Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված  հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից: Նախագիծը մշակվել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից 2017 թվականի հունիսի 8-ին տրված հանձնարարականի կատարման շրջանակում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

             Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական բյուջեի միջոցով: Բացի այդ, բնության հատուկ պահպանվող տարածքների համար կարող են ստեղծվել ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող տարածքներ մուտքի թույլտվություններից, էկոտուրիստական ծառայություններից ստացված օգուտներ, որոնք սակայն կազմում են պահպանվող տարածքի բյուջեի փոքր մասը: Ավելի մեծ չափով գումարներ են մուտքագրվում հողերը վարձակալության և (կամ) կառուցապատման և կենսառեսուրսների օգտագործման իրավունքով տրամադրելիս: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ պետությունը երաշխավորի պետական սեփականություն հանդիսացող հողերի և դրանց բարելավումների տնօրինման, օգտագործման կամ շահագործման իրավունքի երկարաժամկետ փոխանցումը` ծրագիրն իականացնող կազմակերպությանը:

             Հողերի վարձակալության ուղղությամբ ներկա պայմաները, մասնավորապես` ժամկետները, ընդունելի չեն ներդրողների և բանկերի համար, որոնք չեն տրամադրում հարմար վարկային միջոցներ ներդրողներին: Ներդրողներին խրախուսելու համար անհրաժեշտ է վերանայել հողի կառուցապատման իրավունքով` վարձակալության տրամադրման պայմանները և ժամկետները: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալության ժամկետը կարող է սահմանվել մինչև 99 տարի` համապատասխան ներդրումների կատարման պայմանով:

Ժամկետների և ներդրում­նե­րի ծավալների համամասնությունները մանրամասն քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, հաշվի են առնվել յուրաքանչյուր բնության հատուկ պահպանվող տարածքի վիճակը և ներդրումների գրավչության պոտենցիալը:

Վերոնշյալ խնդիրների իրավական կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացրել փոփոխություններ և լրացումներ կատարելու ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում:

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության`

  • 2005 թվականի նոյեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին N 2093-Ն,
  • 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն,
  • 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն,
  • 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն,
  • 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն,
  • 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առեվտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշումներում:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կխթանվի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող ներդրումների իրականացումը, ինչն իր հերթին նախադրյալներ կստեղծի բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանցում էկոտուրիզմի զարգացման համար:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

     «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

     «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  • Քննարկվել է

    07.03.2018 - 23.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8515

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

07.03.2018

Ներկայացված նախագծով առաջարկվում է ավելացնել նոր 5.1 կետ, որը թույլատրելու է մասնավորին 50 - 500մլն դրամ ներդրման պարագայում կատարել բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցապատման աշխատանքներ: Խնդրում եմ պարզաբանել թե ինչ է նշանակում բնության հատուկ պահպանվող տարածք և արդյոք արգելանոցներում (խոսրովի անտառ, Դիլիջանի անտառ, Սևանա լճին հարող տարածք) նույնպես կարող են իրականացվել կառուցապատման աշխատանքներ? Առանց այն էլ արգելանոցի ոչ բարենպաստ պայմանները փոխարենը ավելի մեծ ջանքեր թափենք մեր բնության պահպան համար դեռ մի բան էլ աջակցելու ենք, որ եղածն էլ վերանա? Շնորհակալություն:

Տեսնել ավելին