Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     ՈՐՈՇՈՒՄ

 

…………………….. 2018 թվականի  № …… - Ն

 

Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին

 

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի № 646–Ա որոշման հավելվածի «3.4 Էներ­գե­տիկ ենթա­կառուց­վածքներ և բնական պաշարներ» բաժնի «Էներգետիկա» մասի 2-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաuտատել «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկը» համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետով հաստատված ցանկում ընդգրկված միջոցառումների կատարմամբ թիրախավորվում է երկարաժամկետ հեռանկարում` մինչև 2040 թվականը Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքների նվազագույն կիրառման համար, իսկ դրանց այլընտրանք հանդիսացող էներգակիրների (կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ, ոչ ածխաջրածնային հիմքով ջրածին և էլեկտրական էներգիա) առավելագույն մրցունակ կիրառման համար պայմանների ստեղծումը: Ընդ որում, կենսաէթանոլ, կենսադիզել և կենսագազ համարվում են այն կենսավառելիքները, որոնք ստացվել են կենսազանգվածի վերամշակման արդյունքում: Իսկ կենսաէթանոլի և կենսադիզելի հումքը (էթիլային սպիրտը և բուսական յուղը) մինչև շուկայահանումը պետք է նաև բնափոխվեն` մարդու առողջության համար վնասակարության այն աստիճանի, որի դեպքում դրանց կիրառումը սննդի մեջ այլևս չի թույլատրվում: Այլընտրանքային էներգակիրների որակին ներկայացվող այլ չափորոշիչներ ամրագրվում են համապատասխան ստանդարտներում, իսկ շուկայահանման պահանջները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
  3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ` սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երեք տարիներին ստանդարտացման տարեկան ծրագրերում այլընտրանքային էներգակիրների շուկայահանման և դրանց ենթակառուցվածքների համար անհրաժեշտ ստանդարտների մշակման ներառումը ապահովելու նպատակով:
  4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` մաքսային միասնական դրույքաչափերում փոփոխություններ կատարելու նպատակով, սահմանված կարգով մինչև 2019 թվականի 2-րդ եռամսյակ Եվրասիական տնտեսական միության լիազոր մարմնին առաջարկություն ներկայացնել` կենսավառելիքների, ինչպես նաև էլեկտրական սնուցմամբ տրանսպորտային միջոցների ներկրման համար մաքսային արտոնություններ սահմանելու վերաբերյալ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Քննարկվել է

    21.03.2018 - 10.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տրանսպորտ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8635

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