշխատանքային երկարամյա փորձս պնդում է, որ նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովմանը կարելի է հասնել առավելագույնը 25 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Հաշվի առնելով, որ դասարաններում կարող են լինել նաև ԿԱՊԿՈւ սովորողներ, առաջարկում եմ դասարաններում սովորողների առավելագույն քանակը դարձնել 20֊25։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության՝ կխմբագրվի: |
|||||
| 11 | Ազատուհի Դունամալյան 16.03.2026 22:34:08 | Հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին դպրոցում դասարանների կոմպլեկտավորման առավելագույն շեմը 20 աշակերտ սահմանելու վերաբերյալ 1. Հիմնավորում Ներկայիս չափորոշիչներով սահմանված 26-30 աշակերտը միջին օղակում (5-9-րդ դասարաններ) խոչընդոտում է նոր հանրակրթական պետական չափորոշչի (ՀՊՉ) արդյունավետ ներդրմանը: Դեռահասության տարիքային առանձնահատկությունները պահանջում են առավել անհատականացված մոտեցում և ինտերակտիվ մեթոդների կիրառում, ինչը տեխնիկապես դժվար է իրագործել մեծաքանակ խմբերում: 2. Նպատակը • Կրթության որակի բարձրացում: Ապահովել ուսուցիչ-աշակերտ արդյունավետ հետադարձ կապը (յուրաքանչյուր աշակերտին դասաժամի ընթացքում տրամադրվող ժամանակի ավելացում): • Նախագծային ուսուցման խթանում: Ստեղծել նպաստավոր միջավայր փոքր խմբերով հետազոտական աշխատանքների համար: • Ներառականության ապահովում: Թույլ տալ ուսուցչին իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների լիարժեք ներառումը: 3. Ակնկալվող արդյունքը • Աշակերտների առաջադիմության ցուցանիշների աճ (առնվազն 15-20%-ով): • Դպրոցական միջավայրում կոնֆլիկտների և բուլինգի դեպքերի կրճատում՝ շնորհիվ ուսուցչի կողմից դասարանի դինամիկայի ավելի լավ վերահսկման: |
Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։ |
|||||
| 12 | Անահիտ Չոմարյան 17.03.2026 17:00:43 | Նախագծում սահմանվող փոփոխությունը չի բխում սովորողների շահերից։Նոր չափորոշչային պահանջների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է սովորողների թիվը սահմանել մինչև 25՝ անհատական մոտեցում ցուցաբերելու, վերջնարդյուքներին հասնելու, ինչպես նաև կարողունակություններ ձևավորելու համար։ Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով ՝2026թվականի սեպտեմբերի մեկից առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 25 սովորող》։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության՝ կխմբագրվի: |
|||||
| 13 | Ruzanna Piliposyan 18.03.2026 15:20:18 | Նոր չափորոշիչների համաձայն՝ դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է բացահայտել սովորողների կարողունակությունները, ցուցաբերել անհատական մոտեցում և դասարանում սովորողների քանակը սահմանափակել՝ հասցնելով այն 20–25-ի։ |
Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ |
|||||
| 14 | Մարինե Հովհաննիսյան 18.03.2026 23:46:09 | Առաջարկում եմ նախագծում սահմանել, որ հանրակրթական դպրոցների դասարաններում սովորողների առավելագույն թվաքանակը լինի 20–25 աշակերտ, և նշված կարգավորումը կիրառվի բոլոր դասարանների համար արդեն 2026-2027 ուսումնական տարվանից։ Շնորհակալություն։ |
Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ Շնորհակալություն։ |
|||||
| 15 | Varduhy Tsatryan 19.03.2026 00:24:09 | Առաջարկում եմ փուլային աստիճանական անցում: Օրինակ այս սխեմայով. 2026 թ. սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցների առաջին և հինգերորդ դասարանների կոմպլեկտավորումը պարտադիր կատարել առավելագույնը 25 սովորողով, մյուս դասարաններինը թողնել դպրոցների հայեցողությանը: 2027թ սեպտեմբերից արդեն պարտադիր դարձնել առաջին, երկրորդ, հինգերորդ և վեցերորդ դասարանների կոմպլեկտավորումը և այսպես շարունակել մինչև բոլոր դասարանների կոմպլեկտավորումը դառնա նախատեսված քանակներով: Այս մոտեցումը հնարավորություն կտա դպրոցներին աստիճանաբար լուծել ենթակառուցվածքային, կադրային խնդիրները: |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության՝ կխմբագրվի: |
|||||
| 16 | Siranush Baghdasaryan 19.03.2026 21:17:35 | Այս ռեֆորմը հիանալի հնարավորություն է ստեղծում ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական միջավայր ձևավորելու համար, որտեղ կենտրոնում աշակերտն է։ |
Համաձայն եմ, շնորհակալություն։ |
|||||
| 17 | Արմինե Սիմոնյան 19.03.2026 21:22:44 | Առաջարկում եմ․ 2-րդ և 3-րդ կետերով՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասարանների կազմավորման փոփոխությունը հստակ նշել /օր․մինչև 26 սովորող/։ Կրթության առաջին աստիճանում ուսուցումը երկրորդ հերթով չկազմակերպել։ |
Ձեր առաջարկը կքննարկվի, ըստ անհրաժեշտության՝ կխմբագրվի: |
|||||
| 18 | Ռուզան Բեգոյան 19.03.2026 21:35:21 | Այսօր հանրակրթական դպրոցներում ՀՊՉ պահանջներին համապատասխան աշակերտակենտրոն ուսուցում,կարողունակությունների արդյունավետ զարգացում ապահովելը շատ բարդ է,գրեթե անհնարին` հատկապես գերծանրաբեռնված(33֊35սովորող) 5֊9֊րդ դասարաններում։ Առաջարկում եմ` 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից դպրոցների 1֊9֊րդ դասարանների սովորողների առավելագույն թիվը սահմանել մինչև 25,իսկ ավագ դպրոցում`առավելագույնը 20 սովորող,ինչպես նախատեսված էր ՀՀ կառավարության 2018թվականի օգոստոսի 30֊ի N954-Ն որոշմամբ,եթե դպրոցը չունի մասնագետների և դպրոցական ենթակառուցվածքի խնդիր։ |
|
|||||
| 19 | Sinamar Kurghinyan 20.03.2026 00:45:15 | Ժամանակակից կրթական համակարգում ուսուցման արդյունավետության բարձրացումը անմիջականորեն կապված է դասարանում աշակերտների թվի հետ։ Մանկավարժական փորձը և կրթական հետազոտությունները ցույց են տալիս, որ դասարանում 20 - 25 աշակերտ ունենալը օպտիմալ է։ Առաջին հերթին այս քանակը հնարավորություն է տալիս իրականացնել անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողի նկատմամբ։Ուսուցիչը կարողանում է բացահայտել աշակերտների կարողությունները, դժվարությունները և ուսուցման առանձնահատկությունները` ապահովելով տարբերակված ուսուցում։ Երկրորդ` փոքրաթիվ դասարաններում աշակերտները ավելի կենտրոնացած են, ակտիվ մասնակցում են դասին , ինչն ապահովում է գիտելիքների խորքային յուրացում։ Կարևոր է նշել,որ նման դասարաններում ձևավորվում է առողջ հոգեբանական մթնոլորտ։ Աշակերտները ավելի ազատ են արտահայտվում, զարգանում են հաղորդակցման և համագործակցության հմտությունները։ Վերջապես , գնահատման գործընթացը դառնում է ավելի արդյունավետ և օբյեկտիվ, քանի որ ուսուցիչը կարողանում է ավելի մանրամասն հետևել յուրաքանչյուր աշակերտի առաջընթացին։ Վերոնշյալը հաշվի առնելով` նպատակահարմար է դասարանում աշակերտների թիվը սահմանել 20֊25, ինչը կնպաստի կրթության որակի բարձրացմանը և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ |
Նախագիծը գտնվում է քննարկման փուլում։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։ |
|||||
| 20 | Գայանե Ղարիբյան 21.03.2026 00:16:01 | Ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման (այսուհետ՝ որոշում) նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ իմ առաջարկությունները և հիմնավորումները։ Առաջարկում եմ՝ ա) Նախագծով առաջարկվող նոր 2-րդ կետը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ․ «2. Սահմանել, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման փոփոխությունը կներդրվի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ սկսելով առաջին դասարանից, յուրաքանչյուր տարի ընդգրկելով հաջորդ դասարանները։ 1) Կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 26 է: 2) Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների անհնարինությունից՝ դպրոցը կարող է՝ անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպել երկրորդ հերթով։», բ) Որոշման 6-րդ կետը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ․ «Դասարանների, ուսումնական խմբերի կազմավորումից հետո ուսումնական տարվա որևէ կիսամյակի ընթացքում դասարաններում և ուսումնական խմբերում սովորողների թիվը կարող է գերազանցել՝ հաստատությունում լիցենզիայով սահմանված տեղերի առկայության դեպքում:»։
