Հիշել նախագիծը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«ՄՈՒՀ-ի ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու մասին» Հանրապետության կառավարության  որոշման նախագիծ ընդունումը պայմանավորված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 7-րդ կետի պահանջով:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

2024 թվականի հունիսի 24-ին ուժի մեջ  մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է լիազորող նորմ՝ վերոնշյալ կարգը սահմանելու համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  կողմից, հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը մշակել է «Մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգի բնութագրիչները և տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը, որը սահմանված կարգով կհաստատվի մոտ ժամանակներս: Կարգով սահմանվելու է մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացը և պայմանները:

Տարակարգերը շնորհվում են մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման չափանիշների հիման վրա։ Տարակարգի շնորհումը առաջ է բերում նաև ֆինանսական առավելություններ մանկավարժական աշխատողի համար՝ հավելավճարի ձևով։ Խթանելու համար մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման գործընթացը: Որոշման նախագծով սահմանվել են յուրաքանչյուր տարակարգի համար լրավճարի չափը:

  1. Կարգավորման առարկան

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Հրամանի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հրամանի նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 3-րդ գլխի 81-րդ կետի 6-րդ պարբերության գ) ենթակետի «գ. արհեստագործական և մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համալրման, կատարելագործման ու զարգացման մեխանիզմների ներդրում թափուր տեղի մրցութային համալրման, ատեստավորման և տարակարգերի շնորհման և հավելավճարների սահմանման միջոցով։ Նշված բոլոր գործընթացների հիմքում սահմանել մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների նկարագրերը և դրանց ապահովման չափանիշները»:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին»  որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների կազմելու են.

  1. Մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման համակարգի ներդրման համար` ուղղված մանկավարժական աշխատողների որակի և վարձատրության բարձրացմանը, ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 948,172.0 հազ դրամ, որից 2024 թվականի համար (չորրորդ եամսյակ)՝ 62,720.0 հազ. դրամ, 2025 թվականի համար՝ 223, 952.0 հազ. դրամ, 2026 թվականի համար՝ 294,000.0 հազ. դրամ, 367,500.0 հազ. դրամ:
  2. Մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման արդյունքում հավելավճարի տրամադրման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 715,853.0 հազ. դրամ, որից 2025 թվականի համար (չորրորդ եռամսյակ)՝ 9,360.0 հազ. դրամ, 2026 թվականի համար՝ 258,336.0 հազ. դրամ, 2027 թվականի համար՝ 448,157.0 հազ.դրամ:
  3. Մասնագիտական ուսումնական հաստատությունների հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման համակարգի գործարկման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 1,095,808.0 հազ. դրամ, որի 2024 թվականի համար՝ 103,536.0 հազ. դրամ, 2025 թվականի համար՝ 156,000.0 հազ. դրամ, 2026 թվականի համար՝  383,088.0 հազ. դրամ, 2027 թվականի համար 453,184.0 հազ. դրամ:  
  4. Մասնագիտական ուսունական հաստատությունների միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող մանկավարժական աշխատողներին տարակարգի շնորհման արդյունքում հավելավճարի տրամադրման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է  820,450.0 հազ դրամ, որից  2025 թվականի համար՝ 11,700.0 հազար դրամ , 2026 թվականի համար՝ 340,000.0, 2027 թվականի համար՝ 468,750.0:

Վերոնշյալ հաշվարկները ներառված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024-2025 թվականների բյուջետային տարեկան հայտերում, ինչպես նաև 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին»  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման    անհրաժեշտություն չկա:

 

 

 

  • Քննարկվել է

    11.10.2024 - 01.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 594

Տպել

Առաջարկներ`

Քրիստինե Ղազարյան

24.10.2024

Հարգելի՛ գործընկեր,ես ուսուցիչ եմ և երկար տարիներ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով։Մենք աշխատում ենք երեխայի հետ,որը ամենալուսավոր էակն է ողջ տիեզերքում։Ուսուցիչ լինելը կոչում է,ուսուցչությամբ զբաղվելը՝ հետաքրքիր,բայց և բարդ աշխատանք։Ուսուցիչը լույսի աղբյուր է և յուրաքանչյուր երեխայի ապագայի պատասխանատուներից մեկը։Սակայն ուսուցիչը նաև մարդ է և ունի կենսական պահանջներ։ Շնորհակալ ենք,որ ատեստավորման միջոցով մեզ տրվեց մեր աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն։ Ինձ շնորհվել է տարակարգի երրորդ աստիճան։Նախագծում նշված է,որ տարակարգի ժամկետը փոփոխվում է ՝ դառնալով երեք տարի։Խնդրում ենք պահպանել հինգ տարի ժամկետը։Ուսուցիչը մեր օրերում տիտանական աշխատանք է կատարում՝ առաջին հերթին աշխատելով զարգացած,ակտիվ երեխաների հետ,որոնք նոր մոտեցումներ են պահանջում,և դա ընդունելի է։Ուսուցիչը տարակարգի դիմելու համար աշխատում է գրեթե մեկ ուսումնական տարի՝ համակարգելով պահանջվող բոլոր նյութերը։ Մեր ունենք գիտակ,վերլուծող,հավասարակշված ուսուցիչներ,որոնք խոնարհման են արժանի։Սակայն տարակարգի ժամկետը կարճատև լինելու դեպքում նա արդեն չի դիմի՝ ևս մեկ անգամ տարակարգ ստանալու համար,քանզի կերկմտի՝ կատարի՞ այդ պատասխանատու գործը,թե՞ ոչ։Արդյունքում կնվազի աշխատավարձը,և խոր հիասթափություն կառաջանա։Իսկ մարդուն,անկախ ամեն ինչից,ապրել է անհրաժեշտ։ Բոլոր դեպքերում աշխատավարձը կարող է ինչ-որ չափով դրական ազդել և ոգևորել մարդուն։Ի վերջո,մեզ խելացի,գիտակից,ճկուն մտածողություն ունեցող,ստեղծագործող և ժպտացող քաղաքացիներ են պետք։ Շնորհակալ ենք։

Տեսնել ավելին