Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------- 2024 թվականի №-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի №391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» №391-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
  • վերնագրում «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ» բառերը փոխարինել «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ» բառերով։
  • 1-ին կետում և Որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում «(LTE) տեխնոլոգիայի ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների ծածկույթների» բառերով,
  • Որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում «(LTE) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների բացօթյա ծածկույթների» բառերով և նույն կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) չբնակեցված  տարածքների (բացօթյա տարածք) և ճանապարհների դեպքում (դԲմ)

Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) բնակեցված տարածքների դեպքում (բացօթյա տարածք)՝ շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ (դԲմ)

միջին

ուժեղ

≥-115

≥-105

≥-95

 »։

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ

         ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                              Ս. ԱՂԻՆՅԱՆ 

                                                           

          

           ք.Երևան

          ----- 2024թ. 

  • Քննարկվել է

    30.10.2024 - 15.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 421

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