Հիմնավորումներ՝ կրթության որակի ցածր ցուցանիշների պատճառներից մեկը դասարանների գերբեռնվածությունն է, նախագծով առաջարկվող նոր 2-րդ կետի 1-ին ենթակետի «իր հայեցողությամբ» ձևակերպումը հստակեցման, վերահսկման մեխանիզմներ սահմանելու կարիք ունի, իսկ որոշման 6-րդ կետը սահմանափակում է ծնողի՝ դպրոցն ընտրելու իրավունքը։ |
Դիտել կցված փաստաթուղթը |
Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։ Շնորհակալություն։ |
||||
| 21 | Մարինա Աթաբեկյան 21.03.2026 20:28:24 | Հաշվի առնելով հանրակրթության որակի շարունակական բարձրացման անհրաժեշտությունը և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ առաջարկում եմ վերանայել հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկ դասարանում սովորողների առավելագույն թվաքանակի սահմանաչափը և սահմանել, որ այն չպետք է գերազանցի 25 սովորողը։ |
|
|||||
| 22 | Գյուլնարա Հարությունյան 22.03.2026 00:28:05 | Կրթության որակի բարձրացման համար առաջարկում եմ` 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից դպրոցների 1֊9֊րդ դասարանների սովորողների առավելագույն թիվը սահմանել մինչև 25,իսկ ավագ դպրոցում`առավելագույնը 20 սովորող,ինչպես նախատեսված էր ՀՀ կառավարության 2018թվականի օգոստոսի 30֊ի N954-Ն որոշմամբ,եթե դպրոցը չունի մասնագետների և դպրոցական ենթակառուցվածքի խնդիր։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության՝ կխմբագրվի:
|
|||||
| 23 | Լուսինե Հարությունյան 24.03.2026 01:56:55 | Ես կարծում եմ, որ առաջարկվող որոշումը կարող է բացասաբար անրադառնալ կրթության որակի վրա։Դասարանում աշակերտների թվի ավելացումը դժվարացնում է ուսուցչի աշխատանքը և նվազեցնում յուրաքանչյուր սովորողին անհատական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը, իսկ ԿԱՊԿՈՒ սովորողների դեպքում դարձնում անիրական։ Իմ համոզմամբ՝ առավել արդյունավետ ուսուցման համար անհաժեշտ է սահմանել առավելագույնը 25 սովորող յուրաքանչյուր դասարանում։ Այս դեպքում ուսուցիչը կարող է ավելի լավ հետևել յուրաքանչյուր սովորողի առաջընթացին, բացահայտել նրանց կարողությունները և ժամանակին աջակցել դժվարությունների դեպքում։ Բացի այդ, փոքրաթիվ դասարանները նպաստում են ավելի առողջ և ներգրավված ուսումնական միջավայրի ձևավորմանը, որտեղ սովորողները ավելի ակտիվ են մասնակցում դասերին և ավելի հեշտ են հաղորդակցվում ուսուցչիհետ։ Ուստի կարծում եմ, որ պետք վերանայել այս որոշումը և առաջնահերթությունը տալ կրթության որակի բարձրացմանը։ Առաջարկում եմ որպես տարբերակ, իրագործել փուլայի ՝ սկսելով 1-5 դասարաններից։ |
Քննելի է։ Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ |
|||||
| 24 | Աննա Պողոսյան 24.03.2026 19:00:52 | Ամենամեծ մտահոգությունը վերաբերում է մինչև նոր կարգի ամբողջական ներդրումը սահմանված շեմերին.տարրական և հիմնական դպրոցներում թույլատրվում է մինչև 35 աշակերտ մեկ դասարանում : Սա չափազանց մեծ թիվ է արդյունավետ դասապրոցես կազմակերպելու համար, հատկապես ցածր դասարաններում: |
Ձեր դիտարկումը հասկանալի է։ Նախագիծը նպատակ ունի կարգավորելու խնդիրը՝ պայմանավորված դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ |
|||||
| 25 | Nelly Afrikyan 24.03.2026 21:25:05 | Այսօր հանրակրթական դպրոցներում ՀՊՉ պահանջներին համապատասխան աշակերտակենտրոն ուսուցում,կարողունակությունների արդյունավետ զարգացում ապահովելը շատ բարդ է,գրեթե անհնարին` հատկապես գերծանրաբեռնված(33֊35սովորող) 5֊9֊րդ դասարաններում։ Առաջարկում եմ` 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից դպրոցների 1֊9֊րդ դասարանների սովորողների առավելագույն թիվը սահմանել մինչև 25,իսկ ավագ դպրոցում`առավելագույնը 20 սովորող,ինչպես նախատեսված էր ՀՀ կառավարության 2018թվականի օգոստոսի 30֊ի N954-Ն որոշմամբ,եթե դպրոցը չունի մասնագետների և դպրոցական ենթակառուցվածքի խնդիր։ |
Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ |