Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Լիլիթ Հարությունյան 12.12.2025 14:05:02

Առաջարկում եմ ՀՀ քաղաքացուն պարտադիր ապահովագրել, միայն եթե նա ապահովագրված չի։ 

Այդ նույն գումարով ես հնարավորություն ունեմ օգտվել այլ ապահովագրական ծառայություններից, որոնք ակնհայտ ավելի լավ պայմաններ են առաջարկում։

Ես, լինելով վարձու աշխատող, չեմ հասկանում ինչի պիտի տիկին Անահիտ Ավանեսյանը որոշի ինչի վրա ես ծախսեմ իմ աշխատած զուտ աշխատավարձին բաժին ընկնող 10 800 դրամը։

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին»  օրենքի նախագծի նպատակն է ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայունությունը, բարելավել բնակչության առողջության և դրա հետ կապված այլ ցուցանիշները, ինչպես նաև նվազեցնել հիվանդացության, մահացության ցուցանիշները, աջակցել  Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության, այդ թվում` ֆինանսական հասանելիության աստիճանը, բարելավել դրանց որակը: Առողջության համընդհանուր ապահովագրությունը ոչ կյանքի ապահովագրության տեսակ հանդիսացող պարտադիր ապահովագրություն է, սակայն
առողջության համընդհանուր ապահովագրությունը չի սահմանափակում քաղաքացիների իրավունքը՝ իրենց հայեցողությամբ օգտվելու կամավոր (մասնավոր) ապահովագրական ծառայություններից։
Առողջության համապարփակ ապահովագրության ներդման արդյունքում նախատեսվում է բոլոր ապահովագրված անձանց համար նախատեսել միևնույն ծածկույթը, անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից։ Ընդ որում, առողջության համապարփակ ապահովագրության հետ մեկտեղ կամավոր բժշկական ապահովագրությունը գործելու է ի լրումն ապահովագրված և չապահովագրված անձանց հիմնական փաթեթի և նվազագույն ծառայությունների ծավալների` ներառելով դրանցում չընդգրկված ծառայությունները: «Առողջության համընդհանուր ապահովագրության» մասին օրենքի ընդունումից հետո նախատեսվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նաև եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների սոցիալական կրեդիտի հետ վերադարձը կարգավորող կառավարության որոշման մեջ։ Նախորդ տարում եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները հաջորդ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս կստանան 6000 ՀՀ դրամ սոցիալական կրեդիտ, իսկ տարվա կտրվածքով՝ 72000 ՀՀ դրամ։  2026 թվականին ապահովագրված անձանց համար պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին կիրականացնի սուբսիդավորում՝ 6000 ՀՀ դրամի չափով։ 

 

 

2 Lusine Harutyunyan 12.12.2025 14:28:23

Կողոպուտ , ապամոտիվացում

այս ծրագիրը պարտադում է աշխատողին կատարել "նվիրատվություն" հնարավորություն չունեցողների կարիքները հոգալու համար։ Պետությունը դառնում է միջնորդ օղակ մեկի աշխատած աշխատավարձի և մյուս անապահովի կարիքների միջև։ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍՔԱՆԸ։ Մենք արդեն ունենք եկամտայյին հարկ, սոց վճար, դրոշմանիշային վճար։

 

Ես հանդիսանում եմ վարձու աշխատող, 2020 թվականից ունեմ ապահովագրություն , վճարվում է նույն 10 000 դրամը, որի փոխարեն ստանում եմ մեծ ծածկույթ, որը ներառում է նույնիսկ ատամնաբուժությունը։ 2020-ից առ այսօր 1 դրամ չեմ ծախսել իմ անձնական հաշվից, պոլիկլինիկարեր չեմ այցելել, հերթերում չեմ սպասել։ Չափազանց գոհ եմ իմ գործող ապահովագրության պայմանագրից։

 

Հոդված 178. Աշխատավարձը

 

1. Աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

 

Կրկնակի ծախս եք գեներացնում այն մարդկանց համար , ովքեր օգտվում եմ ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ Թույլ տվեք մարդիկ ինքնուրույն որոշեն ինչի վրա ծախսեն իրենց ուժով և հնարավորություններով աշխատած գումարը։ Իմ անձնական գումարով իմ անձնական առողջության "սպասարկման" հարցը ես ԻՆՔՍ կկազմակերպեմ։

Շնորհակալություն ներկայացված կարծիքի համար։
Տեղեկացնում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը հիմնված է սոցիալական համերաշխության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել բնակչության բոլոր խմբերի համար բժշկական օգնության նվազագույն երաշխավորված հասանելիություն՝ անկախ անձի եկամտից կամ անհատական ապահովագրական պայմանագրերի առկայությունից։ Պարտադիր մասնակցությունը նախատեսված է համակարգի ֆինանսական կայունությունն ու համընդհանուր ծածկույթն ապահովելու նպատակով և չի դիտարկվում որպես աշխատավարձի իրավական էության խախտում։
Միաժամանակ հայտնում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը չի բացառում կամավոր (մասնավոր) ապահովագրության առկայությունը։ Քաղաքացիները  և գործատուները կարող են շարունակել օգտվել մասնավոր ապահովագրական ընկերությունների ծառայություններից՝ ընդլայնված կամ լրացուցիչ ծածկույթ ստանալու նպատակով։ Սույն նախագիծը չի կարգավորում աշխատավարձի վճարման կամ հարկային ու սոցիալական վճարների սահմանման հարցերը, այլ սահմանում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթում ներառվող ծառայությունների շրջանակը՝ օրենքով  վերապահված լիազորությունների շրջանակում։

3 Shushan Doydoyan 14.12.2025 16:24:25

Կարծում եմ այս օրենսդրական նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ապահովելու ՀՀ յուրաքանչյու քաղաքացու առողջ ապրելու իրավունքը եւ ամրագրում է պետության հոգածությունն այդ գործում։

Շնորհակալություն դրական արձագանքի համար

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: