Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

       ՆԱԽԱԳԻԾ

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

----------- 2018 թվականի N -----Ն

 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունը, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ.1» կետը, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի.
  • դեպքի վայրը ժապավենով կամ այլ եղանակով մեկուսացնելուց հետո դեպքի վայրի մեկուսացված տարածք մուտք գործած անձանց հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել՝ դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցների պաշտոնների ցանկը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

        վարչապետ                                                                                Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

                                                                                      ՀՀ կառավարության 2018 թվականի

        ___________-ի N _____Ն որոշման

 

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ

 

  1. Սույն կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում են հետաքննության մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմիններ) աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու միասնական կազմակերպաիրավական բնույթի միջոցառումներ:
  2. Սույն կանոնների իմաստովդեպքի վայր է այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը և (կամ) առկա են հանցագործության հետքեր և (կամ) հետևանքներ:
  3. Սույն կանոնների համաձայն՝ իրավասու մարմնների աշխատակիցներն իրենց իրավասության սահմաններում պահպանում են դեպքի վայրը, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները, ձեռնարկեում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ՝ դրանց վնասելը կամ կորուստը կանխելու ուղղությամբ:
  4. Դեպքի վայրում իրավասու մարմինների աշխատակիցներըպարտավոր են.
  • անմիջապեսդեպքիվայրիցհեռացնել քրեական դատավարությանը մասնակից չհանդիսացող կամ դեպքի վայրում զննությանը մասնակցելու լիազորություն չունեցող անձանց, մասնավորապես՝զանգվածայինլրատվականմիջոցներիներկայացուցիչներին, անցորդներին.
  • ապահովելդեպքիվայրիպահպանությունը՝ ժապավեններով կամ այլ եղանակով այն մեկուսացնելով.
  • արգելել առանց քննիչի թույլտվության քրեական վարույթի մասնակից չհանդիսացող կամ դեպքի վայրում գտնվելու լիազորություն չունեցող անձանց, ներառյալ՝ ոստիկանության, այլ գերատեսչությունների ծառայողներին, լրագրողներին սահմանազատված տարածք մուտք գործել,
  • կատարել դեպքի վայրի պահպանման վերաբերյալ քննիչի օրինական պահանջները և իրավիճակից բխող այլ հանձնարարությունները:
  1. Իրավասու մարմնի աշխատակիցներին, մինչևդեպքիվայրիզննությունկատարելուիրավասությունունեցողպաշտոնատարանձիժամանելը, արգելվումէդեպքի վայրում առկա առարկաներինդիպչել,տեղափոխելկամփոփոխելդրանք, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքերի:
  2. Եղանակային (անձրև, քամի, ձյունևայլն)ևայլ գործոններովպայմանավորված հանցագործության հետքերիևդեպքիվայրումառկաայլ առարկաներիվնասման կամ ոչնչացմանսպառնալիքիդեպքումհետաքննությանմարմնիաշխատակիցներըդրանցպահպանմաննպատակով ձեռնարկում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ:
  3. Սույն կանոնների 6-րդ կետով սահմանված՝ դեպքի վայրում առկաառարկաները տեղաշարժելու դեպքում իրավասումարմնիաշխատակիցներն ամրագրում են (գրառում, լուսանկարահանում) իրերի կամ առարկաների նախնական դիրքը:
  4. Դեպքիվայրումիրավասումարմնիաշխատակիցներինարգելվումէծխել, նետելառարկաներ, իրականացնելդեպքիվայրիպահպանությանհետուղղակիչառնչվողայլգործողություններ:
  5. Դեպքի վայրի պահպանությանն ուղղված գործողությունները դադարեցվում, դեպքի վայրի զննության ապահովմանն ուղղված ժապավենները կամ այլ միջոցները դեպքի վայրից հանվում են միայն քննիչի թույլտվությամբ:

 

 

 

 

 

 

Հավելված N 2

                                                                          ՀՀ կառավարության 2018 թվականի

     ____________-ի N _____Ն որոշման

 

Դեպքի վայրը ժապավենով կամ այլ եղանակով մեկուսացնելուց հետո դեպքի վայրի մեկուսացված տարածք մուտք գործած անձանց հաշվառման մատյանի

Ա.Ա.Հ., պաշտոն

Մուտքի ժամ, րոպե

Ելքի ժամ, րոպե

Ստորագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայրի պահպանման պատասխանատու (Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն, ամսաթիվ) _______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  • Քննարկվել է

    23.05.2018 - 12.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10782

Տպել

Առաջարկներ`

Hovhannes Khangeldyan

24.05.2018

Հավելված 1-ում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող և սահմանող հետաքննության մարմինների աշխատակիցների գործողությունները, երբ մինչ նրանց դեպքի վայր հասնելն արդեն իսկ այլ ծառայությունների կամ այլ անձանց կողմից կատարվել են իրավիճակի, իրադրության անխուսափելի, միտումնավոր կամ չկանխամտածված փոփոխություններ:

Hovhannes Khangeldyan

24.05.2018

Հավելված 1-ի հետաքննության մարմինների աշխատակիցների իրավասությունները սահմանող համապատասխան կետում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող դեպքի վայրում պահպանության գործառույնթերի իրականացման ժամանակ երրորդ անձանց կողմից նյութական օբյեկտների, հանցագործության հետքերի ոչնչացման ակնհայտ փորձի պարագայում զենքի կիրառման մասով:

Hovhannes Khangeldyan

24.05.2018

Հավելված 1-ի 10 - րդ կետում «առարկաները» բառը փոխարինել «նյութական օբյեկտ-ները» բառով, իսկ «գրառում,» բառից հետո ավելացնել «տեսա և» արտահայտությունը՝ համապատասխան հղում տալով դեպքի վայրում տեսա/լուսանկարահանումների կարգը սահմանող իրավական ակտի համապատասխան դրույթներին:

Տեսնել ավելին