«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
__ ________ 2024 թվական N ___-Ն
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին» N 01-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները․
1) 16.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.2-րդ և 16․3-րդ կետեր.
«16.2. Սույն կարգի 16-րդ և 16.1-ին կետերով նախատեսված դեպքերում և ժամկետներում Հանրապետության նախագահի կամ վարչապետի կողմից ստացված նվերը արարողակարգի համար պատասխանատու պաշտոնատար անձը հանձնում է Հանրապետության նախագահի դեպքում՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, իսկ վարչապետի դեպքում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին, ովքեր ապահովում են նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով:
16.3. Սույն կարգի 16-րդ և 16.1-ին կետերով նախատեսված դեպքերում և ժամկետներում Ազգային ժողովի նախագահի կողմից ստացված նվերը Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, ով ապահովում է նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով:».
2) 19․2-րդ կետը «անձի)» բառից հետո լրացնել «կամ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի» բառերով․
3) 19․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19․3-րդ կետով.
«19․3․ Հանրապետության նախագահի կամ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի կողմից ստացված նվերը սույն կարգի 16․2-րդ և 16․3-րդ կետերում նշված անձանց կողմից Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնվում է հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն Ձև 3-ի:».
4) Ձև 2-ում «զբաղեցնող անձի» բառերից հետո լրացնել «կամ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի» բառերը․
5) լրացնել Ձև 3-ով՝ համաձայն Հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
2024 թվականի __________ N __-Ն որոշման
Ձև 3
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
N_______
Ղեկավարվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01 որոշմամբ սահմանված կարգի 16-18-րդ, 19.3-րդ կետերով՝ մի կողմից
-------------------------------------------------------------------------------------------------------------- (Նշել նվերը հանձնողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)
(այսուհետ՝ Հանձնող) և մյուս կողմից _______________________________________
(Նշել նվերը ընդունող համապատասխան մարմնի անվանումը, այդ մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի անունը և ազգանունը)
_________________________________________________________________________
(այսուհետ՝ Ընդունող) ստորագրեցին սույն ակտն առ այն, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կամ 9-րդ մասով սահմանված կարգով ________________________________________________________________________
(Նշել նվերը ստացած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)
կողմից ստացված նվերը:
Նվերի դասակարգումը ____________________________________________________
_________________________________________________________________________
Նվերի հակիրճ նկարագիրը ________________________________________________
_________________________________________________________________________
Նվերի արժեքը ___________________________________________________________
Նվերը ստանալու օրը, ամիսը, տարին _______________________________________
Նվերը ստանալու հանգամանքը ____________________________________________
Այլ տվյալներ ____________________________________________________________:
Նվերը հանձնեց՝ Նվերն ընդունեց՝
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ․Տ Կ․Տ
« » ----------------------20 թ․
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ
-
Քննարկվել է
17.10.2024 - 01.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Դիտումներ` 555
Տպել