Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն՝

 -կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) ծրագրի շահառուներին (նախկին սեփականատերերին) վերադարձնելու անհրաժեշտությամբ,

- ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի (նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների) ապահովման անհրաժեշտությամբ:

  • Քննարկվել է

    27.02.2018 - 20.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8650

Տպել

Առաջարկներ`

Արտուր Հարությունյան

28.02.2018

Առաջարկություն ներկայացնողանձ` ՀՀ քաղաքացի Արտուր Հարությունյան. Նախագծի 4-րդ կետով սահմանվում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո կնքվող գործարքները պետք է կատարվի գույքի նախկին սեփականատերերի հաշվին: Գտնում եմ, որ որևէ հիմնավորում և փաստարկ չկա նման իրավական ակտ ընդունելու համար: Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել, որ այդ բոլոր անձիք հանդիսանում են նախկինում Պետության հետ կնքած պայմանագրերի կողմեր, ովքեր կրել են և շարունակում են կրել վնասներ: Ստացվում է, որ հիմա էլ առաջարկում ենք գույքի հետ վերադաձնելու գործարքների արժեքները վճարեն նախկին սեփականատերերը, ովքեր որևէ մեղավորություն չունեն գործարքի (այդ թվում պետական ծրագրի) տապալման համար. Փոխանակ քննարկման առարկա դարձվի այդ անձանց կրած նյութական և ոչ նյութական վնասների վերակնգնման շուրջ քննարկում կազմակերպելու հարցը: Նշված նորմը չի նախատեսում հարցի լուծում այն դեպքում, երբ, օրինակ, գործարքը մինչև 2018 թվականի դեկտմեբերի 20-ը չի կնքվել նախկին սեփականատերերի կամքից անկախ` հարգելի պատճառներով (դրանց պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, մարզպետարանը չի ծանուցել գործարքի կնքման անհրաժեշտության, այդ թվում ժամկետների և գործարքի կնքման օրվա մասին կամ նախկին սեփականատերերից որևէ մեկը մահացել է, որի ժառանգությունը օբյեկտիվ պատճառով դեռևս որևէ մեկը չի ընդունել կամ չի հասցրել ընդունել, գաղտնիք չէ, որ երկու մարզերում էլ ընտանիքին պահելու և աշխատանք գտնելու համար նույն ընտանիքների անդամները մեկնում են արտագնա աշխատանքի և կարող են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը ՀՀ-ում չգտնվել, փաստորեն` հիմա էլ ստիպում ենք այդ ընտանիքիների կատարել լրացուցիչ ծախսեր. այլ երկրում կատարել նոտարական լիազորագրերի վավերացումներ և դրանով պայմանավորված լրացուցիչ ծախսեր և դժվարույթուներ ենք ստեղծում այդ նույն տուժած ընտանիքների համար): Գտնում եմ, որ անհրաժեշտ է վերանայել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20 սահմանված ժամկետը և այդ ժամկետից հետո վճարման պարտականությունը նախկին սեփականատերերի վրա դնելու բեռը: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում գործարքի և պետական գրանցման գումարները պետք է կատարվի պետական միջոցների հաշվին: Առաջարկում եմ. Նախագծի 4-րդ կետից հանել <<իսկ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հաշվին>> նախադասությունը: Հաջորդը. Կայքում չի տեղադրվել որոշման մաս կազմող թիվ 1 և թիվ 2 հավելվածները, որոնք նույնպես հանդիսանում են նորմատիվ իրավական ակտեր և դրանք ևս ենթակա են հրապարկաման ու հանրային քննարկման. Առաջարկում եմ սեղմ ժամկետում հրապարակել նախագծի հավելվածները.

Տեսնել ավելին