Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ:

 

 ՆԱԽԱԳԻԾ 

              

                                                                                                    

              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-------------------- 2018  ԹՎԱԿԱՆԻ  N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի  N 1392-Ն  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17  ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, ««Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392 որոշման N2 հավելվածում ՝

1)ուժը կորցրած ճանաչել «Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Վանաձոր քաղաք» ենթաբաժնի  «56 . Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 միջնակարգ դպրոց» կետը.

2) «Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության  նախարարության  ենթակայության  դպրոցներ» բաժինը լրացնել նոր՝ 23-րդ կետով.

«23. Վանաձորի Մովսես Խորենացու անվան վարժարան»:

  1. «Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վանաձորի Մովսես Խորենացու անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և թույլ տալ  իրականաց­նելու   միջնակարգ կրթության  2-րդ աստիճան՝ (5-9-րդ դասարաններ), 3-րդ աստիճան՝ (10-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրեր:
  2. Սահամանել, որ «Վանաձորի Մովսես Խորենացու անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա  ժամկետում ապահովել «Վանաձորի Մովսես Խորենացու անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության  կանո­նա­դրու­թյան մեջ վերանվանվելուց բխող փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը ««Վանաձորի Մովսես Խորենացու անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակեր­պության միջոցների հաշվին:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N664-Ն որոշման «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի» բաժնի 92-րդ կետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                       

  • Քննարկվել է

    27.03.2018 - 13.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9466

Տպել