ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարեն Գրիգորյան 29.11.2025 16:02:56 | Համաձայն ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» արդեն իսկ գործող օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի, առ այն, որ «9․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են կրթության և գիտության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայության տակ, որոնց վրա չեն տարածվում ...», Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդեն իսկ դուրս են եկել Ակադեմիայի ենթակայության տակից, և պակասում է միայն ՀՀ կառավարության որոշումը այդպիսի լիազոր մարմին սահմանելու վերաբերյալ: Ըստ այդմ առաջարկվող նախագիծը անդրադառնում է արդեն իսկ Ակադեմիայի ենթակայության տակից դուրս եկած կազմակերպություններին որպես այնպիսին, որ կարծես թե դրանք դեռ գտնվում են Ակադեմիայի ենթակայության տակ: Համապատասխանաբար անհրաժեշտ է նախագծի վերնագրում և հաջորդիվ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ...» ձևակերպումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ՆԱԽԿԻՆՈՒՄ ներառված ...» ձևակերպմամբ: Հակառակ դեպքում կառաջանա անորոշություն, թե հիշատակված օրենքը ուժի մեջ մտնելու պահից մինչև Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելու պահը հիշատակված կազմակերպությունները գտնվել են արդյուք գտնվել են Ակադեմիայի ենթակայության տակ: Եթե՝ ԱՅՈ, ապա դա կհակասի օրենքին, եթե՝ ՈՉ, ապա ինչու՞ են այդ կազմակերպությունները Կառավարության որոշման մեջ հիշատակվում որպես Ակադեմիայի համակարգում ներկայումս գործող կազմակերպություններ: |
Նախագիծը մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նշված դրույթի կիրարկումն ապահովելու և գործող կարգը ուժը կորցրած ճանաչելու նպատակով: |
|||
| 2 | Beatriche Grigoryan 02.12.2025 14:20:15 | Առաջարկում եմ որոշման նախագծի 6-րդ կետի 1-ին ենթակետը և 7-րդ կետի 3-րդ ենթակետը «գիտատեխնոլոգիական» բառից հետո լրացնել «և այլ» բառերով, որպեսզի չսահմանափակվի Կազմակերպությունների իրենց մասնագիտացմանը համապատասխան հետազոտությունների իրականացմամբ ինչպես գործունեության նպատակները, այնպես էլ հնարավոր ձեռնարկատիրական գործունեության շրջանակները: Միաժամանակ, որոշման նախագծի 7-րդ կետն առաջարկում եմ լրացնել հետևյալ բովանադակությամբ 6-րդ ենթակետով՝ «6) իր մասնագիտացմանը համապատասխան հետազոտությունների բնագավառներում ծառայությունների մատուցում:» բառերով, որը, ի լրումն որոշման նախագծով արդեն իսկ նշված ձեռնարկատիրական գործունեության տեսակների, կնպաստի Կազմակերպությունների մասնագիտացմանը համապատասխան հնարավորությունների շրջանակներում տարբեր ուղղություններով ծառայությունների մատուցմամբ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ֆինանսական մուտքերի ապահովմանը՝ օժանդակելով Կազմակերպությունների ֆինանասական կայունությանն ու կանոնադրական նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: |
Ընդունվել է ի գիտություն: |