ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2024 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 818-Լ որոշման՝
- N 1 հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
21. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման գործընթացի վերահսկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից, ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն իրականացվում է նախարարության կողմից, իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումը՝ կազմակերպության կողմից։․
- N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասության ։ կետադրական նշանը փոխարինել ՝ կետադրական նշանով․
- N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասության ականջապիտակը։ բառից հետո լրացնել՝ ականջապիտակը՝ ելքագրման նպատակով բառերով․
- N 1 հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
- N 1 հավելվածի 32-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով․
4) անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների) մորթված կենդանու ականջապիտակը անասնապահությամբ զբաղվող տնտեսավարողի կողմից 7 օրվա ընթացքում հանձնվում է կազմակերպության անասնաբույժին՝ ելքագրման նպատակով։․
- N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ սյունակի Տեսչական մարմին բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
20.11.2024 05.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 380
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: