«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ռուզան Կարապետյան 27.11.2025 18:50:09 | Ուսումնասիրելով հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրկրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, ես տալիս եմ դրական առաջարկություն՝ այն ընդունելու համար:Նախագծով նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու ուսումնական գործընթացի որակը, գնահատման համակարգի թափանցիկությունն ու արդարությունը, ինչպես նաև սովորողների պատասխանատվության բարձրացումը։ Առաջարկվող փոփոխությունը կրթության որակի ապահովման կարևոր կարգավորում է: Ելնելով վերոնշյալից՝ ես միանշանակ կողմ եմ նախագծի ընդունմանը։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 2 | Լուսինե Հարությունյան 27.11.2025 20:18:01 | Սույն առաջարկիս նպատակն է հստակեցնել և արդիականացնել գործող կարգավորումները՝ ապահովելով իրավական հստակություն, կանխատեսելիություն և արդար գնահատման մեխանիզմներ հանրակրթության համակարգում։
Հիմնավորում եմ առաջարկս
|
Առաջարկով ներկայացվում են այն փոփոխությունները, որոնք արդեն իսկ նախատեսված են շրջանառվող նախագծով: |
|||
| 3 | Հովհաննես Ստեփանյան 28.11.2025 06:49:38 | 1. 16-րդ կետեւմ սահմանված է,որ 4-րդ դասարանի այն սովորողը, որը տարեվերջյան ամփոփման արդյունքում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված՝ կրթական առաջին աստիճանի ակնկալվող վերջնարդյունքների՝ առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի, փոխադրվում է 5-րդ դասարան և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթացքում ընդգրկվում է երկարօրյա խմբում` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի։Անհրաժեշտ է հստակ սահմանել,թե բնութագրման ,որ մակարդակն է համարվում ցածր՝ «Դ» և «Ե» մակարդակները միասին վերցրած՝ արտահայտված որոշակի տոկոսային հարաբերակցությամբ թե միայն «Ե»մակարդակը։ 2. Կարծում եմ Կարգի 33-րդ և 34-րդ կետերը պետք է հանել,որովհետև 32-րդ կետով սահմանված է՝ 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները քննական որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում մասնակցում են տվյալ առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին: Քննությանը չմասնակցելու կամ ավարտական, պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում սույն կարգի 30-րդ կետով սահմանված ժամկետներում: Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում տվյալ առարկայից տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար։Ընդհանուր առմամբ այստեղ պարզաբանման կարիք ունի 9-րդ դասարանում անցկացվող «Գրականություն» և «Հայաստանի պատմություն»» քննական էսսեի հետ կապված հարցը, որի գնահատականը ձևավորվում է երկու առարկաներից ստացված գնահատականների միջին թվաբանականով․հարց է առաջանում՝ ինչ սկզբունքով պետք է գնահատվի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկանների տարեկան գնահատականը։Նույն պարզաբանումն անհրաժեշտ է նաև քննական նախագծի առարկաների վերաբերյալ։ 3. Կարգի 9-րդ, 23-րդ,31-րդ կետերում նախատեսված է,որ 12-րդ դասարանի սովորողը չի ավարտում դպրոցը,իսկ 5-11 դասարանների սովորողները կրկնում են տվյալ տարվա դասընթացը,եթե վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն երկու ուսումնական առարկայից ստացել է 1-3 (գնահատման 10 միավորային սանդղակից) կամ առնվազն երկու ուսումնական առարկայի պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20 միավորային սանդղակից) միավոր կամ չի մասնակցել վերաքննություններին:Այս կետերում կամ այլ կետով սհմանված չէ՝ ինչ է լինելու,երբ սովորողը վերաքննության արդյունքում մեկ առարկայից է ստացել 1-3 (գնահատման 10 միավորային սանդղակից) կամ 1-7 (գնահատման 20 միավորային սանդղակից)միավորը։ 4. Կարգի 42-րդ կետով նախատեսված է,որ 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 12-րդ դասարանի (բացառությամբ Տավուշի մարզի) որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին,իսկ 44-րդ կետով սահմանված է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 12-րդ դասարանում տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։Անհրաժեշտ է հստակեցնել՝ 44-րդ կետը գործածվելու է 2025-2026 ուստարվանից թե հաջորդ ուսաւմնական տարիների համար է նախատեսված,իսկ եթե 44-րդ կետը նախատեսվում է իրականացնել 2025-2026 ուսումնական տարվանից,ապա սա նշանակում է, որ համաձայն 42-րդ կետի սովորողը լրացուցիչ գրավոր աշխատանքներ է հանձնելու յուրաքանչյուր կիսամյակ,իսկ 44-րդ կետի համաձայն՝ նաև տարեկան։ 5. Կարգի 43-րդ կետում անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ քննությունների անցկացման ժամանակահատված,օրինակ՝ ուսումնական պարապմունքների ավարտ,իսկ նույն կետի 2-րդ նախադասությունը կարելի է շարադրել հետևյալ խմբագրմամբ՝ «Սովորողի փոխադրման հարցը որոշվում է մայիսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ օգոստոսի 20-30-ը՝ վերաքննությունների արդյունքներով»:
|
Ընդունվել է ի գիտություն: Ձեր կողմից ներկայացված դիտարկումները լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Քննարկման արդյունքներն ըստ անհրաժեշտության կներառվեն նախագծում: |
|||
| 4 | Դոնարա Բադալյան 28.11.2025 11:01:16 | Շագ լավ որոշում է։Շնորհակալություն։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 5 | Սևադա Աղաջանյան 28.11.2025 13:25:27 | Առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտություն են,, ինչ-որ տեղ նաև ուշացած։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 6 | Անահիտ Մազմանյան 28.11.2025 22:14:02 | Տեղին և ժամանակին որոշում: Վստահ եմ, որ այս փոփոխությունը կնպաստի ուսման նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք ձևավորելուն և կբարձրացնի ընդհանուր կրթական մակարդակը։ Ամբողջությամբ աջակցում եմ նախագծի ընդունմանը։ Շնորհակալություն: |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 7 | Համլետ Դավթյան 29.11.2025 00:59:29 | Առաջարկում եմ ոչ թե տարեկան միջինացված գնահատականով վերաքննոյթյան կանչել, այլ հենց առաջին կիսամյակից հետո` հունվար ամսին անբավարար ստացած աշակերտներին կանչել վերաքնության, որպեսզի ծնողները և աշակերտները ավելի զգոն լինեն և մեկ հնարավորություն ավել ունենան։ |
Շնորհակալություն դիտարկման համար: Ներկայացվող առաջարկի վերաբերյալ հայտնում եմ, որ սովորողը կարող է ինչ-ինչ պատճառնելով առաջին կիսամյակում չունենալ բավարար առաջադիմություն, սակայն սովորողին հնարավորություն է ընձեռվում երկրորդ կիսամյակի ընթացքում լավարկելու իրավիճակը: |
|||
| 8 | Ժենիկ Ղազարյան 29.11.2025 15:32:30 | Նախագծի բովանդակությանը ծանոթանալուց հետո առաջարկում եմ՝ 200 ժամ բացակայության դեպքում սովորողներին հնարավորություն տալ հանձնել նաև բանավոր քննություն կամ իրականացնել նախագծային աշխատանք։ Մյուս առաջարկս այն է, որ տարրական դպրոցում գովասանագրերի տրամադրման հարցը վերանայվի։ Եթե սովորողները չեն գնահատվում, գովասանագրի տրամադրման չափորոշիչները դառնում են մի տեսակ ոչ հստակ։ Իսկ ինչ վերաբերում է դասարանը կրկնելու հարցին, ապա իմ կարծիքը հետևյալն է։ Փորձը ցուլց է տվել, որ հիմնականում այնպիսի սովորողներ են բախվում այդ խնդրին, ովքեր ունեն հոգեբանական և սոցիալական աջակցության պակաս։ Առաջարկում եմ ավելի վաղ սկսել հոգեբանական աջակցություն ցույց տալ տվյալ սովորողին և համագործակցել ծնողի հետ։ Կարելի է նաև սովորողի հետ աշխատել անհատական պլանով։ |
Շնորհակալություն դիտարկումների համար: Նախագծային աշխատանքի իրականացումը ենթադրում է տևական գործընթաց և տվյալ իրավիճակում նպատակահարմար չէ, իսկ բանավոր հարցումն օբյեկտիվության պահպանման նկատառումներո ենթադրում է ուսումնական հաստատության կողմից լրացուցիչ ջանքեր: Գովասանագրի տրամադրման և դասարանը կրկնելու հետ կապված դիտարկումները լրացուցիչ կքննարկվեն: |
|||
| 9 | Ժենիկ Ղազարյան 02.12.2025 10:28:53 | Նախագծի բովանդակությանը ծանոթանալուց հետո առաջարկում եմ՝ 200 ժամ բացակայության դեպքում սովորողներին հնարավորություն տալ հանձնել նաև բանավոր քննություն կամ իրականացնել նախագծային աշխատանք։ Մյուս առաջարկս այն է, որ տարրական դպրոցում գովասանագրերի տրամադրման հարցը վերանայվի։ Եթե սովորողները չեն գնահատվում, գովասանագրի տրամադրման չափորոշիչները դառնում են մի տեսակ ոչ հստակ։ Իսկ ինչ վերաբերում է դասարանը կրկնելու հարցին, ապա իմ կարծիքը հետևյալն է։ Փորձը ցուլց է տվել, որ հիմնականում այնպիսի սովորողներ են բախվում այդ խնդրին, ովքեր ունեն հոգեբանական և սոցիալական աջակցության պակաս։ Առաջարկում եմ ավելի վաղ սկսել հոգեբանական աջակցություն ցույց տալ տվյալ սովորողին և համագործակցել ծնողի հետ։ Կարելի է նաև սովորողի հետ աշխատել անհատական պլանով։ |
Շնորհակալություն դիտարկումների համար: Նախագծային աշխատանքի իրականացումը ենթադրում է տևական գործընթաց և տվյալ իրավիճակում նպատակահարմար չէ, իսկ բանավոր հարցումն օբյեկտիվության պահպանման նկատառումներո ենթադրում է ուսումնական հաստատության կողմից լրացուցիչ ջանքեր: Գովասանագրի տրամադրման և դասարանը կրկնելու հետ կապված դիտարկումները լրացուցիչ կքննարկվեն:
|
|||
| 10 | Գարիկ Աբրահամյան 30.11.2025 21:32:53 | Բարև Ձեզ, նախագծի շատ դրույթների հետ համաձայն եմ: Կա նկատառում 9-րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնք պետք է պարունակեն տեսական և գործնական բնույթի առաջադրանքներ, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ). Ինչ տրամաբանությամբ նախագծային աշխատանքը սովորողը պետք է հանձնի երկրորդ կիսամյակամում, այն էլ 2 բնագիտական առարկայի համադրմամբ: |
9-րդ դասարանում բնագիտական առարկաներից նախագծային աշխատանքի իրականացման ընթացակարգը սահմանված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 25-ի 09-Լ հրամանով: |
|||
| 11 | Կարապետ Իսրայելյան 30.11.2025 23:28:11 | Այո պետք է վերադարձնել նախկին ձևը միավորային գնահատում որը նաև խթան է ուսման մակարդակի բարձրացմանը |
Շնորհակալություն դիտարկման համար: Միավորային գնահատման համակարգը կիրառվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի 21-րդ կիսամյակից սկսած, իսկ մինչև այդ կիրառվում է բնութագրող գնահատումը: |
|||
| 12 | Կարապետ Իսրայելյան 11.12.2025 17:11:55 | Բայց Եվ այնպես ավելի լավ կլինի որ 1-5 գնահատման մեթոդաբանությամբ լինի բայց այս որոշումը նույն պես խելամիտ է Եվ հատկապես նույն դասարանից չփոխադրվելը ստիպելու է և պարտավորեցնի սովորեն |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 13 | Gayane Kostandyan 01.12.2025 00:40:43 | 1. 4-րդ դասարանի այն սովորողը, որը տարեվերջյան ամփոփման արդյունքում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված՝ կրթական առաջին աստիճանի ակնկալվող վերջնարդյունքների՝ առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի, փոխադրվում է 5-րդ դասարան և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթացքում ընդգրկվում է երկարօրյա խմբում` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի։ Խնդրում եմ հստակեցնել ընդգծված տեքստը՝ առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի։ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով հստակ սահմանված են ցածր արդյունքի հետ կապված կարգավորումները: |
|||
| 14 | Svetlana Papinyan 01.12.2025 12:46:02 | Ողջունելի առաջարկ է , մասամբ նաև` սովորողներին ու նրանց ծնողներին զգոնացնող ... |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 15 | Աստղիկ Ասատրյան 02.12.2025 00:24:04 |
Շնորհակալություն եմ հայտնում ներկայացված նախագծի համար։ Թեմային ծանոթանալուց հետո ուզում եմ նշել, որ առաջարկվող փոփոխությունները կարևոր և անհրաժեշտ քայլ են՝ դպրոցական ընթացակարգերը հստակեցնելու, ներկայումս չկիրառվող կետերը վերանայելու և դասարանների միջև անցման մեխանիզմները միանշանակ դարձնելու տեսանկյունից։
Խրախուսելի է, որ նախագիծը.
Կարևոր եմ համարում հատկապես այն դրույթը, որի նպատակն է մոտենալ միջազգային լավագույն պրակտիկային՝ միաժամանակ պահպանելով այն երկրներում գործող փորձը, որտեղ կրկնորդությունը շարունակում է կիրառվել որպես մեխանիզմ՝ սովորողի իրական առաջընթացն ապահովելու համար։ Ընդհանուր առմամբ, նախագիծը համալիր է, թափանցիկ և նպաստում է գնահատման ու ուսումնական գործընթացների արդարությանն ու կանխատեսելիությանը։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 16 | Անահիտ Ղազարյան 02.12.2025 00:36:02 | Ողջունում եմ նախագիծը,:Շատ սպասված և տեղին որոշում է, որի արդյունքում կսթափվեն թե՛ ծնողները, թե՛ սովորողները և կկարևորեն կրթությունը: |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 17 | Անի Ավետիսյան 02.12.2025 10:27:32 | Նախագծված փոփոխությունները ներկայացված են տրամաբանական և կառուցվածքային հստակեցումների տեսանկյունից։ Դրանք նպատակ ունեն բարելավել գործընթացների իրավական որոշակիությունը, ապահովել գնահատման, փոխադրման և ավարտական ընթացակարգերի համահունչ ու միանշանակ կիրարկումը։ Առանձնապես կարևոր է, որ փոփոխությունները վերացնում են նախորդ խմբագրության ոչ հստակ դրույթները՝ նպաստելով կրթական միջավայրի թափանցիկությանը և միասնական պահանջների պահպանմանը։ Նախագիծը հավասարակշռված է, հիմնավորված և ուղղված է ավելի արդյունավետ կազմակերպչական մեխանիզմների ներդրմանը։ Առաջորկվող փոփոխություններն անհրաժեշտություն են։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 18 | Արամ Սողոմոնյան 02.12.2025 20:04:57 | 32-րդ կետում ասվում է, որ 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները քննական որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում մասնակցում են տվյալ առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին: Գուցե անհրաժեշտ է, ելնելով այս բարեփոխումների ընդհանուր տրամաբանությունից, թույլ չտալ մասնակցել տվյալ առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին կամ վերահանձնել մինչ տվյալ առարկայի ավարտական, պետական ավարտական քննությունների մեկնարկը: |
Շնորհակալություն դիտարկման համար: Սույն փոփոխությունը նախաձեռնվել է երեխայի լավագույն շահը հաշվի առնելու տրամաբանությամբ նրան ևս մեկ հնարավորություն ընձեռելու նպատակով: |
|||
| 19 | Արամ Սողոմոնյան 02.12.2025 20:04:57 | Առաջարկում եմ 43-րդ կետը ձևակերպել այսպես. «Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 2-11-րդ դասարաններում տարեկան 120 (150) ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով...»: Բացակայությունների թվի իջեցումը կնպաստի հաճախելիության բարձրացմանը: 200 ժամ բացակայության դեպքում նախկինում սովորողը կրկնում էր տվյալ դասընթացը: Դարձյալ ելնելով այս բարեփոխումների ընդհանուր տրամաբանությունից՝ անհրաժեշտ է իջեցնել բացակայությունների շեմը: |
Շնորհակալություն դիտարկման համար: Շրջանառվող նախագծով նախատեսվում է պահպանել 200 ժամ բացակայության սահմանաչափը՝ հնարավորություն տալով սովորողին գիտելիքի հավաստման դեպքում փոխադրվել հաջորդ դասարան: Հավելեմ, որ ներկայացված դիտարկումների հիման վրա նախագիծը ևս մեկ անգամ կքննարկվի: |
|||
| 20 | Սմբատ Բզնունի 03.12.2025 11:23:56 | Կարծում եմ՝ ողջունելի փոփոխություն է: Այն ավելի պատասխանատու կդարձնի աշակերտներին, ավելի կկարևորվի ուսումն ու կրթությունը: Նմանատիպ նախագծերի ընդունումը միայն ու միայն աշխատելու է կրթական ոլորտի բարելավման ուղղությամբ: |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 21 | Գայանե Մադաթյան 07.12.2025 17:02:51 | Փաստաթուղթը համահունչ է կրթության արդիականացման ռազմավարությանը։ Բարելավման կարիք ունեցող կողմեր․ • Գնահատման սանդղակների (10 միավոր և 20 միավոր) խաչաձև կիրառման մեխանիզմները պետք է հստակեցվեն։ • 200 ժամից ավելի բացակայությունների դեպքում լրացուցիչ քննությունների կազմակերպումը չափազանց ծանրաբեռնող է և պահանջում է նմուշային շտեմարաններ ու հստակ մեթոդական ուղեցույցներ։ • Գովասանագրի «A/B» մակարդակների բաշխման նորմատիվը կարող է հակասել անհատական մոտեցման սկզբունքին։ • Ինտելեկտուալ առանձնահատկություններ ունեցող սովորողների ազատումը պետական ատեստավորումից պետք է կապվի մասնագիտական եզրակացության և ներառական աջակցության փաթեթի հետ, ոչ միայն ծնողի համաձայնությամբ։ • Քննական առաջադրանքների կազմման աղբյուրների բազմակենտրոնությունը (ԳԹԿ և դպրոցների մեթոդմիավորումներ) կարող է խախտել միասնական չափելիությունը։
Անհամապատասխանություններ օրենքի և գործող կարգերի հետ 1. Գնահատման սանդղակների խաչաձև ազդեցություն․ • Տարեկան 1–3 միավոր ունեցող սովորողի համար քննական գնահատականը (20 միավորից) դառնում է «տարեկան» գնահատման հիմք։ Սա օրենքում հստակ նորմավորված չէ և կարող է առաջացնել անհամաչափություն։ 2. Բնագիտության քննության նախագծային տարբերակ․ • 9-րդ դասարանում թեստի փոխարեն նախագծային աշխատանքի տարբերակը հակասում է պետական ամփոփիչ ատեստավորման միասնականության սկզբունքին։ 3. Գովասանագրի չափանիշներ․ • «A ≥70%, B ≤30%» նորմատիվը դասարանի համար, ոչ թե անհատական առաջադիմության հիման վրա, հակասում է հավասարության սկզբունքին։ 4. 200+ ժամ բացակայությունների լրացուցիչ քննություններ․ • Օրենքում սահմանված է, որ բացակայող սովորողի գիտելիքները պետք է ստուգվեն, բայց «բոլոր առարկաներից գրավոր» ձևակերպումը առանց նմուշային մեթոդական ուղեցույցի կարող է հակասել գործնական կիրառելիությանը։ 5. Ազատված/չդասավանդված առարկաների փաստաթղթավորում․ • «Գերազանցության» նշումով վկայական չտրամադրելու բացառությունները ճիշտ են, բայց օրենքում պահանջվում է հստակ փաստաթղթային հիմք, որը նախագծում բացակայում է։ 6. Ինտելեկտուալ առանձնահատկություններ ունեցող սովորողների քննությունից ազատում․ • Ծնողի համաձայնությամբ ազատվելը առանց մասնագիտական եզրակացության հակասում է ներառական կրթության սկզբունքին։ 7. Քննական առաջադրանքների կազմման աղբյուրներ․ • ԳԹԿ-ի և դպրոցի մեթոդմիավորումների զուգահեռ գործառույթը հակասում է միասնական չափելիության պահանջին։ |
Շնորհակալություն, Ձեր կողմից ներկայացված դիտարկումները լրացուցիչ կքննարկվեն: |
|||
| 22 | Դիանա Համբարյան 07.12.2025 21:03:55 | Ողջունելով ներկայացված փոփոխությունները՝ նպատակահարմար եմ համարում ուշադրություն դարձնել նաև ծնողների տեղեկացվածության բարձրացմանը։ Կրթական գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը մեծապես կախված են ոչ միայն դպրոցի և ուսուցիչների, այլև ծնողների ակտիվ և գիտակցված մասնակցությունից։ Այդ պատճառով կարևոր է, որ դպրոցները պարտադիր ապահովեն ծնողների հետ շարունակական աշխատելակերպ․ կազմակերպեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ մանրամասն կցուցադրվեն գնահատման նոր չափորոշիչները, կներկայացվեն վերաքննության, փոխադրման և ուսումնական առաջադիմության նոր պահանջները։ Այսպիսի բաց ու կառուցվածքային հաղորդակցությունը թույլ կտա ծնողներին լիարժեք պատկերացնել երեխաների առաջադիմության չափանիշները և հասկանալ, թե ինչու և ինչպես են կայացվում որոշումները։ Սա, իր հերթին, կնվազեցնի հնարավոր դժգոհությունները, կկանխի թյուրըմբռնումները և կնպաստի ծնողների ու դպրոցի համագործակցված ու արդյունավետ աշխատանքին՝ ապահովելով ընդհանուր կրթական գործընթացի բարձր որակ։ |
Շնորհակալություն դիտարկման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի մայիսի 30-ի N 1249-Ա/2 հրամանով ԿԶՆԱԿ հիմնադրամի և ՀՄԿ-ի կողմից համատեղ մշակված «Ծնողավարություն» ձեռնարկը երաշխավորվել է որպես ուսումական նյութ։ Այն ուղղված է դրական ծնողավարության հմտու թյունների զարգացմանը, նախադպրոցական և հանրա կրթական ուսումնական հաստատությունների և ծնողական համայնքի հետ շարունակական համագոր ծակցության, ինչպես նաև ներառականության մշակույթի կայացմանը։ Ձեռնարկը տեղադրվել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ում։ Այս մասին շրջաբերական է ուղարկվել ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին։ Ծնողավարության ուղղությամբ պարբերաբար իրականացվում են տարբեր վերապատրաստումներ: |
|||
| 23 | Yerazik Mesropyan 09.12.2025 15:36:59 |
|
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 24 | Թամարա Միրզոյան 09.12.2025 19:00:37 | Ողջունելի է. նախագծով նախատեսվող փոփոխությունները նպատակաուղղված են կրթական ոլորտի բարելավմանը, ուսումնական գործընթացի լավարկմանը, սովորողների պատասխանատվության բարձրացմանը: Առաջարկս հետևյալն է. ոչ միավորային գնահատմամբ դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականցվում է բնութագրման միջոցով, գերազանցության հետ կապված կարգավորումներն իրականցնել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Թեպետ ցանկալի է բացառել գովասանագրով խրախուսման ձևը, որպեսզի տարանջատում չլինի սովորողների միջև. սովորել սովորելը բնական պահանջմունք է թիրախային այս խմբի համար: |
Ընդունվել է ի գիտություն: |
|||
| 25 | Հերմինե Աբրահամյան 09.12.2025 23:28:27 | Ներկայացված նախագծի հարգելի՛ հեղինակներ, ուզում եմ հասկանալ նախագծի առաջարկի տրամաբանությունը, առաջնորդվու՞մ ենք Հանրակրթական պետական նոր չափորոշչով, բայց ուսումնական առաջընթացը չափու՞մ ենք հին տրամաբանությամբ։ Այս դեպքում, եթե գնահատման մեթոդաբանությամբ մենք վերադառնում ենք հնին, միթե չենք հիշում նախորդ կարգի բացթողումներն են ու կործանարար հետևանքները, որոնք էին 1․ 1-4-րդ դասարաններում երեխաների մոտ ձևավորված անառողջ մրցակցություն, որի հիմքերը ծլարձակում էին բարձր դասարաններում (որևէ տարբերություն չեմ տեսնում աշակերտը անառողջ կմրցակցի 9, 10 գնահատականի համար կամ 70 և ավելի տոկոս Ա մակարդակի բնութագրող համար)։ 2․ Ձևականորեն կամ «ներքին կարգով» խոսույթի տրամաբանությամբ չնշանակված բացակայություններ, որպեսզի խուսափենք վերաքննություններից։ 3․ Ձևականորեն կամ «ներքին կարգով» խոսույթի տրամաբանությամբ չնշանակված 1-3 գնահատականներ, որպեսզի աշակերտը ավարտի դասարանը, դպրոցը։ 4․ Բարեկամական, հովանավորչական գործունեություն, որ տարբեր լծակներով ուսուցիչը ենթարկվի գերադասների պահանջներին կամ շատ ավելի կործանարար ռիսկերով ծնողին պահի կախյալության պայմաններում (գուցե կոռուպցիո՞ն) Եվ առհասարակ ժամանակը չէ՞, որ մանկավարժը դառնա իր քարոզած գաղափարի կրողը․ աշակերտին դրդում ենք չվախենալ և դասեր քաղել սխալներից, իսկ մենք՝ մանկավարժներս, շարունակում ենք մնալ մեր հարմարավետության գոտում և համառորեն կրկնե՞լ մեր սխալները և բարձր-բարձր խոսել արժեքների ու քննադատական մտածողության մասին։ Խնդրում եմ սթափ գնահատել իրավիճակը և լիահույս եմ, որ մեր ողջախոհությունը շատ ավելի ուժեղ կլինի, քան դժվարություններից վախը և մեր բոլոր ջանքերը կներդնենք ոչ թե չափոփոշչից հետքայլ անելու, այլ կենտրոնացնելով ուժերը առաջ ընթանալ հանուն ապագայի, չվախենալ տեսնել բացթողումներն ու ձախողումները, ինչպիսիք են օրինակ երկարօրյա ուսուցման տապալումը տեղական օղակներում և ձևավորող գնահատման հմտությունները զարգացնելու վրա ժամանակ ու ռեսուրս չծախսելու մեր հետադիմական, հարմարվողական գործելաոճը։ Միանշանակ դեմ եմ առաջարկվող նախագծին, պատրաստ եմ ողջ ներուժս ներդնել ապագային միտված առողջ բարեփոխումների համար։ |
Ձեր կողմից ներկայացված դիտարկումները լրացուցիչ կքննարկվեն: |