Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի  N 1392-Ն  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17  ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ՝ Ավագ դպրոց/սովորողների թվաքանակի  կրճատման  հետ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   Ավագ դպրոցը գտնվում է  Վանաձորի քաղաքի Տավրոս թաղամասում և սպասարկում է Տարոն 1,Տարոն 2, Տարոն 3 և Տարոն 4 թաղամասերը, որոնք  առանձնացված են Վանաձոր քաղաքի  մյուս թաղամասերից: Ավագ դպրոցում աշակերտների  կրճատման պատճառով  յուրաքանչյուր տարի կրճատվում են ուսուցիչներ, ավելացնելով գործազուրկների  թվաքանակը: Տավրոս թաղամասին կից Տարոն 1,Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում գործում են թվով 4 հիմնական դպրոցներ: Այդ դպրոցներից 4-ը գտնվում են Տարոն 1 և Տարոն 4 թաղամասերում /Վանաձորի N30, N28, N27 և  N16 հիմնական դպրոցներ/ և Ավագ դպրոցից տեղակայված են 800մ մինչև 1.5 կմ հեռավորության վրա:  Հիմնական դպրոցները գործում են գերբեռնված:

Կարգավորման նպատակը

Ավագ դպրոցի բնականոն գործունեությունը կազմակերպելու/ ուսուցիչների գործունեությունը ապահովելու/ ինչպես նաև հարակից հիմնական դպրոցների  բեռնաթափման հարցը կարգավորելու նպատակով առաջարկվում է Ավագ դպրոցը դարձնել վարժարան:

Այսպիսով նոր ուսումնական տարվանից կատարելով 5-9-րդ դասարանների ընդունելություն, հնարավորություն կստեղծվի աշակերտների շարունական ուսումնառություն բարձր դասարաններում: Միջնակարգ   կրթության   2-րդ   և   3-րդ   աստիճանների շարունակական   ուսումնառությունը   նաև   արդյունավետ   կդարձնի ուսումնական գործընթացը և տարբեր ծրագրերի իրականացումը։

Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

    Ակնկալվող արդյունքը

Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում  տարբեր կրթական ծրագրերի ապահովման համար կստեղծվի բավարար  պայմաններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի  N 1392-Ն  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունման  կապակցությամբ  այլ իրավական ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության  կամ  բացակայության մասին:

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի  N 1392-Ն  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  այլ  իրավական  ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու  անհրաժեշտություն կամ  բացակայություն չկա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի  N 1392-Ն  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի  ընդունման  կապակցությամբ  պետական կամ տեղական  ինքնակառավարման  մարմնի  բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացման կամ նվազեցման մասին

 

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի  N 1392-Ն  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության    որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական  ինքնակառավարման  մարմնի  բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում կամ նվազեցում  չի սպասվում:

  • Քննարկվել է

    27.03.2018 - 13.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9467

Տպել