«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումներին Որոշման համապատասխանեցման արդյունքում կատարված փոփոխությունների գործնական կիրառման արդյունավետության ապահովման հանգամանքով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871 Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի 2-րդ հավելվածի 1․20-րդ կետ պահանջներից, որով նախատեսվում է զարգացնել նվերների ընդունման սահմանափակումների իրացման կառուցակարգերը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
««Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվել է, որ Պետական արարողակարգի ծառայությունն իրականացնելու է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը: Մինչև վերոնշյալ լրացումը նվերների հաշվառումը ենթակա էր իրականացման միայն նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից: Օրենսդրական փոփոխության նպատակը հանրային համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հաշվառման գործընթացով անհարկի չծանրաբեռնելն էր՝ հաշվի առնելով վերջիններիս լայն լիազորությունները, պաշտոնների բնույթը, արարողակարգային առանձնահատկությունները:
Միաժամանակ, կատարված փոփոխությունների արդյունքում գործնականում առաջացել է մի իրավիճակ, որի պայմաններում նվերների հաշվառումն արդեն իսկ իրականացվում է Պետական արարողակարգի ծառայության կողմից, մինչդեռ, պետության սեփականությունը համարվող նվերների հանձնումը ենթակա է իրականացման նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Ստացվում է, որ օրենսդրական փոփոխություններով մի կողմից փորձ է արվել հանրային համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց չծանրաբեռնել հաշվառման պարտավորությամբ, մյուս կողմից փոփոխությունները առանձին չեն անդրադարձել նվերների հանձնման գործընթացին, ինչը կատարված փոփոխությունների տրամաբանությանը որոշակիորեն հակասում է: Խնդիրը հատկապես ակնառու է դառնում Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի կողմից ստացվող և «Հանրային ծառայության մասին» օրենքով պետությանը հանձնման ենթակա նվերների հանձնումը համապատասխան կարգով իրականացնելիս:
Առաջարկվող կարգավորման բնույթը․
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով առաջարկվում է․
- նախատեսել, որ Հանրապետության նախագահի կամ վարչապետի կողմից ստացված նվերները արարողակարգի համար պատասխանատու պաշտոնատար անձանց միջոցով հանձնվեն համապատասխանաբար՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին, իսկ Ազգային ժողովի նախագահի կողմից ստացված նվերները՝ արարողակարգի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հանձնվեն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին նվերների հանձնման և հետագա տնօրինման նպատակով:
- Վերոգրյալով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է սահմանել հանձնման֊ընդունման ակտի նոր ձև՝ նշված անձանց կողմից հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու նպատակով:
- Ակնկալվողարդյունքները․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշմամբ սահմանվող կարգավորումները համահունչ դարձնել օրենսդրական փոփոխությունների ընդհանուր տրամաբանությանը՝ ապահովելով նաև նվերների հանձնման գործընթացի կանոնակարգումը համապատասխան անձանց կողմից ստացված նվերների համար:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագծերի փաթեթը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
7․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
-
Քննարկվել է
17.10.2024 - 01.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Դիտումներ` 553
Տպել