Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

  • Քննարկվել է

    31.10.2024 - 15.11.2024

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 752

Տպել

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

12.11.2024

Առաջարկում եմ հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու դեպքերը չսահմանափակել կոնկրետ ոլորտներով, փոխարենը հատուկ դիրքորոշում (amicus brief) ստանալուլ/ընդունելու հարցը թողնել դատարանի որոշմանը՝ դեպք առ դեպք: Կամ առնվազն նախատեսել որեւէ ընդհանուր կարգավորում, օրինակ հատուկ դիրքորոշում (amicus brief) կարող է ներկայացվել մարդու այն իրավունքների վերաբերյալ հարցեր քննարկելու դեպքերում, որոնց իրենց էության վերաբերելի է հատուկ դիրքորոշումը (amicus brief), կամ, օրինակ, որպես հատուկ դիրքորոշման (amicus brief) ենթակա դեպքեր հղում անել Սահմանադրության 2-րդ գլխով սահմանված իրավունքներին: Հիմնավորումը – պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընտրված այն իրավունքները, որոնց քննարկման դեպքում կարելի է ներկայացնել հատուկ դիրքորոշում (amicus brief): Այսպես, պարզ չէ, թե ինչու են ՀՀ քրեական օրենսգրքի դեպքում որպես արարք նախատեսող հոդվածներ նշված 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածները, երբ դրանք որեւէ արարք չեն նախատեսում: Պարզ չէ, թե ինչու նախատեսված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 28-րդ գլխով նախատեսված արարքներն այն պարագայում, որ դրանք համադրելի են նախագծերով ՀՀ վարչական դատավարության եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջարկվող դեպքերին (օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) եւ 205-րդ (բժշկական գաղտնիքը հրապարակելը) հոդվածներն իրենց էությամբ համադրելի են անձնական տվյալների պաշտպանության իրավունքին, 210-րդ հոդվածը համադրելի է ընտրական իրավունքների պաշտպանությանը, 38-րդ գլուխը հաճախ համադրվում է անձնական տվյալների պաշտպանության իրավունի հետ եւ այլն): Պարզ չէ, թե ինչու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ներառված չէ, օրինակ, մարդու պատվի ու արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության դեպքը (վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ գործերը): Պարզ չէ, թե ինչու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ներառված չէ, օրինակ, տեղեկատվության ազատության իրավունքը (տեղեկատվության ազատության վերաբերյալ քննվող գործերը), այն պարագայում, որ անգամ տեղեկատվության ազատության լիազոր մարմին ՀՀ-ն չունի եւ այս իրավունքի նկատմամբ հոգածությունը ու կիրառումը որպես կանոն իրականացնում են հենց իրավապաշտպան կազմակերպությունները եւ այլն:

