Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին

     Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

  • Քննարկվել է

    06.04.2018 - 21.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 31691

Տպել

Առաջարկներ`

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 54-րդ հոդվածի «բ» կետով սահմանված «...երիկամի քարը՝ 0.7սմ և ավելի, կամ 0.5սմ և ավել չափի երկու և ավել քարեր մեկ երիկամում...» հիմնավորված չէ և խիստ վտանգավոր է զորակոչիկների առողջության համար քանի որ ընդունված է որ միզածորանի միջին տրամագիծը 5մմ է, իսկ երեք անատոմիական նեղացումների շրջանում 3-4 մմ, ուստի ողջամիտ չէ որ երիկամում պետք է առկա լինեն 7 մմ չափի քար կամ 5 մմ չափի երկու քար որոնք նոպայի դեպքում հայտնվելով վերոհիշյալ նեղացումներում կհանգեցնեն սուր երիկամային անբավարարության զարգացման:

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 53-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...հազվադեպ սրացումներով թութքը...» ախտորոշման դեպքում պիտանի ճանաչվելով ենթարկվելով ֆիզիկական ծանրաբեռնվածության և սթրեսի կհանգեցնեն արյունահոսությունների հաճախակիացման բերելով անեմիայի զարգացման:

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 11-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...միգրենի նոպաներն ըստ անամնեզի...» ախտորոշման համաձայն զորակոչիկները ճանաչվում են պիտանի զ/ծ համար, մինչ դեռ ախտորոշումը ամբողջությամբ չի կարող արտացոլել փորձաքննվողի առողջական վիճակը, քանի որ մինչ ռազմաբժշկական փորձաքննությունը զորակոչիկը կարող է ունենալ առողջական վիճակին վերաբերվող փաստաթղթեր որում հստակ կարող է ամրագրված լինել միգրեն ախտորոշումը, որը դեղորայքի օգտագործման ֆոնի վրա հնարավոր է չունենա որևէ դրսևորում իսկ պիտանի ճանաչվելուց ու զորակոչվելուց հետո հաճախակի դրսևորվի նոպաներով:

Տեսնել ավելին