Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.   Անհրաժեշտությունը

Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական գործիքը ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N333-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգն» է։ Չնայած շահառուների սահմանափակ քանակին՝ վերջինիս գնահատումը, հնարավոր թույլ տեղերի բացահայտումը և բարելավումների իրականացումը սոցիալական աջակցության քաղաքականությունների, մասնավորապես՝ ընտանիքի և կանանց հիմնահարցերի  բարեփոխումների ներկա փուլում դիտվում է շատ կարևոր։ Այն կնպաստի տրամադրվող աջակցության արդյունավետության բարելավմանը, հիմքեր կստեղծի նաև այդ ուղղությամբ ծախսվող բյուջետային ռեսուրսների հետագա աճի համար։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրում է ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին» N 333-Ն որոշմամբ։  Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է հետևյալ նպատակներով՝

  1. կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար,
  2. բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակովփոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման համար,
  3. ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար,
  4. աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար՝ բացառությամբ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում նախատեսված դասընթացների:

Աջակցության չափը որոշվում է գնահատման հարցաթերթի հիման վրա, որի պատասխանների ամփոփման արդյունքում շահառուին տրամադրվում է՝

  1. 0 հազար դրամի չափով աջակցություն՝ հարցաթերթի ամփոփ 8-22 միավոր գնահատականի դեպքում,
  2. 0 հազար դրամի չափով՝ 23-36 միավորի դեպքում,
  3. 0 հազաչ դրամի չափով՝ 36-ից ավելի միավորի դեպքում:

Շահառուները աջակցություն ստանալու համար ներկայացնում են դիմում, որում նշվում են կոնտակտային տվյալները, անձը հաստատող փաստաթղթերը, բռնության ենթարկված լինելու փաստը հաստատող տեղեկություններ, բանկային հաշվի տվյալները, օրենքով սահմանված հատուկ կառույցների գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում), շահառուի գնահատման լրացված հարցաշարը։

Ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը: Որոշումն ընդունելիս, լիազոր մարմնի ղեկավարը կարող է հաշվի առնել լիազոր մարմնին առընթեր գործող ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի կողմից ձևավորված ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերով զբաղվող բազմամասնագիտական խմբի կայացրած եզրակացությունը:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է լիազոր մարմինը։ Ստորև աղյուսակում ներկայացված են գործընթացի կազմակերպման հիմնական գործողություններն ըստ կատարողների և սահմանված ժամկետների։

Աղյուսակ 1․ Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար սահմանված գործողություններն ըստ կատարողների և ժամկետների

Կատարող

Գործողություն

Տևողություն, աշխօր

Լիազոր մարմին

Սահմանված փաստաթղթերի ներկայացում բազմամասնագիտական խմբին

3

Բազմամասնագիտական  խումբ

Աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացության կայացում  և ներկայացում լիազոր մարմին

7

Լիազոր մարմին

Եզրակացության և փաստաթղթերի ներկայացում լիազոր մարմնի ղեկավարին

3

Լիազոր մարմնի ղեկավար

Ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու վերաբերյալ որոշման կայացում

7

Լիազոր մարմին

Ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ զեկուցագրի ներկայացում լիազոր մարմնի ղեկավարին

5

Լիազոր մարմին

Ֆինանսավորման հայտ-պահանջագրի կազմում և  շահառուին տեղեկացում ֆինանսական աջակցության տրամադրման մասին

3

 

Ընդամենը

28

 

Գործընթացի հիմնական տրամաբանությունն ըստ էության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ շահառուների հավաքագրումը և ֆիլտրումն է, և համապատասխան թեկնածուների դիմումների ներկայացումը լիազոր մարմին։ Անշուշտ, շահառուն կարող է դիմել լիազոր մարմին նաև առանց հասարակական կազմակերպությունների միջնորդության։ Դրան հաջորդում է հավաքագրված դիմումների քննությունը Բազմամասնագիտական խմբի կողմից։ Արդյունքում, երբ ֆինանսական աջակցության տրամադրման մասին որոշումը կայացվում է, ապա հարցաշարի նախապես հայտնի միավորների հիման վրա սահմանվում է աջակցության չափը։

Հարկ է նշել, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ իրականացվող բյուջետային ծրագրի հիմնական գերակայություններն են՝

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ընտանիքում բռնության երևույթի կանխարգելումը
  2. Միջազգային պարտավորություններին համահունչ թրաֆիքինգի և շահագործման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունների ընդլայնումը:

Սույն գերակայությունները նպատակաուղղված են ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի», «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին», ԵԽ-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներով և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ մտած ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի հատուկ պայմանների 4-րդ կետով ամրագրված նախապայմանի կատարմանը:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված պետական միջամտություններն իրականացվում են ՀՀ ԱՍՀՆ «Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն – 1141» բյուջետային ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը ներառում է ընտանիքներին, կանանց և երեխաներին ուղղված բազմաթիվ միջոցառումներ, որոնցից մասնավորապես երեքն ուղղված են ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին (11015 և 11016) և դրամական աջակցության տրամադրմանը (12006)։

Աղյուսակ 2-ը ներկայացնում է Ծրագրի, ինչպես նաև համապատասխան միջոցառումների ֆինանսավորման ծավալները 2020-2024 թվաններին։

Ինչպես տեսնում ենք 1141 Ծրագրի ֆինանսավորման ծավալները 2024-ին 2020-ի նկատմամբ աճել են մոտ 1․6 անգամ՝ կազմելով 5,029․1 մլն դրամ։

Ընդ որում, ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցությանն ուղղվող ռեսուրսներն աճել են ավելի քան 10․3 անգամ՝ կազմելով 15 մլն դրամ։ Մեծ է նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայությունների ֆինանսավորման աճը՝ ավելի քան 2․3 անգամ։

Աղյուսակ 2  Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված բյուջետային միջոցառումների ֆինանսավորման ծավալը 2020-2024թթ, հազար դրամ

Ծրագիր/միջոցառում

2020

2021

2022

2023

2024

1141

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն

    3,188,247

     2,970,663

       3,023,261

      4,021,072

         5,029,094

1141-11015

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ

12,225.0

12,225.3

11,715.3

12,225.0

12,225.0

1141-11016

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների  ծառայություններ

41,471.2

56,325.5

60,350.5

93,067.1

96,684.2

1141-12006

Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցություն

1,450.0

7,250.0

10,600.0

10,650.0

15,000.0

Աղբյուրը՝ 2020-2023թթ․ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ, 2024թ․ պետական բյուջեի մասին ՀՀ օրենք

Նկատենք նաև, որ Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցությանն ուղղված ռեսուրսների կշիռը ընդամենը 1141 ծրագրի բյուջեում աճող է, ինչը նշանակում է, որ աջակցության այս տեսակի նկատմամբ կարիքը մեծ է և միջոցառումը կարևորվում է քաղաքականություն մշակողների տեսանկյունից։ 2020-ի 0․05 տոկոսից կշիռն աճել է մինչև 0․3 տոկոս՝ 2024-ին։


 

Գծապատկեր 1 Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված բյուջետային միջոցառումների ֆինանսավորման կշիռը՝ Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն բյուջետային ծրագրի բյուջեում, 2020-2024թթ, հազար դրամ

