Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«_____»__________________N ____-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Հիմք ընդունելով ՙ<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին>> N 2093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
  • որոշման 5-րդ կետից հանել «բնության հատուկ պահպանվող այն տարածքներում կամ» բառերը.
  • որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ կետով`

«5.1. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցապատման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված  հողամասերը կարող են տրամադրվել`

  • մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
  • մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
  • մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
  • մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
  • մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման N2 հավելվածի 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով հողամասերը կարող են տրամադրվել`

  • մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
  • մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
  • մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
  • մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
  • մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 2-րդ N1 հավելվածի 29-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կազմակերպության համապատասխան տարածքներում հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել` հանգստի կազմակերպման նպատակով` մինչև 25 տարի, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` մինչև 10 տարի, հիմնական շինություններով կառուցապատման դեպքում`

  • մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
  • մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
  • մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
  • մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
  • մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 7. Երկրորդ ենթագոտու տարածքում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել `

  1. մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
  2. մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
  3. մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
  4. մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
  5. մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշման N2 հավելվածի 34-րդ կետում «մինչև 60 տարի ժամկետով» բառերը փոխարինել
  • մինչև 10 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
  • մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
  • մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
  • մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
  • մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»: » բառերով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առեվտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման N 1 հավելվածի 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-րդ կետով`

 «40.1. Պարկի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով հողամասերը կարող են տրամադրվել`

  • մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
  • մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
  • մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
  • մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
  • մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    07.03.2018 - 23.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8514

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

07.03.2018

Ներկայացված նախագծով առաջարկվում է ավելացնել նոր 5.1 կետ, որը թույլատրելու է մասնավորին 50 - 500մլն դրամ ներդրման պարագայում կատարել բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցապատման աշխատանքներ: Խնդրում եմ պարզաբանել թե ինչ է նշանակում բնության հատուկ պահպանվող տարածք և արդյոք արգելանոցներում (խոսրովի անտառ, Դիլիջանի անտառ, Սևանա լճին հարող տարածք) նույնպես կարող են իրականացվել կառուցապատման աշխատանքներ? Առանց այն էլ արգելանոցի ոչ բարենպաստ պայմանները փոխարենը ավելի մեծ ջանքեր թափենք մեր բնության պահպան համար դեռ մի բան էլ աջակցելու ենք, որ եղածն էլ վերանա? Շնորհակալություն:

Տեսնել ավելին