Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված հարաբերությունները նախկինում կարգավորվել են «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ը հաստատելու մասին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն հրամանով, որի կիրառման ընթացքում առաջանում էին մի շարք խնդիրներ և թերացումներ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

     Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունները, ինչպես նաեւ առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու գործընթացի ամբողջականությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և առողջապահության համակարգի գլխավոր և առաջատար մասնագետներ, նախագծի վերջնական մշակումն իրականացվել է առողջապահության բնագավառի մասնագիտացված կառույցների հետ համաձայնեցված:

 

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի սահմանումը, հստակ և թափանցիկ կիրականացվի զինծառայողների ծառայության կազմակերպումն այնպիսի պայամններում, որոնք հակացուցված չեն զինծառայողի առողջական վիճակին:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվելու Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատող ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն հրամանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

  Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

  • Քննարկվել է

    06.04.2018 - 21.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 31695

Տպել

Առաջարկներ`

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 54-րդ հոդվածի «բ» կետով սահմանված «...երիկամի քարը՝ 0.7սմ և ավելի, կամ 0.5սմ և ավել չափի երկու և ավել քարեր մեկ երիկամում...» հիմնավորված չէ և խիստ վտանգավոր է զորակոչիկների առողջության համար քանի որ ընդունված է որ միզածորանի միջին տրամագիծը 5մմ է, իսկ երեք անատոմիական նեղացումների շրջանում 3-4 մմ, ուստի ողջամիտ չէ որ երիկամում պետք է առկա լինեն 7 մմ չափի քար կամ 5 մմ չափի երկու քար որոնք նոպայի դեպքում հայտնվելով վերոհիշյալ նեղացումներում կհանգեցնեն սուր երիկամային անբավարարության զարգացման:

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 53-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...հազվադեպ սրացումներով թութքը...» ախտորոշման դեպքում պիտանի ճանաչվելով ենթարկվելով ֆիզիկական ծանրաբեռնվածության և սթրեսի կհանգեցնեն արյունահոսությունների հաճախակիացման բերելով անեմիայի զարգացման:

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 11-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...միգրենի նոպաներն ըստ անամնեզի...» ախտորոշման համաձայն զորակոչիկները ճանաչվում են պիտանի զ/ծ համար, մինչ դեռ ախտորոշումը ամբողջությամբ չի կարող արտացոլել փորձաքննվողի առողջական վիճակը, քանի որ մինչ ռազմաբժշկական փորձաքննությունը զորակոչիկը կարող է ունենալ առողջական վիճակին վերաբերվող փաստաթղթեր որում հստակ կարող է ամրագրված լինել միգրեն ախտորոշումը, որը դեղորայքի օգտագործման ֆոնի վրա հնարավոր է չունենա որևէ դրսևորում իսկ պիտանի ճանաչվելուց ու զորակոչվելուց հետո հաճախակի դրսևորվի նոպաներով:

Տեսնել ավելին