Գեւորգ Հայրապետյան

12.11.2024

Առաջարկում եմ հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնողների շրջանակը չսահմանափակել միայն կազմակերպություններով (իրավաբանական անձանցով), այլ նաեւ նման հնարավորություն վերապահել նաեւ իրավապաշտպան գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (փորձագետներին, մասնագետներին եւ այլն) եւ նապխաձեռնություններին (փորձագետների, մասնագետների խմբերին եւ այլն): Հիմնավորումը - վերոնշյալ առաջարկը բխում է առնվազն հետեւյալ երկու հանգամանքներից - քաղաքացիական հասարակությունը հաճախ մասնագիտական կամ նեղ մասնագիտական հարցերով իրավապաշտպան գործունեություն է իրականացնում ոչ թե կոնկրետ կազմակերպության, այլ մասնագետների՝ փորձագետների միջոցով: Օրինակ, խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքի վերաբերյալ փորձագիտական կարծիքներ (դրանք իրենց էությամբ համադրելի են հատուկ դիրքորոշման (amicus brief) հետ) ներկայացնում է որպես անկախ փորձագետների և ՔՀԿ ներկայացուցիչների խումբ, այլ ոչ թե որպես որեւէ մի կազմակերպություն (տես՝ https://idcarmenia.am/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/): Կամ, կիբեռանվտանգության ոլորտում իրավապաշտպան գործունեություն իրականացնող cuberHub-ը նույնպես որեւէ կազմակերպություն չէ, այլ տեղեկատվական անվտանգության եւ կիբեռանվտանգության փորձագետների միություն է, իսկ տվյալների պաշտպանության ոլորտում իրավապաշտպան գործունեություն իրականացնող dpHub-ը անձնական տվյալների պաշտպանության ոլորտի փորձագետ Գեւորգ Հայրապետյանի նախաձեռնությունն է, ով 5 տարի (2018-2023թ.թ.) զբաղեցրել է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնը: CyberHub եւ dpHub նախաձեռնությունները նույնպես կարծիքներ ներկայացնում են ոչ թե որպես կոնկրետ որեւէ կազմակերպություն, այլ որպես ոլորտի առանձին փորձագետ կամ փորձագետների խումբ (տես՝ https://cyberhub.am/hy/blog/2024/08/22/position-on-police-survellience-law/?fbclid=IwY2xjawFZEc1leHRuA2FlbQIxMQABHYpIRuEaDgwOi7K7E-Y_y4zUyJUf88QnCBYCqih3FI4_SJ6AHCpD912c6A_aem_rlyruzij9EhCpgJUb34Hag): Կամ, մեկ այլ օրինակ, լրագրողական գործունեության եւ էթիկայի վերաբրյալ որոշումներ կայացնող եւ կարծիքներ ներկայացնող ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը նույնօես ոչ թե որեւէ մի առանձին կազմակերպություն է, այլ ոլորտային կազմակերպությունների եւ մասնագետների միավորում (տես՝ https://ypc.am/hy/self-regulation/%D5%A6%D5%AC%D5%B4-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8/): - կան ոլորտներ (օրինակ, անձնական տվյալների պաշտպանության ոլորտը, թվային տիրույթում մարդու իրավունքները, ինտերնետ ազատությունը, տեղեկատվական անվտանգության ոլորտը), որոնք հարաբերականորեն նոր են եւ ներկայացված են ոչ թե ոչ առեւտրային կազմակերպությունների, այլ սահմանափակ թվով անհատ փորձագետների միջոցով: Ավելին, հենց նման նոր ոլորտներում է, որ դատավորները համապատասխան մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների օբյեկտիվ բացակայության պատճառով կարող են առավել հաճախ ունենալ հատուկ դիրքորոշում (amicus brief) ստանալու անհրաժեշտություն (օրինակ, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը որպես այդպիսին Սահմանադրությամբ արձանագրվել եւ ՀՀ իրավական դաշտ է մտել միայն 2015 թվականին, մարդկանց թվային իրավունքներին առնչվող կիբեռանվտանգության մասին օրենսդրությունը դեռեւս ընդունման փուլում է, ուստի շատ գործող դատավորներ որպես կանոն օբյեկտիվորեն չէին էլ կարող նախկինում հաղորդակից լինել այս իրավունքներին:): Վերոնշյալ հիմնավորումներով առաջարկվող կարգավորման դեպքում ոլորտային փորձագետներն ու փորձագետների խմբերը (մասնագիտական նախաձեռնությունները), իրավապաշտպան գործունեությունն առանց ոչ առեւտրային կազմակերպության իրականացնող ոլորտային փորձագետները, չեն ունենա հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու հնարավորություն, ինչը համահունչ չէ նախագծերի նպատակին (այս դեպքում չեմ քննարկում որեւէ ոչ առեւտրային կազմակերպությանը խնդրելու եւ վերջինիս միջոցով հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու անուղղակի հնարավորությունը, քանի որ դա ըստ էության պարզապես նախագծով առաջարկվող կարգավորման շրջանցում կլինի):

Տեսնել ավելին