Աղբյուրը՝ ՝ 2020-2023թթ․ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ, 2024թ․ պետական բյուջեի մասին ՀՀ օրենք, հեղինակի հաշվարկներ

Աճող է նաև ժամանակավոր աջակցության շահառուների թվաքանակը։ 2024-ին պլանավորվում է, որ աջակցություն կստանան 150 շահառու՝ նախորդ տարվա 117-ի դիմաց։ Մյուս երկու միջոցառումների պարագայում շահառուների թվաքանակը 2024-ին կնվազի. պլանավորված է, որ Աջակցության կենտրոնների ծառայություններից կօգտվեն 1,500 շահառու, նախորդ տարվա 1,758-ի դիմաց, իսկ ապաստարանների ծառայություններից՝ 60 շահառու՝ նախորդ տարվա 216-ի դիմաց։

Գծապատկեր 2 Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության բյուջետային միջոցառումների շահառուների դինամիկան, 2020-2024թթ, մարդ

Աղբյուրը՝ ՝ 2020-2023թթ․ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ, 2024թ․ պետական բյուջեի մասին ՀՀ օրենք, հեղինակի հաշվարկներ

Ընտանիքի և կանանց հիմնահարցերի կարևորման և նպատակադրումների տեսանկյունից  կարևոր է այն փաստը, որ սկսած 2025 թվականից 1141 բյուջետային ծրագրից կառանձնացվեն ընտանիքին և կանանց ուղղվող բյուջետային միջոցառումները և կձևավորվի առանձին բյուջետային ծրագիր՝ «Կանանց հիմնահարցեր, ընտանիքում բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակացություն» անվանմամբ։ Նոր ծրագրի նպատակն է թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրում, զոհի հասարակական կյանքին լիարժեք վերաինտեգրմանն ուղղված աշխատանքների իրականացում, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրում և տնտեսական հզորացում:

Ծրագրի վերջնական արդյունքի չափորոշիչն է՝ Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թվաքանակի նկատմամբ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պետական ֆինանսավորմամբ գնահատված կարիքին համապատասխան աջակցություն ստացած շահառուների կշիռը։ Վերջինս նախատեսվում է 2027-ին հասցնել 95 տոկոսի։

Նկատենք նաև, որ համաձայն ՄԺԾԾ նախագծի, 2025-2027 ժամանակահատվածում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղվող ռեսուրսները ֆինանսական աջակցության համար ԱՍՀՆ կողմից ակնկալվող բյուջետային ռեսուրսների ծավալն աճող է ապաստարանի և աջակցության կենտրոնների ծառայությունների մասով, սակայն ժամանակավոր ֆինանսական աջակցությանն ուղղվող ռեսուրսների աճ չի պլանավորվում, դրանք կմնան հավասար տարեկան 15 մլն դրամի։

Աղյուսակ 3  Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված բյուջետային միջոցառումների ֆինանսավորման ակնկալվող ծավալը 2025-2027թթ, հազար դրամ

Ծրագիր/միջոցառում

2024

2025

2026

2027

Նոր դասիչ[1]

Կանանց հիմնահարցեր, ընտանիքում բռնության և մարդկանց թրաֆիքինգի         

զոհերին աջակացություն

11002

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ

 

12,225.0

 

24,450.0

 

58,167.0

 

58,167.0

11003

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների  ծառայություններ

 

96,684.2

 

126,684.2

 

156,684.2

 

186,684.2

12002

Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցություն

 

15,000.0

 

15,000.0

 

15,000.0

 

15,000.0

Աղբյուրը՝ ԱՍՀՆ 2025-2027թթ․ ՄԺԾԾ և 2025թ․ բյուջետային հայտ

Հայաստանում գենդերային վիճակագրության շտեմարանը հարուստ չէ և կանանց նկատմամբ կիրառվող բռնության և առանձնապես ընտանեկան բռնության վերաբերյալ վիճակագրության հիմնական և ամենաթարմ աղբյուրը 2021 թվականին իրականացված Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտությունն[2] է (ԿՆԸԲՀ)։

Հիմք ընդունելով այս հետազոտությամբ բացահայտված վիճակագրական տեղեկատվությունը, փորձենք գնահատել իրենց տնային տնտեսություններում (ՏՏ) կանանց նկատմամբ կիրառվող բռնության տարածվածությունը՝ նպատակ ունենալով գնահատել Ծրագրի շահառուների պոտենցիալ շրջանակը։

Համաձայն ԿՆԸԲՀ, Հայաստանում երբևէ զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանայք կազմում են 89.1 տոկոս, նրանցից 35․9 տոկոսը երբևէ ենթարկվել է ֆիզիկական, սեռական և/կամ հոգեբանական բռնության։

Ընդ որում, երբևէ ֆիզիկական բռնության է ենթարկվել 14․8 տոկոսը, որոնցից 5․5 տոկոսը ենթարկվել են դաժան ֆիզիկական բռնության։ Այս թվում՝ 3․5 տոկոսը վերջին 12 ամիսների ընթացքում։ Երբևէ սեռական բռնության ենթարկվածները կազմում են 6․6 տոկոս, վերջին 12 ամիսների ընթացքում ենթարկվածները՝ 1․9 տոկոս։ Հոգեբանական բռնության տարածվածությունն ավելի մեծ է։ Երբևէ նման բռնության է ենթարկվել կանանց 31․8 տոկոսը, նրանցից 13 տոկոսը վերջին 12 ամիսների ընթացքում։

Շատ հաճախ այս երեք խմբերը հատվում են։ Մասնավորապես, Հայաստանում սեռական բռնության ենթարկված կանանց 62.5%-ը ենթարկվել է նաև ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկվածների 27.8%-ը՝ նաև սեռական բռնության։

Աղյուսակ 4 Երբևէ զուգընկեր ունեցած կանանց շրջանում ընտանեկան բռնության հիմնական ցուցանիշները

 

Հիմնական ցուցանիշներ

տոկոս, երբևէ զուգընկեր ունեցած կանանցից՝

Երբևէ զուգընկեր ունեցած կանայք, ընդամենը

100

Զուգընկերոջ կողմից երբևէ չեն ենթարկվել ֆիզիկական և/կամ սեռական բռնության

82.8

Զուգընկերոջ կողմից երբևէ ենթարկվել են ֆիզիկական և/կամ սեռական բռնության

17.2

1.      նրանցից՝ անցած 12 ամիսների ընթացքում

4.6

 

Երբևէ ենթարկվել են ֆիզիկական բռնության

14.8

 

2.     չափավոր ֆիզիկական բռնության ենթարկվածներ[3] 

13.1

 

3.     դաժան ֆիզիկական բռնության ենթարկվածներ[4]

5.5

 

4.     նրանցից՝ անցած 12 ամիսների ընթացքում

3.5

 

Երբևէ ենթարկվել են սեռական բռնության

6.6

 

5.     նրանցից՝ անցած 12 ամիսների ընթացքում

1.9

 

Երբևէ ենթարկվել են հոգեբանական բռնության

31.8

 

6.     նրանցից՝ անցած 12 ամիսների ընթացքում

13

 

Երբևէ ենթարկվել են ֆիզիկական/սեռական/հոգեբանական բռնության

35.9

 

Աղբյուրը՝  ԿՆԸԲՀ, 2021

Ըստ բռնության տեսակների՝ առավել շատ տարածված է (13.1%) չափավոր ֆիզիկական բռնությունը։ Դաժան ֆիզիկական բռնության տարածվածության դեպքերը կազմում են 5.5%։

Ինչպես տեսնում ենք աղյուսակ 2-ից համեմատաբար ավելի խոցելի են գյուղաբնակ, 15-24 տարեկան կանայք։


 

Աղյուսակ 5  ֆիզիկական և սեռական բռնության տարածվածությունը վերջին 12 ամիսների ընթացքում, տոկոս զուգընկեր ունեցող կանանց մեջ

 

Բնութագրիչներ

Ֆիզիկական բռնություն

Սեռական բռնություն

Ֆիզիկական կամ սեռական բռնություն  

Բնակավայր

7.         Քաղաքային

3.1

1.5

4

8.         Գյուղական

3.9

2.3

5.3

Կրթություն

9.         Հիմնական և ցածր (մինչև 9-րդ դասարան)

2.1

1.4

3.5

10.       Միջնակարգ / ավագ դպրոց

2.9

2.2

4.4

(10-12-րդ դասարան)

11.        Նախամասնագիտական/ միջին մասնագիտական

4.3

2.4

5.5

12.        Բարձրագույն/ հետբուհական

3.8

1․0

4.2

Տարիք

13.       15-24

3.1

2.5

5.7

14.        25-34

4.1

1.6

5․0

15.        35-44

4

2.5

5.3

16.       45-59

2.8

1.6

3.8

Ընդամենը

3.5

1.9

4.6

Աղբյուրը՝  ԿՆԸԲՀ, 2021

Նկատենք, որ որքան բարձր է կնոջ կրթական մակարդակը, այնքան զուգընկերոջ կողմից կիրառվող ֆիզիկական կամ սեռական բռնությունը ծանր հետևանք է թողնում նրա հոգեկան/մտավոր առողջության վրա։ Այն կանայք, որոնք ունեն բարձրագույն/հետբուհական կրթություն, հոգեբանական առումով առավել խոցելի են բռնությունների հանդեպ։ Մյուս կողմից՝ որքան ցածր է կնոջ տարիքը, այնքան զուգընկերոջ կողմից կիրառվող ֆիզիկական կամ սեռական բռնությունը ծանր հետևանք է թողնում նրա հոգեկան/մտավոր առողջության վրա[5] (ԿՆԸԲՀ)։

Հայաստանում, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 7.2%-ը լրջորեն մտածել է կյանքին վերջ տալու մասին, իսկ 1.5%-ը փորձել է ինքնասպան լինել։

Առաջնային սուբյեկտները, որոնց կանայք ամենից հաճախակի են վստահում և պատմում բռնության մասին՝ իրենց (20.2%) կամ զուգընկերոջ (11.1%) ծնողներն են, իրենց կամ ամուսնու քույր/եղբայրները (17.9%) և ընկերները (10.2%)։ Այսինքն, առավել վստահելի կառույցները, որոնց կանայք պատմում են բռնությունների մասին՝ ազգակցական և ընկերական ինստիտուտներն են։

Կանայք ամենից քիչ դիմում են հենց այն կառույցներին, որոնք հանդիսանում են բռնության դեպքերով զբաղվող առաջնային օղակները։ Ինչը խոսում է թե՛ տեղեկացվածության ցածր մակարդակի, թե՛ կանանց աջակցության տեսանկյունից այդ կառույցների ոչ բավարար կայացվածության և թե՛ մշակութային տեսանկյունից դրանց ոչ ընդունելի և ոչ կիրառելի լինելու մասին։

Օգնության ակնկալիքի դեպքում ևս առաջին երկու հորիզոնականներում կնոջ և ամուսնու ազգականներն են։ Ոչ մեկից օգնություն չակնկալող կանանց կշիռը շատ բարձր է։ Սա նշանակում է, որ  կանայք չեն ստանում իրենց համար ցանկալի, սպասված արդյունք, կամ համոզված չեն, որ կարող են ստանալ։

Իրավապաշտպան և այլ կառույցներից, նաև ոստիկանությունից և սոցիալական աշխատողներից օգնություն ակնկալողների գումարային կշիռը կազմում է 12․4 տոկոս, ևս 1․3 տոկոսն աջակցություն է ակնկալում բժշկական կենտրոններից։ Այս երկու խմբերին էլ հենց կարող ենք համարել Ծրագրի պոտենցիալ շահառուների շրջանակը[6]։

Գծապատկեր 3 Երբևէ զուգընկերոջ կողմից ֆիզիկական և/կամ սեռական բռնության ենթարկված կանանց համամասնությունը, որոնք նշել են, թե ումից կցանկանան օգնություն ստանալ (ֆիզիկական բռնության ենթարկվելու դեպքում), տոկոս

Աղբյուրը՝  ԿՆԸԲՀ, 2021

Բռնության ենթարկված կանանց 32.7%-ը երբևէ հեռացել է տնից։ Նրանք չունեն բնակվելու վայր ընտրելու լայն հնարավորություն։  Մեծ մասի համար կիրառելի է  հայրական տուն (83.3%) տարբերակը։ Շատ քչերն են  գնացել ամուսնու բարեկամների (5.6%) կամ ընկերների/հարևանների (5.6%) մոտ։ Բռնության ենթարկված կանայք չեն դիմել ապաստարան, հավանաբար, անտեղյակության պատճառով, հյուրանոցում կամ վարձով տանը կարողացել են պատսպարվել նրանց ընդամենը 1․4 տոկոսը։ Այս փաստը վկայում է կանանց տնտեսապես ոչ կայուն լինելու մասին։

Նկատենք, որ բռնության ենթարկված կանանց միայն 12%-ն է դիմել օգնության որևէ պատասխանատու կառույցի։ Այդ շարքում կանանց կողմից ամենից շատ դիմած կառույցներն են ոստիկանությունը և բժշկական հաստատությունները։ Այդ կառույցներին դիմել են միայն այն ժամանակ, երբ արդեն չեն կարողացել հանդուրժել բռնությունը կամ բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածք։

Այսպիսով, Ծրագրի պոտենցիալ շահառուների շրջանակը ընդգրկում է վերջին տասներկու ամիսների ընթացքում  բռնության ենթարկված այն կանանց, որոնք հակված են դիմել որևէ պետական կամ մասնավոր կառույցի՝ աջակցություն ստանալու նպատակով։ Համաձայն վերը կատարված վերլուծության, այդ կանայք հաշվում են 15-59 տարեկան, վերջին 12 ամիսների ընթացքում բռնության որևէ տեսակի ենթարկված կանանց 13․7 տոկոսը։ Նրանց թիվը կազմում է մոտավորապես 899 կին (հաշվարկները ներկայացված են աղյուսակ 6-ում)։

Համաձայն գործող աջակցության կենտրոնների գնահատականների, կանանց դիմելիության մակարդակը աճման միտում ունի։ Վերջին երկու տարիների ընթացքում կանանց դիմելիությունը սոցիալական աջակցության կենտրոններ աճել է տարեկան մոտ 20 տոկոսով։ Սա նշանակում է, որ Ծրագրի շահառուների ընդլայնված շրջանակը, հաշվի առնելով դիմելության մակարդակի աճը, կկազմի 1295 կին։

Աղյուսակ 6 Ծրագրի պոտենցիալ շահառուների թվաքանակի հաշվարկ

Հիմնական ցուցանիշներ

Կին

Տոկոս

Ընդամենը[7] 15-59 տարեկան կանայք, 2023թ

930,844

100

Երբևէ զուգընկեր ունեցած կանայք, ընդամենը

829,382

89․1

Զուգընկերոջ կողմից երբևէ ենթարկվել են ֆիզիկական և/կամ սեռական բռնության

142,654

17.2

17.   նրանցից՝ անցած 12 ամիսների ընթացքում

6,562

4.6

Երբևէ ենթարկվել են հոգեբանական բռնության

263,743

31.8

18.   նրանցից՝ անցած 12 ամիսների ընթացքում

34,287

13

Որևէ պատասխանատու կառույցից, այդ թվում՝ բժշկական, օգնություն  ակնկալողները ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց մեջ

 899

13․7

Որևէ պատասխանատու կառույցից, այդ թվում՝ բժշկական, օգնություն  ակնկալողները հոգեբանակն բռնության ենթարկված կանանց մեջ

4,697

13․7[8]

Գնահատված աճը 2022-23թթ համար

396

 

Ընդամենը պոտենցիալ շահառուներ

1295

 

Աղբյուրը՝ հեղինակի հաշվարկներ, ՀՀ ԱՎԿ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2023», ԿՆԸԲՀ

Նկատենք, որ այս թվաքանակը ընդհանրապես բոլոր կարգի աջակցության ծառայությունների շահառու բռնության ենթարկված կանանց պոտենցիալ քանակն է, որոնք աջակցություն ստանալու նպատակով հակված են դիմել որևէ պետական կամ մասնավոր կառույցի։

Ֆինանսական աջակցության շահառուների պոտենցիալ թվաքանակը գնահատելու համար պետք է հաշվի առնել նաև տնտեսական գործոնը։ Այսինքն՝ թիրախային խմբում գերազանցապես այն կանայք են, որոնք եկամուտ չեն ստանում, կամ աղքատ են։ Համաձայն ԿՆԸԲՀ, կանանց 50%-ը չունի որևէ եկամուտ։ Իսկ համաձայն ՏՏԿԱՀ 2023-ի աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է 24․8 տոկոս[9]։ Եթե պոտենցիալ շահառուների գնահատման համար օգտվենք առաջին ցուցանիշից, ապա փնտրվող գնահատականը կկազմի 648 կին, իսկ աղքատության մակարդակի կիրառման դեպքում՝ փնտրվող գնահատականը կկազմի 321 կին։ Այսինքն Ֆինանսական աջակցություն ակնկալող կանանց պոտենցիալ թվաքանակը,  գործող աջակցության մասին տեղեկացված լինելու պարագայում, կարող է տատանվել 321-648 միջակայքի շուրջ։

Նախագծի մշակման փուլում շահագրգիռ մարմինների և անձանց հետ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների ընթացքում վերջիններիս կողմից բարձրացվել են գործող կարգի հետ կապված հետևյալ խնդիրները.

  1. Գործող մոդելում տրամադրվող աջակցության մակարդակները հիմնված չեն Հայաստանում կենսամակարդակի ապահովման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների որևէ զամբյուղի վրա։
  2. Ձևակերպված աջակցության ուղղությունները բացի կենսաապահովման նվազագույն կարիքների հոգածությունից, սահմանում են նաև բուժման և առողջության վերականգնման կազմակերպման, ժամանակավոր բնակելի տարածքի վարձակալության, ինչպես նաև աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցում կամ մասնակի փոխհատուցում, ինչը աջակցության գործող սահմանաչափերի պարագայում ապահովել հնարավոր չէ։
  3. Բազմազավակությունը և խնամառու անձանց քանակը ֆինանսական աջակցության ծավալի վրա չնայած անուղղակիորեն ազդում են՝ ազդեցություն ունենալով հարցումներով ձևավորվող կարիքի գնահատականի մակարդակի վրա, սակայն ուղղակիորեն չեն պայմանավորում տրամադրվող ռեսուրսների ծավալը։
  4. Խնդիրներ են առկա նաև կարիքի գնահատման գործող հարցաշարի մասով, քանի որ աշխատանք ունենալու կամ կրթության համապատասխան մակարդակ ունենալու հանգամանքը որևէ կերպ չի երաշխավորում ընտանեկան բռնությունից զերծ մնալը և չի բացառում հրատապ ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը։ Բացի այդ հարցաշարը բարդ է և շահառուների կողմից լրացնելու տեսանկյունից շատ խնդրահարույց:
  5. Հարցաշարի միջոցով հնարավոր չէ գնահատել օբյեկտիվ իրականությունը, շատ մանրամասներ կարող են պարզաբանվել միայն սոցիալական աշխատողի ուղղակի մասնակցությամբ, հատկապես, եթե նկատի ունենանք նաև, որ շահառուները հաճախ հակված են թաքցնել որոշակի տեղեկատվություն։
  6. Ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերով զբաղվող բազմամասնագիտական խմբի կազմը համապատասխան չէ և վերանայման կարիք ունի։ Խմբի անդամներին ընտրելիս պետք է կարևորվի մասնագիտացումը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքային փորձը։
  7. Հիմք ընդունելով այն, որ տրամադրվող աջակցությունն ուղղվում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց հրատապ կարիքների բավարարմանը, անհրաժեշտ է հնարավորինս արագ կազմակերպել ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը, քանի որ ներկայումս միջինում այն տևում է շուրջ 1 ամիս, որի ընթացքում շահառուները երբեմն անելանելիությունից ստիպված վերադառնում են բռնարարի մոտ։
  8. Ֆինանսական աջակցության համար դիմած շահառուների կեսի դեպքում վերջիններս հարցաթերթին ծանոթ չեն եղել, ինքնուրույն չեն լրացրել ո՛չ հարցաթերթը և ո՛չ էլ դիմումը։ Դրանք իրականացվել են աջակցության կենտրոնում, իրենք պարզապես ստորագրել են։
  9. Հարցմանը մասնակցած շահառուներից ոչ մեկը աջակցության կենտրոն դիմելիս նախապես տեղյակ չի եղել պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորության մասին։ Նրանք Կենտրոն են դիմել հիմնականում անվտանգության ապահովման և իրավական այլ ծառայություններ ստանալու ակնկալիքով։ Ավելին, բռնության ենթարկված անձինք հաճախ նաև տեղյակ չեն եղել աջակցության կենտրոնների գոյության և գործունեության մասին,  և հիմնականում Կենտրոններ են ուղղորդվել Ոստիկանության կողմից։
  10. Հարցմանը մասնակցած շահառուները նշել են նաև աջակցության ծրագրերի մասին իրազեկված լինելու կարևորությունը, ինչպես նաև տեղեկատվության հնարավորինս մատչելի ներկայացումը բուկլետների, տեղեկատվական թերթիկների, սոցիալական մեդիայի, հեռուստատեսային գովազդների տեսքով։

Ուսումնասիրելով միջազգային պրակտիկան՝ կարող ենք փաստել, որ ընտանեկան և կենցաղային բռնություն վերապրած անձանց տրամադրվող աջակցությունը ընդունված է դասակարգել ըստ արձագանքման հրատապության՝

  1. անմիջական և հրատապ արձագանք ընտանեկան բռնության ենթարկվածներին,
  2. շարունակական աջակցություն ընտանեկան բռնություն վերապրած անձանց. մասնավորապես՝ բռնություն վերապրած անձի սոցիալ-հոգեբանական վերականգնման և հետագա կյանքի բարեկեցիկ որակն ապահովելու համար անհրաժեշտ աջակցություն:

 

 

 

Մոլդովայի փորձը

Մոլդովայում ընտանեկան բռնության ենթարկված անձանց հասանելի են ֆինանսական աջակցության տարբեր ձևեր, որոնք ընտանեկան բռնության դեմ պայքարի և վերապրածներին արդյունավետորեն օգնելու ավելի լայն ռազմավարության մի մաս են: Ընտանեկան բռնության զոհերը կարող են ստանալ ինչպես միանվագ, այնպես էլ շարունակական ֆինանսական աջակցություն՝ կախված կարիքի խորքային գնահատումից:

Միանվագ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝ օգնելու լուծել առաջնային կարիքները, ինչպիսիք են տեղափոխումը, իրավական վճարները, բժշկական ծախսերը և կենսապահովման հիմնական ծախսերը: Միանվագ ֆինանսական աջակցությունը կարող է տնօրինվել տարբեր կարևոր կարիքների համար, ներառյալ՝ նոր բնակարանի  առաջին և/կամ վերջին ամսվա վարձը, տեղափոխման տրանսպորտային ծախսերը, կոմունալ ծառայությունների վճարները, առկա պարտքերի մարումը, բնակարանի համար առաջնային անհրաժեշտ պարագաների ձեռքբերում /կահույք և այլն/ կամ այլ անհրաժեշտության գնումների իրականացում և այլն:

Շարունակական ֆինանսական աջակցություն Մոլդովայի կառավարությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են ՄԱԿ Կանայք և Եվրոպական Միությունը, աշխատում է տուժածներին կայուն աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Վերջինս ներառում է ֆինանսական օգնության երկարաժամկետ ծրագրեր, որոնց նպատակն է օգնել տուժածներին ժամանակի ընթացքում վերականգնել իրենց կյանքը: Այս ծրագրերը կարող են ծածկել ընդլայնված կենցաղային ծախսերը, մասնագիտական ​​ուսուցումը և աշխատանքի տեղավորման աջակցությունը:

Վրաստանի փորձը

Վրաստանում ևս ընտանեկան բռնության ենթարկված անձինք կարող են ստանալ ինչպես միանվագ, այնպես էլ շարունակական ֆինանսական աջակցություն:

Վրաստանում ընտանեկան բռնության զոհերի համար միանվագ ֆինանսական աջակցությունը նախատեսված է անհապաղ, կարճաժամկետ օգնություն տրամադրելու համար՝ օգնելու անհատներին խուսափելու բռնության իրավիճակներից և լուծելու հրատապ կարիքները: Այս աջակցության տրամադրման տեսակը ծառայում է առաջնային կենսական նշանակության խնդիրները լուծելու համար: Այս օգնությունը կարող է ֆինանսավորվել տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ պետական ​​ծրագրերից, ոչ առևտրային կազմակերպություններից և համայնքային միջոցներից:

Շարունակական ֆինանսական աջակցությունն ուղղված է օգնելու ընտանեկան բռնության ենթարկված անձանց հասնելու երկարաժամկետ կայունության և անկախության: Աջակցության այս տեսակը լուծում է ոչ միայն անմիջական առաջնային կարիքները, այլև ապահովում է կայուն աջակցություն, որպեսզի տուժածները վերականգնեն իրենց կյանքը: Շարունակական ֆինանսական աջակցության տեսակներն են՝

  1. Անցումային բնակարանային ծրագրեր։ Այս ծրագրերը տրամադրում են ընդլայնված բնակարանային աջակցություն, հաճախ մի քանի ամսից մինչև մի քանի տարի, ինչպես նաև ծառայություններ, ինչպիսիք են խորհրդատվությունը, աշխատանքի ուսուցումը և դեպքերի կառավարումը:
  2. Հանրային աջակցության ծրագրեր. այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Կարիքավոր ընտանիքների ժամանակավոր օգնությունը (TANF), Լրացուցիչ սննդի աջակցության ծրագիրը (SNAP) և Medicaid-ը, որոնք առաջարկում են շարունակական ֆինանսական աջակցություն շահառու անձանց և ընտանիքներին:
  3. Զբաղվածության և կրթության աջակցություն. մասնագիտական ​​ուսուցման, կրթության և աշխատանքի հետ կապված ծախսերի ֆինանսական աջակցություն, ներառյալ երեխաների խնամքը և տրանսպորտը:
  4. Ֆինանսական խորհրդատվություն և բյուջետային աջակցություն. ծառայություններ, որոնք օգնում են տուժածներին զարգացնել ֆինանսական գրագիտության հմտությունները, կառավարել ֆինանսական ռեսուրսները և ստեղծել բյուջեներ՝ երկարաժամկետ ֆինանսական կայունության հասնելու համար:

 

Ընտանեկան բռնության զոհերին դրամական օգնության տրամադրումը տարբերվում է ըստ երկրների և հիմնված է տարբեր բանաձևերի և հաշվարկների վրա, որոնք հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են կենսամակարդակը, անհատական կարիքները և հասանելի ֆինանսավորման մակարդակը: Հիմնական սկզբունքները և գործոնները, որոնք հաճախ ընկած են աջակցության բանաձևերի հիմքում հետևյալներն են՝

  1. Կենսամակարդակ Կոնկրետ երկրում հիմնականում միջին կենսամակարդակի ապահովման համար անհրաժեշտ ծախսերն են։
  2. Տնային տնտեսության չափ. Օգնության գումարները սովորաբար տարբերվում են կախված բռնության ենթարկվածի խնամքի տակ գտնվող անձանց քանակից, կամ ընտանիքի անդամների թվից:
  3. Եկամուտ և ֆինանսական ռեսուրսներ. Օգնությունը հաճախ պայմանավորված է տուժողի ընթացիկ եկամուտներով։
  4. Կարիքների գնահատում. Կատարվում են անհատական կարիքների գնահատումներ՝ յուրաքանչյուր զոհի հատուկ պահանջները որոշելու համար, ներառյալ բնակարանային, բժշկական օգնությունը, տրանսպորտը, երեխաների խնամքը և այլն։

Նման ծրագրերն իրականացվում են կառավարությունների և/կամ ՀԿ-ների կողմից։ Անշուշտ, յուրաքանչյուր ծրագիր ունի աջակցության չափը որոշելու իր չափորոշիչները և բանաձևերը: Ստորև մի շարք երկրների պարզեցված մոտեցումներն են․

  1. Միացյալ Նահանգներ. Ընտանեկան բռնության կանխարգելման և ծառայությունների ակտ (FVPSA): Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄ նահանգների բյուջեներին, որոնք հետագայում միջոցներ են հատկացնում ընտանեկան բռնության ապաստարաններին և նահանգային ծառայություններին: Գումարը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված նահանգի կողմից իրականացվող ծրագրի առանձնահատկություններով:
  2. Կանադա. Որոշ նահանգներ առաջարկում են ուղղակի ֆինանսական աջակցություն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է Ontario Works-ը, որը ներառում է հատուկ դրույթներ ընտանեկան բռնության զոհերի համար՝ ապահովելով նրանց հասանելիություն անհապաղ կարիքների ֆինանսավորմանը, ինչպիսիք են բնակարանը և անվտանգությունը:
  3. Եվրոպական միություն. ԵՄ տարբեր երկրներ ունեն սոցիալական աջակցության տարբեր ձևեր ընտանեկան բռնության զոհերի համար, որոնք հաճախ ինտեգրված են սոցիալական բարեկեցության ավելի լայն համակարգերում: Օրինակ, Գերմանիան ֆինանսական օգնություն է առաջարկում Սոցիալական օրենսգրքի միջոցով, որը ներառում է դրույթներ բռնության զոհերի համար:
  4. Ավստրալիա. Սոցիալական ծառայությունների վարչությունը տրամադրում է ճգնաժամային աջակցություն, ներառյալ ընտանեկան բռնության համար: Գումարը սովորաբար տուժողի եկամտի հաստատուն մաս է կազմում։

Ստորև տարբեր երկրներում ընտանեկան բռնության զոհերի համար կարճաժամկետ աջակցության տրամադրման հաշվարկների ընդհանրական մոտեցումներն են, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են կատարվում կարճաժամկետ հրատապ/շտապ օգնության հաշվարկները տարբեր երկրներում։ Փաստացի գումարները և դրանց հաշվարկման մանրամասները հիմնվում են կոնկրետ ծրագրային ուղեցույցների և տեղական կանոնակարգերի վրա և որոշակիորեն կարող են շեղվել:

Աղյուսակ 8 Ընտանեկան բռնության ենթարկված անձանց կարճաժամկետ հրատապ օգնության հաշվարկման բանաձևերը մի շարք երկրներում

Երկիր

Ծրագիր

Աջակցության նկարագիրը

Հաշվարկման բանաձևը

 

 

ԱՄՆ

USA

Ընտանեկան բռնության կանխարգելման և ծառայությունների ակտ (FVPSA)

United States

Program: Family Violence Prevention and Services Act (FVPSA)

 

Շտապ ֆինանսական օգնությունը տրամադրվում է պետության կողմից կառավարվող ծրագրերի միջոցով

 

Բազային արտակարգ վճար - $300

Լրացուցիչ գումար խնամառուների համար -  $100 մեկ խնամառու համար

Բնակարանային նպաստ, անհրաժեշտության պարագայում - $400 

 

Ընդհանուր աջակցություն տուժողի հաշվով = $300 + $100 + $400 = $800

Կանադա (Օնտարիո)

Canada (Ontario)

 

Ծրագիր՝ Օնտարիոն աշխատում է (Արտակարգ օգնություն)

Program: Ontario Works (Emergency Assistance)

 

Կարճաժամկետ ֆինանսական օգնություն անհապաղ կարիքների համար:

Բազային արտակարգ վճար - $733 

Լրացուցիչ գումար խնամառուների համար -  $200 մեկ խնամառու համար

Բնակարանի նպաստ, եթե չի մնում ապաստարանում - $390

 

Ընդհանուր աջակցությունը, երբ առկա է երկու խնամառու = $733 +$400($200* 2) + $390 = $1,523

Ավստրալիա

Australia

 

Ծրագիր՝ ճգնաժամային վճարումներ (սոցիալական ծառայությունների վարչություն)

Program: Crisis Payment (Department of Social Services)

Միանվագ վճար, որը հավասար է տուժողի մեկ շաբաթվա եկամուտին

 

Բազային արտակարգ վճար, օրինակ՝ - $600 

 

Ընդհանուր աջակցություն տուժողի հաշվով = $600 (միանգամյա վճար)

 

 

Միացյալ Թագավո-րություն

United Kingdom

Ծրագիր. Հայեցողական բնակարանային վճարումներ

Program: Discretionary Housing Payments (DHP)

Կարճաժամկետ օգնություն՝ բնակարանային ծախսերի համար:

 

Բազային արտակարգ վճար, այն գումարն է, որ անհրաժեշտ է ծածկելու կարճաժամկետ վարձակալության վճարները - £500

 

Ընդհանուր աջակցություն տուժողի հաշվով = £500 (միանգամյա վճար)

Գերմանիա

Germany

 

Ծրագիր. Շտապ օգնություն տեղական սոցիալական ապահովության գրասենյակներից

Program: Emergency Assistance from Local Social Welfare Offices

 

Աջակցություն. Միանվագ ֆինանսական աջակցություն անմիջական կարիքների համար:

 

Բազային արտակարգ վճար - €250 

Լրացուցիչ գումար խնամառուների համար -  €100 մեկ խնամառու համար

Բնակարանային նպաստ, անհրաժեշտության պարագայում -  €300

 

Ընդհանուր աջակցություն տուժողի հաշվով =  €250 + €100 + €300 = €650

Նոր Զելանդիա

New Zealand

 

Ծրագիր՝ Աշխատանքի և եկամուտների շտապ նպաստ

Program: Work and Income Emergency Benefit

 

Անհապաղ ֆինանսական օգնություն հրատապ կարիքների համար:

 

Բազային արտակարգ վճար: NZD400

Լրացուցիչ գումար խնամառուների համար -  NZD 150 

Բնակարանային նպաստ, անհրաժեշտության պարագայում -   NZD 250

 

Ընդհանուր աջակցությունը, երբ առկա է երկու խնամառու = NZD 400 + NZD 300 (NZD 150 x 2 ) + NZD 250 = NZD 950

Իռլանդիա

Ireland

 

Ծրագիր՝ բացառիկ կարիքների համար վճարումներ

Program: Exceptional Needs Payments (ENP)

 

Աջակցություն. Ֆինանսական օգնություն հրատապ կամ բացառիկ կարիքների համար:

 

Բազային արտակարգ վճար -€300 

Լրացուցիչ գումար խնամառուների համար - €75

Բնակարանային նպաստ, անհրաժեշտության պարագայում -   €200

 

Ընդհանուր աջակցություն տուժողի հաշվով =  €300 + €75 + €200 = €575

Ընտանեկան բռնության զոհերի առողջապահական ծառայությունների, երեխաների խնամքի կամ վերապատրաստման կարիքների համար դրամական օգնության հաշվարկը ներառում է այս ոլորտների հետ կապված հատուկ ծախսերի հաշվառում: Յուրաքանչյուր երկիր կամ ծրագիր ունի այդ աջակցության չափը որոշելու կոնկրետ մեթոդներ, սակայն, ընդհանուր առմամբ, կիրառվում են հետևյալ սկզբունքները.

  1. Առողջապահական ծառայություններ. Անհետաձգելի բժշկական օգնության և անհրաժեշտ այլ առողջապահական ծառայությունների արժեքը հաճախ հաշվարկվում է՝ հիմնվելով մասնագիտացված ծառայությունների անհրաժեշտության վրա (օրինակ՝ հոգեբանական խորհրդատվություն, ֆիզիոթերապիա և այլն): Եթե տուժողն ունի առողջության ապահովագրություն, աջակցությունը սովորաբար ծածկում է միայն գրպանից կատարվող ծախսերը։ Աջակցության չափը որոշելիս սովորաբար հաշվի են առնում նաև անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների արժեքը:
  2. Երեխայի խնամք. Երեխաների թիվը. օգնությունը սովորաբար հաշվարկվում է յուրաքանչյուր երեխայի համար՝ հիմնվելով կոնկրետ տարածքում/երկրում երեխաների խնամքի համար անհրաժեշտ ռեսուրսների միջին արժեքի վրա: Այս ծախսերը կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե արդյոք երեխայի խնամքը տրամադրում է ցերեկային խնամքի կենտրոնը, տնային խնամակալը կամ արտադպրոցական ծրագրերը։ Տևողությունը, որի ընթացքում անհրաժեշտ է երեխայի խնամքը ազդում է աջակցության ընդհանուր չափի վրա:
  3. Հաշմանդամություն ունեցող խնամառուներ Կարող են տրամադրվել նաև մասնագիտական ​​խնամքի ծառայություններ, տնային խնամք, հանգստի խնամք և այլն:
  4. Վերապատրաստման կարիքները Այս աջակցության չափի վրա էապես ազդում են ուսուցման տեսակը, ուսուցման տևողությունը և ինտենսիվությունը, նաև լրացուցիչ ծախսերի ներառումը։ Մասնագիտական ուսուցման, կրթական դասընթացների կամ աշխատանքի տեղավորման ծրագրերի արժեքը հաշվարկվում է ուսման վարձի, նյութերի և հարակից այլ պոտենցիալ ծախսերի հիման վրա՝ հաշվի առնելով կոնկրետ վերապատրաստման ծրագրի պահանջները, արժեքը, տևողությունը և այլն:

Այսպիսով այս ծրագրերն առաջարկում են դրամական օգնության տարբեր ձևեր՝ ընտանեկան բռնության զոհերին աջակցելու նպատակով՝ հիմնականում ապահովելով անմիջական ֆինանսական կարիքները, առողջապահությունը և երեխաների խնամքը: Տրամադրվող աջակցությունը տարբերվում է ելնելով առկա ֆինանսական ֆոնդերից,  և երկրի կոնտեքստից, քաղաքականությունների կարգավորումներից և այլն, սակայն ընդհանուր նպատակն է ապահովել, որ բռնության զոհերը ստանան անհրաժեշտ աջակցություն՝ ապահովելու իրենց անվտանգությունն ու բարեկեցությունը:

Ամփոփելով վերոգրյալը, պետք է նշել, որ ՀՀ-ում գործող ֆինանսական աջակցության տրամադրման մոդելը ըստ էության փաստացի միտված է առաջնային, հրատապ կարիքների բավարարմանը, ինչպիսիք են օրինակ տեղափոխման վճարը, բնակարանի վարձակալությունը և որոշ անհրաժեշտ պարագաների գնումը։ Սակայն ըստ կառավարության հիշյալ որոշման, աջակցության նպատակը կյանքի որակի բարելավումն է, մասնավորապես ներդրում իրականացնելով կրթության, առողջապահության, զբաղվածության և այլ ոլորտներում, որն ըստ էության չի համապատասխանում տրամադրվող ֆիանանսկան աջակցության չափի և ժամկետի տրամաբանությանը։ Ուստի անհրաժեշտ է հստակեցնել տրամադրվող աջակցության նպատակը, շրջանակը, չափը և ժամկետայնությունը, ինչը և մանրամասնորեն ներկայացված է ստորև նկարագրված առաջարկներով։

 

3.Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով միջազգային փորձը և հիմնվելով գոյություն ունեցող ֆինանսավորման ծավալների, նաև տեխնիկական  սահմանափակումների վրա, Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել այնպիսի մոդել, որն ապահովում է բազային մակարդակի աջակցություն և կիրառելի է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար: Այն հնարավորություն է տալիս կիրառել ընդհանրական բանաձև, և պարզ է կիրառման տեսանկյունից: Այս դեպքում ֆինանսական աջակցության հաշվարկման համար կիրառելի է հետևյալ բանաձևը՝

 

 

Այն ընդգրկում է հետևյալ հիմնական բաղադրիչները․

  1. Բազային արտակարգ վճար - Սկզբնական ֆիքսված գումար՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նվազագույն կենսաապահովման ծախսերը հոգալու համար:
  2. Բնակարանային նպաստ – ֆիքսված գումար՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի բնակելի տարածքի կամ կացարանի վարձակալության ծախսերն ամբողջությամբ կամ մասնակի հոգալու համար:
  3. Խնամակալի աջակցություն - լրացուցիչ աջակցություն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ խնամարկյալ) համար:
  4. N-ը խնամառուների քանակն է:

Բազային արտակարգ վճարի սահմանման հիմքում Նախագծով առաջարկվում է դնել Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի[10] հավասար տնօրինվող դրամական եկամուտի ապահովման գաղափարը։ 2023-ի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով այն կազմում է 66,909 ՀՀ դրամ։ Նախագծով սահմանվում է 65,000 ՀՀ դրամ:

Բնակարանային նպաստի համար առաջարկվում է սահմանել 50,000 ՀՀ դրամ սահմանաչափը, որը շահառուները գնահատել են բավարար, մասնավորապես ՀՀ մարզերում բնակելի տարածք վարձակալելու համար։

Խնամակալի աջակցության հիմքում նախագծով առաջարկվում է դնել մեկ շնչի հաշվով պարենային զամբյուղի արժեքը[11]։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի գներով այն կազմում է 36,167 դրամ։ Նախագծով սահմանվում է 30,000 ՀՀ դրամ: Նախագծի իմաստով խնամարկյալ են համարվում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի անչափահաս երեխաները, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձինք:

Արդյունքում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված 1 անձի համար հաշվարկված հրատապ միանվագ աջակցությունը մինչև երկու խնամառու ունենալու պարագայում կկազմի.

