Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57 օրենքը (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-րդ հոդվածով`
«Հոդված 45. Անցումային դրույթներ
- Անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի վերափորձաքննությունը սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հիմքերով չի կատարվում, բացառությամբ այդ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու կամ դատարանի որոշմամբ սահմանված դեպքերի (անժամկետ հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ վարչական ակտը վերադաս վարչական մարմնի կողմից վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ չի վերանայվում), եթե հաշմանդամությունը սահմանվել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։
- Սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հիմքերով 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում իրականացված վերափորձաքննության արդյունքում ընդունված վարչական ակտերը, բացառությամբ անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի կամ դատարանի որոշման հիման վրա իրականացված վերափորձաքննությունների արդյունքում ընդունված վարչական ակտերի, ընդունվելու օրվանից ճանաչվում են ուժը կորցրած՝ ուժի մեջ թողնելով այն վարչական ակտերը, որոնց իրավաչափությունը վիճարկել է վերադաս վարչական մարմինը։
- Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի կատարման (կիրառման) արդյունքում կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների չվճարված գումարները վճարվում են ամբողջությամբ։
- Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կատարվել է կեղծիք կամ խախտվել է հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
31.05.2018 - 18.06.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 8511
Տպել