«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին»
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Inna Sahakyan 20.03.2026 14:41:34 | Ընդունվել է | Ընդհանուր առմամբ կանոնակարգը ունի դրական միտում։ Ստորև ներկայացնում եմ իմ կողմից դիտարկումները։
13-րդ կետի վերաբերյալ - «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում նշված ստեղծագործական կազմը, որը պետք է համապատասխանի համատեղ արտադրողների ներդրումներին, շատ ավելի լայն է և ներառում է նաև հետարտադրության փուլի ստեղծագործական կազմին (գունաշտկում, ձայնային ձևավորում, երաժշտական ձևավորում և այլն)։ Նաև ստեղծագործական միավոր է համարվում արտադրական աշխատանքների երկիրը՝ օրինակ, եթե նկարահանումները տեղի են ունեցել ՀՀ-ում, դա համարվում է ստեղծագործական միավոր։ Առաջարկում եմ ընդլայնել այս ցանկը, ինչպես նաև ներառել ռեժիսորին, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ նախագիծը նվազագույն մասնակցությոն ունեցող է, բայց ռեժիսորը հանդիսանում է ՀՀ քաղաքացի։
14 կետի վերաբերյալ - առաջարկում եմ վերջին նախադասությունում ավելացնել ՛Նույն կերպ համաձայնագրի կնքման փուլում, հայտով ներկայացված առավելագույն կամ նվազագույն մանակցության կարգավիճակը պարտադիր պետք է համընկնի համատեղ արտադրության նպատակների վերաբերյալ համարտադրողների միջև կնքված համաձայնագրում․․․"
36-րդ կետը, որը թույլատրում է հայտի հետ կապված տեղեկատվության համար դիմել երրորդ անձանց, մարդու իրավունքների ոտնահարում է և անընդունելի։
Կետ 56․ Համաձայնագրերի կնքումը շատ կարևոր է և հանդիսանում է համատեղ արտադրության և միջազգային առաջխաղացման հիմքն է։ Սակայն քանի որ Ազգային մարմնին պետության կողմից ֆիլմարտադրության համար հատկացվող գումարը շատ սահմանափակ է, ժամանակի ընթացքում հանգեցնելու է մրցութային ֆոնդի պակասորդի։ Այս պատճառով առանցքային եմ համարում, որ ֆիլմարտադրությանը հատկացվի հավելյալ ֆինանսավորում։
Կետ 59 ողջունելի է, շատ կարևոր է միջազգային նախագծերի համար և ընդունված պրակտիկա է։
Կետ 76։ Ձևակերպումը թերի է, ենթադրում եմ, որ հանձնաժողովի երկու անդամի ընդհանուր գնահատականների դրական արդյունքի մասին է խոսքը, բայց կարող է հասկացվել՝ յուրաքանչյուր անդամի երկու դրական գնահատական։
Կետ 80․ Վավերագրական ֆիլմերի առանձնահատկություններից ելնելով գեղագիտական-գեղարվեստական գնահատման այս բաղադրիչները չեն կարող գործել։ Առաջարկում եմ վավերագրական ֆիլմերի համար կիրառել ստորև ներկայացված բաղադրիչները։ 1. մտահղացում, սյուժե,ինքնատիպություն; 2․դրամատուրգիական կառուցվածք և հուզական խորություն 3․կերպարների կամ թեմայի հասանելիություն և բացահայտման հնարավորություն 4․ոճական առանձնահատկություններ, պատկերա-ձայնային լուծումներ (կամ հեղինակային ձեռագիրը)։
Կետ 89․ Քանի որ կարող է լինել անարդարացի իրավիճակ, երբ մրցութային ֆոնդը չհերիքի դրական գնահատական ստացած նախագծերի համար, առաջարկում եմ, որ մրցային շեմը հատած այն նախագծերին, որոնք պատրաստ են պայմանագրի ստորագրման, բայց մրցութային ֆոնդի գումարը չի բավարարում պայմանագիր կնքելու համար, ունենան հնարավորություն համաձայնագիր կնքել՝ մրցութային հաջորդ ֆոնդից համալրման և պայմանագիր կնքելու պայմանով։ |
Ընդունվել է ի գիտություն: Առաջարկները կդիտարկվեն ընթացակարգի համաձայն: |
||
| 2 | Inna Sahakyan 20.03.2026 14:59:49 | Քննարկման փուլում է | Կետ 25։ Առաջարկում եմ առավել մանրամասն ֆինանսական պլանի համալրման փաստաթղթերի ցանկ՝ ըստ փուլերի։
Համաձայնագրի փուլ
Պայմանագրի փուլ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԻ վերաբերյան։
Կետ 19։ Վավերագրական ֆիլմերը չեն ունենում ավանդական սցենար անգամ հետարտադրության փուլում, ուստի առաջարկում եմ այդ փուլում "Վերջնական սցենարի" փոխարեն պահանջել "հետարտադրության սեղմնագիր, նվազագույնը 12 էջ"։
2-րդ բաժին, կետ 7։ Հայտերի փուլում անհիմն եմ համարում տրամադրել գնումների մասնագետի և հաշվապահի հետ կնքված պայմանագրերը։ Այս մասնագետների ծառայությունների կարիքը կա հայտերի հաստատումից հետո, Ազգային մարմնի հետ պայմանագիր կնքելու պահից սկսած։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Բյուջեի կառուցվածքի և միջազգային համապատասխանության վերաբերյալ Կարևոր եմ համարում միջազգային համատեղ արտադրություններում ընդունված պարտադիր բյուջետային տողերի՝ Overhead (կառավարչական ծախսեր) և Producer’s fee (պրոդյուսերական հոնորար) ներառումը մեր պետական կարգավորումներում և բյուջետային ստանդարտներում։ Եվրոպական երկրներում այս ծախսերը հստակ կարգավորվում են պետական կանոնակարգերով և ներառվում են ընդհանուր բյուջեի հանրագումարից ստորև՝ հստակ տոկոսաչափերով. Օրինակ՝ Նիդերլանդներում դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 15%-ը, իսկ միջազգային ընդհանուր ստանդարտը տատանվում է 7-15%-ի սահմաններում՝ կախված երկրից։ Մեզ մոտ այս հստակ կարգավորումների բացակայությունը հայկական բյուջեները դարձնում է անկիրառելի միջազգային ստանդարտների տեսանկյունից և խոցելի է դարձնում հայ պրոդյուսերների դիրքերը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։ Անհրաժեշտ է օրենքով, կամ գոնե կանոնակարգով սահմանել այս ծախսատեսակների հստակ շեմերը և թույլատրելի դարձնել դրանց ներառումը բյուջեի հանրագումարից ստորև տողերում։ Սա էապես կհեշտացնի համատեղ արտադրության գործընթացը և կստեղծի ամուր իրավական հիմքեր միջազգային համաարտադրողների հետ աշխատելիս։ |
Առաջարկները կդիտարկվեն և նպատակահարմարության դեպքում կներառվեն նախագծում |