ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի_________N __–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված)․
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք։»,
2) 5-րդ կետից հանել «մշտական գործող» բառերը,
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Հանձնաժողովը ձևավորվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, որի կազմում ընդգրկվում են կոմիտեի երկու ներկայացուցիչ՝ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից։ Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում կոմիտեն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների։»,
4) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի 6-րդ ենթակետը,
5) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«23. Որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովը որակավորման քննության անցկացման համար գումարած նիստում ստուգում է հայտատուի ինքնությունը և թույլատրում է նրան մասնակցելու որակավորման քննությանը։ Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է որակավորումն սկսելուց 10 րոպե առաջ: Ուշ ներկայացած հայտատուները չեն կարող մասնակցել որակավորման քննությանը:»,
6) 43-րդ կետում «35» թիվը փոխարինել «36» թվով,
7) 51-րդ կետում «53» թիվը փոխարինել «54» թվով։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի Ձև-ի 5-րդ կետը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան
2024 թ.
-
Տևողություն
18.11.2024 06.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Հանրային քննարկում
06.12.2024 16:55
Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am
Դիտումներ` 381
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: