Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Հերմինե Աբրահամյան 09.12.2025 23:58:55

Գնահատման առաջարկվող նախագիծը նշանակում է ձախողել կամ շարունակել թղթին թողնել համընդհանուր ներառման սկզբունքը՝ դարձյալ վերադառնալով աշակերտներին «սորտավորելու» արատավոր գործելաոճին։

Ձեր կողմից ներկայացված դիտարկումը լրացուցիչ կքննարկվի:

27 Անուշ Համբարձումյան 11.12.2025 17:55:29

Ներկայացված կարգի 44-րդ կետում հստակ սահմանված է, որ առնվազն երկու առարկայից 1–7 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը։

Սակայն կարգում բացակայում է հստակեցում, թե ինչ կարգով է կարգավորվում այն իրավիճակը, երբ սովորողը միայն մեկ առարկայից է ստանում 1–7 միավոր գնահատական։

 

Այդ վրիպումը նկատվում է նաև կարգի 9,23 կետերում։

Շնորհակալություն, կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը լրացուցիչ կքննարկվի:

28 Սամվել Եսայան 12.12.2025 17:07:04

44-րդ և 45 -րդ կետերում ավելացնել՝

«Այն աշակերտները, ովքեր որևէ առարկաներից մեկ կիսամյակում կունենան 50% և ավել բացակայություններ կհանձնեն լրացուցիչ քննություն այդ առարկայից տվյալ կիսամյակում անցած բոլոր թեմաներից»

Այս  հավելումը հատկապես կարևոր է շաբաթական մեկ դասաժամով անցնող առարկաների համար, քանի որ սովորողները կարող են այդ առարկայի դասերին ոչ մի անգամ չնստել և հնարավորություն չկա ստուգելու նրանց գիտելիքները, եթե բացակայությունները 200 ժամը չի անցնում։

Շնորհակալություն, կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը լրացուցիչ կքննարկվի:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: