ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ)
ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ներկայացումը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ, որով կկարգավորվեն ապահովագրված անձանց ապահովագրության փաթեթի շրջանակում անվճար կամ համավճարային եղանակով տրամադրվող ծառայությունների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է առողջության համընդհանուր ապահովագրության շահառուներին ապահովագրական փաթեթի շրջանակներում տրամադրվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ծառայությունների փաթեթի շրջանակի որոշման իրավասություն:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով հաստատվում է Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթի շրջանակներում ներառվող ծառայությունները՝ մասնավորապես կարգավորվում է՝
✔ Ընդհանուր դրույթները,
✔ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի ձեվավորումը եվ փոփոխությունների իրականացումը,
✔ Ահա շրջանակներում բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման տեսակները, իրականացման պայմանները, ծառայությունների մատուցման ձեվերը,
✔ Ահա շրջանակներում մատուցվող բժշկական օգնության եվ սպասարկման ծավալը,
✔ Արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնությունը,
✔ Հիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնություն,
✔ ԱՀԱ շրջանակներում չհատուցվող դեպքերի ցանկ
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների շրջանակը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով փոխհատուցվող դեղերի համար անհրաժեշտ ծախսերը ներառված են:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետից, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգից: Բացի այդ, Նախագիծը կապված են նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջության պահպանմանը:
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: