Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- մարտի 2026 թվականի N ------Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1‑ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների, (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց որակավորումների ցանկը` համաձայն հավելվածի N 1-ի:

2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված` բարձրագույն կրթության մասնագիտություններին (դասիչներին) և դրանց որակավորումներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման 1-ին կետով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության և գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտությունների (նաև դասիչների) և որակավորումների համապատասխանության ցանկերը՝ համաձայն հավելվածներ N 2‑ի և N 3-ի:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված` բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպվում է 2027/2028 ուսումնական տարվանից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ   

Ն. Փաշինյան
 

2026 թ.

Երևան    

 

  • Քննարկվել է

    03.03.2026 - 18.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 754

Տպել

Առաջարկներ`

Արմիդա Բադալյան

17.03.2026

Այս նախագծում խիստ անընդունելի է քույրական գործ և մանկաբարձություն մասնագիտությունների միավորումը, քանի որ մանկաբարձությունը առանձին կարևորագույն մասնագիտություն է՝ առանձնահատուկ մասնագիտական տրամաբանությամբ։ Առաջարկում եմ վերանայել և խմբագրել նախագիծը։

Մարինե Ալեքսանյան

17.03.2026

Որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ, համարում եմ որ տվյալ որոշման նախագիծը չի արտացոլում որակավորումների ազգային շրջանակը, նախագծում առկա չեն կրթական ծրագրերի անվանումները, չեն արտացոլվում զբաղվածության շրջանակները։ ՀՀ -ում Քույրական գործի բակալավրը քիչ հավանական է որ կշարունակի կրթությունը մագիստրոսական մակարդակում։ Առաջարկում եմ կազմակերպել քննարկումներ մասնագիտական հանրության շրջանում;

Կաքավ Գալստյան

17.03.2026

Ես բուժքույր եմ, ներկայումս շարունակում եմ կրթությունս Էրեբունի բժշկական ակադեմիայի Քույրական գործի բակալավր մասնագիտությոմբ՝ որպես բարձրագույն կրթություն՝ համաձայն ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշման դրույթների։ Այս նախագծի համաձայն՝ ավարտելուց հետո ինքնուրույն չեմ կարող աշխատել և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով ստիպված կլինեմ ևս երկու տարի սովորել, այնինչ կրթական ծրագրին դիմելուց օրենսդրական նման կարգավորում չկար։ Նման անհեռանկար, ոչ հստակ կարգավորումներով նախագծին դեմ եմ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: