Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում թվարկված հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն օրենքով դրված էր միայն ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա։

Այսպես, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 36–րդ հոդվածի համաձայն` Ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են` (…)

2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք օրենքի[1] 91–րդ հոդվածի համաձայն`

Գնդի հրամանատարը պարտավոր է` միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ եթե դրանք արդեն տեղի են ունեցել, ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին) և անհապաղ հաղորդել համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած դեպքերի հետաքննությանը` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանությունը մինչև իրավապահ մարմինների ներկայանալը։

Նույն ակտի 451–րդ հոդվածի համաձայն` զորամասի հրամանատարը պարտավոր է (…)

7) միջոցներ ձեռնարկել պատահարների և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, իսկ դրանց տեղի ունենալու դեպքում անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը և իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանումը:

«Ռազմական ոստիկանության» մասին ՀՀ օրենքի 11–րդ հոդվածի համաձայն` Ռազմական ոստիկանությունն իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում` (…)

2) աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանը, զինծառայողների նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, նախականխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների իրականացմանը։

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ վերը նշված մարմիններից բացի, հետաքննության մարմիններ են նաև հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով, մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով, Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով,.պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով, ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով, քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով. ինչպես նաև օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի մարտի 1-ին ընդունված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-129-Ն, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-130-Ն, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-131-Ն, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-132-Ն, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-133-Ն, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-134-Ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-135-Ն, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-136-Ն, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-137-Ն, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-138-Ն օրենքներով ամրագրվեց հետաքննության մարմնի՝ դեպքի վայրը պահպանելու պարտականության մասին օրենսդրական դրույթ, միաժամանակ պահպանության կանոնները սահմանելու լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Հիմք ընդունելով վերոնշյալ լիազորող նորմերի առկայությունը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում առավելապես դեպքի վայր առաջինը հասնում են հետաքննության մարմինները, որոնց ջանքերը պետք է նպատակամղված լինեն նաև դեպքի վայրի մեկուսացմանը և պահպանությանը` մինչև քննիչի ժամանումը, և դեպքի վայրի պահպանությունն, անկասկած, հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանք է, որի շրջանակներում հետաքննության մարմինն աջակցություն է ցուցաբերում դեպքի վայրի զննությանը, ուստի անհրաժեշտ է սահմանել միասնական կանոններ: Դեպքի վայրը համապատասխան ժապավեններով սահմանազատելն ու դեպքի վայրի գրագետ պահպանությունը կարևոր նախապայման է ինչպես արդյունավետ զննություն կատարելու համար, այնպես էլ նախաքննական գաղտնիքի պահպանության համար:

Երբեմն առանձնապես ծանր կամ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերով, բացի օպերատիվ խմբից, դեպքի վայր են ժամանում նաև հետաքննության մարմնի բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ ծառայողներ, քաղաքացիներ, լրագրողներ, ում մուտքը դեպքի վայրի պահպանվող տարածք անցանկալի է և չի բխում արդարադատության նպատակից:

Դեպքի վայրը ժապավենով կամ այլ եղանակով մեկուսացնելուց հետո դեպքի վայրի մեկուսացված տարածք մուտք գործած անձանց հաշվառումն իրականացնելու համար առաջարկվել է նաև համապատասխան հաշվառման մատյանում լրացվող տեղեկատվությունը, ինչի պարագայումն հանարավոր կլինի ինչպես պաշտպանության գործընթացը դարձնել առավել վերահսկելի, այնպես էլ փաստել այդ տարած մուտք գործած անցանց ինքնությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է կարգավորել դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունները, իրավասու մարմինների կողմից դեպքի վայրը պահպանելու կարգը: Մուտքն ու ելքը վերահսկելու նպատակով սահմանվում է նաև դեպքի վայրի մեկուսացված տարածք մուտք գործած անձանց հաշվառման մատյանի ձևը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

    ՀՀ քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

  Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կանխել դեպքի վայրում ապացույցների կորուստը, ինչպես նաև իրավական կարգավորում կստանան դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

 

[1] Ընդունվել է 03.12.1996թ-ին, ստորագրվել է 07.01.1997թ-ին (ՀՕ-99):

  • Քննարկվել է

    23.05.2018 - 12.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10784

Տպել

Առաջարկներ`

Hovhannes Khangeldyan

24.05.2018

Հավելված 1-ում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող և սահմանող հետաքննության մարմինների աշխատակիցների գործողությունները, երբ մինչ նրանց դեպքի վայր հասնելն արդեն իսկ այլ ծառայությունների կամ այլ անձանց կողմից կատարվել են իրավիճակի, իրադրության անխուսափելի, միտումնավոր կամ չկանխամտածված փոփոխություններ:

Hovhannes Khangeldyan

24.05.2018

Հավելված 1-ի հետաքննության մարմինների աշխատակիցների իրավասությունները սահմանող համապատասխան կետում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող դեպքի վայրում պահպանության գործառույնթերի իրականացման ժամանակ երրորդ անձանց կողմից նյութական օբյեկտների, հանցագործության հետքերի ոչնչացման ակնհայտ փորձի պարագայում զենքի կիրառման մասով:

Hovhannes Khangeldyan

24.05.2018

Հավելված 1-ի 10 - րդ կետում «առարկաները» բառը փոխարինել «նյութական օբյեկտ-ները» բառով, իսկ «գրառում,» բառից հետո ավելացնել «տեսա և» արտահայտությունը՝ համապատասխան հղում տալով դեպքի վայրում տեսա/լուսանկարահանումների կարգը սահմանող իրավական ակտի համապատասխան դրույթներին:

Տեսնել ավելին