Հիշել նախագիծը

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Սառը զենք՝ ծակող, հատող, կտրող, ծակող-կտրող, ծակող-հատող, հարվածող-ջարդող կամ համակցված բնույթ ունեցող սարք, որը հատուկ պատրաստված է մարդու մկանային ուժի միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասվածք պատճառելու համար՝ այդ նպատակներին համապատասխանող կառուցվածքով, չափերով և նյութով:

2) լրացնել նոր՝ 8.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.1) կռփազենք (կաստետ)՝ հարթ կամ ելուստավոր մակերեսով հարվածային մաս ունեցող, ձեռքում ամուր և հարմար պահելու համար հատուկ հարմարեցված, ձեռքի մատերին (մատին) հագցվող կամ մատների միջև սեղմվող, բավարար ամրության կարծր (պինդ) նյութից պատրաստված կոնտակտային սառը զենք:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայություններ,» բառերով:

 Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    28.10.2024 - 12.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 463

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

02.11.2024

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետը <կամ այլ նշանակետ> եզրույթի մասով խնդրահարույց է։ Նման կերպ <Սառը զենք> հասկացությունը բնութագրելը հնարավորություն է տալիս ցանկացած ծակող, հատող, կտրող, ծակող-կտրող, ծակող-հատող, հարվածող-ջարդող կամ համակցված բնույթ ունեցող սարքը որակել որպես սառը զենք։

Տեսնել ավելին