Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի №391-Ն որոշմամբ սահմանված են հանրային էլեկտրոնային հաղորդակցու-թյան շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշները։
Հանրապետությունում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման աշխատանքների շրջանակում անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև հանրային շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի որակի չափանիշներ, որով պայմանավորված նաև լրամշակել 2022 թվականի հոկտեմբերի 5-ի №391-Ն որոշումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ ներառյալ օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային շարժական կապի օպերատորների և ՀՀ բարձր տեխնոլոգական արդյունաբերության նախարարության հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Հանրապետությունում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման աշխատանքների արդյունավետությանը։
-
Քննարկվել է
30.10.2024 - 15.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 420
Տպել