Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքւոմ լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 07.11.2024 15:40:36 Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը ընդունելի և ողջունելի է։ Միևնույն ժամանակ, այն չի կարող ապահովել հարցի կարգավորումը։ Խնդիրը կայանում է նրանում, որ սահմանված տուգանքը համադրելի չէ կատարվող ծախսերի և համապատասխան պայմանների ապահովման համար։ Մասնավորապես, տարեկան կտրվածքով տնտեսվարող սուբյեկտի կողմից երկու անգամ օրենքի խախտման համար տուգանքի հանրագումարը կազմելու է 150,0 հազար դրամ և ինչ։ Պատժամիջոցների սահմանումը պետք է համադրելի լինի կատարվելիք ծախսերի հետ։ Օրինակ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մետրոյի երթևեկության միջին արժեքը կազմում է 3-4 Եվրո, սակայն առաջացող տուգանքը առանց տոմսի երթևեկելու համար կազմում է 80 Եվրո։ Պարզ տրամաբանությամբ, առաջարկվող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում պետք է սահմանել առաջին անգամ խախտում կատարելու համար առնվազն 1,0 մլն ՀՀ դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնակի թույլ տալու համար առնվազն 2,0 մլն դրամ։ Բացի այդ հարկ է նշել, որ տուգանքի մեծության սահմանումը, ինչպես որոշ անձիք կարծում են, պետք է համադրելի լինի թե նվազագույն աշխատավարձի, թե նվազագույն սպառողական զամբյուղի հետ, ասեմ՝ որևէ կապ չունի։ Միաժամանակ, բոլոր հավասար պայմաններում, առաջարկում եմ սահմանել անցումային դրույթ, տնտեսվարող սուբյեկտների կողմից բավարար ժամանակ տալու համար՝ տարածքները համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ տեղյակ չլինելու պատճառաբանություն չլսելու համար։
2 Տիգրան Ստեփանյան 10.11.2024 19:47:59 ․․նախագծի իրական նպատակը սպառիչ ներկայացված է վերջինիս հիմնավորման 6-րդ կետի 1-ին պարբերությամբ, ․․ ինչպես միշտ
3 Տիգրան Ստեփանյան 10.11.2024 20:10:57 Առաջարկում եմ ՎԻՎ օրենսգրքում ձեր առաջարկած պատասխանատվություն սահմանող սանկցիան՝ անմիջապես 50 հազար ՀՀ դրամ տուգանքի նշանակումը փոխարինել <<Նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական>> սանկցիայով։