Լրամշակման փուլում է
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական գործիքը ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N333-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգն» է։ Չնայած շահառուների սահմանափակ քանակին՝ վերջինիս գնահատումը, հնարավոր թույլ տեղերի բացահայտումը և բարելավումների իրականացումը սոցիալական աջակցության քաղաքականությունների, մասնավորապես՝ ընտանիքի և կանանց հիմնահարցերի բարեփոխումների ներկա փուլում դիտվում է շատ կարևոր։ Այն կնպաստի տրամադրվող աջակցության արդյունավետության բարելավմանը, հիմքեր կստեղծի նաև այդ ուղղությամբ ծախսվող բյուջետային ռեսուրսների հետագա աճի համար։
-
Քննարկվել է
01.10.2024 - 17.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 560
Տպել