Խնամառուների քանակ

Բնակելի տարածքի կարիք

Եկամուտի առկայություն

Գնահատվող Ֆինանսական աջակցություն

0

ՈՉ

ՈՉ

65,000 = 1*65,000

0

ԱՅՈ

ՈՉ

115,000 = 1*65,000+50,000

1

ՈՉ

ՈՉ

95,000 = 1*65,000+1*30,000

1

ԱՅՈ

ՈՉ

145,000 = 1*65,000*30,000+50,000

2

ՈՉ

ՈՉ

125,000 = 1*65,000+2*30,000

2

ԱՅՈ

ՈՉ

175,000 = 1*65,000+2*30,000+50,000

 

Այս մոդելն ապահովում է, որ շահառուները ստանան բազային մակարդակի աջակցություն, միևնույն ժամանակ հաշվի է առնում շահառուի խնամարկյալների և բնակարանային ապահովման կարիքները: Այս մոտեցումը լայնորեն կիրառվում է սոցիալական օգնության ծրագրերում իր պարզության, թափանցիկության, հստակ կառուցվածքի և իրականացման դյուրության պատճառով: Այն թույլ է տալիս արագ գնահատել և բաշխել միջոցները, որը կարևոր է արտակարգ իրավիճակներում։ Հիշյալ մոդելի ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցություն» բյուջետային միջոցառման ֆինանսավորումը սահմանափակ է, այդ թվում միջնաժամկետ ծախսային ծրագրերի ժամանակահատվածում, ինչպես նաև այն հանգամանքով, որ շահառուների շրջանակի պոտենցիալն առնվազն երկու անգամ աճելու հավանականություն ունի:

Այսպիսով, ըստ էության, առաջարկում ենք գործող համակարգի տրամաբանությունը հստակեցնել՝ սահմանելով որպես հրատապ և միանվագ ֆինանսական աջակցության համակարգ։ Համաձայն շահառուների հետազոտության արդյունքների, ֆինանսական աջակցության գործող սահմանաչափերը իրականում հենց այս նպատակն էլ առավելագույնը սպասարկել են՝ անկախ Կարգով[12] սահմանված նպատակադրումներից։

Առաջարկվող մոդելի պայմաններում ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ կլինի հստակեցնել և հիմնավորել՝

  1. ընտանիքում բռնության ենթարկված անձի խնամարկյալների քանակը,
  2. բնակելի տարածքի վարձակալության անհրաժեշտությունը,
  3. ֆինանսական աջակցության տրամադրման ժամանակահատվածում շահառուին հասանելի եկամուտները։

Հաշվի առնելով պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների ծավալը Նախագծով նաև հստակեցվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է իր և իր խնամքի տակ գտնվող անձանց կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու, ինչպես նաև ժամանակավոր կացարանով ապահովելուն ուղղված բնակելի տարածքի վարձակալության գումարի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման նպատակներով:  

          Նախագծով սահմանվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրում կամ դրա տրամադրումը մերժում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերով զբաղվող աշխատանքային խումբը: Հիշյալ աշխատանքային խումբը կազմված է լինելու Լիազոր մարմնի, Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև աջակցության կենտրոնի մեկական ներկայացուցիչներից: Որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ հանդես է գալու Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ Լիազոր մարմնի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ով հանդիսանում է աշխատանքային խմբի ղեկավարը: Աշխատանքային խմբի ղեկավարն է կայացնելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը: Յուրաքանչյուր կոնկրետ դիմումով աշխատանքային խմբում ներգրավվելու է այն աջակցության կենտրոնի ներկայացուցիչը, որի շահառուն է հանդիսանում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը, իսկ եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը չի հանդիսանա որևէ աջակցության կենտրոնի շահառու, ապա Լիազոր մարմինը համապատասխան եզրակացությունը ստանալու նպատակով կդիմի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն:

Նախագծով առաջարկվում է նաև վերանայել դիմումի քննարկման փուլում կատարվող գործողությունները, ինչպես նաև կրճատել այդ գործողությունների տևողությունը: Սխեմա 1-ում ներկայացված են գործող կարգավորումները, իսկ Սխեմա 2-ում նախագծով առաջարկվող տարբերակն է:

Սխեմա 1

Կատարող

Գործողություն

Գործող տևողություն, օր

Լիազոր մարմին

Սահմանված փաստաթղթերի ներկայացում բազմամասնագիտական խմբին

3

Բազմամասնագիտական  խումբ

Աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացության կայացում  և ներկայացում լիազոր մարմին

7

Լիազոր մարմին

Եզրակացության և փաստաթղթերի ներկայացում լիազոր մարմնի ղեկավարին

3

Լիազոր մարմնի ղեկավար

Ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու վերաբերյալ որոշման կայացում

7

Լիազոր մարմին

Ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ զեկուցագրի ներկայացում լիազոր մարմնի ղեկավարին

5

Լիազոր մարմին

Ֆինանսավորման հայտ-պահանջագրի կազմում և  շահառուին տեղեկացում ֆինանսական աջակցության տրամադրման մասին

3

 

Ընդամենը

28

 

 

 

Սխեմա 2

Կատարող

Գործողություն

Առաջարկվող տևողություն, օր

Լիազոր մարմին

Սահմանված փաստաթղթերի ներկայացում աշխատանքային խմբի ՆԳՆ և ԱԿ ներկայացուցիչներին

3

Աշխատանքային խմբի ՆԳՆ և ԱԿ անդամներ

Աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացության կայացում  և ներկայացում լիազոր մարմին

5

Լիազոր մարմին

Եզրակացության և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ներկայացում աշխատանքային խմբի ղեկավարին

3

Աշխատանքային խմբի ղեկավար

Ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու վերաբերյալ որոշման կայացում և դրա ներկայացում լիազոր մարմնի գլխավոր քարտուղարին

3

Լիազոր մարմնի գլխավոր քարտուղար

Ֆինանսական աջակցություն տրամադրման վերաբերյալ համապատասխան հրամանի ստորագրում և փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին

2

Լիազոր մարմին

Շահառուին տեղեկացում ֆինանսական աջակցության տրամադրման կամ դրա տրամադրումը մերժելու մասին

2

 

Ընդամենը

18

 

Հարկ է նշել նաև, որ նախագծով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով դիմում ներկայացնելու իրավասություն է վերապահվել նաև աջակցության կենտրոններին: Այս դեպքում որպես դիմումին կցվող պարտագիր պահանջ աջակցության կենտրոնների համար սահմանվել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի գրավոր համաձայնության ներկայացումը:

          Նախագծով ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ֆինանսական աջակցության կարիքի գնահատման հարցաշարը: Առաջարկվող հարցաշարի 1-ից 5-րդ հարցերը վերաբերում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի եկամուտներին: Այդ հարցերին «Այո» կամ «Ոչ» պատասխանելու արդյունքում է որոշվելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին բազային արտակարգ վճար վճարելու հարցը: Առաջարկվող հարցաշարի 6-ից 10-րդ հարցերը վերաբերում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի բնակության վայրին: Այդ հարցերին «Այո» կամ «Ոչ» պատասխանելու արդյունքում է որոշվելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին բնակարանային նպաստ վճարելու հարցը: Առաջարկվող հարցաշարի 11-րդ և 12-րդ հարցերը վերաբերում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի

խնամարկյալներին: Խնամարկյալների առկայությամբ կամ բացակայությամբ է որոշվելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին խնամակալի աջակցության տրամադրման հարցը:

Առաջարկվող հարցաշարի հիման վրա էլ նախագծում շարադրվել են ֆինանսական աջակցության տրամադրման և մերժման դեպքերն ու հիմքերը: Մասնավորապես՝ սահմանվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին Բազային արտակարգ վճարը հաշվարկվում և տրամադրվում է Հարցաշարի 1–ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ հարցերից ցանկացած մեկին «Ոչ» պատասխանելու դեպքում։ Սահմանվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին Բնակարանային նպաստը հաշվարկվում և տրամադրվում է, եթե նա Հարցաշարի 6-րդ հարցին պատասխանել է «Այո» և միաժամանակ «Այո» է պատասխանել նաև Հարցաշարի 7–ից 10-րդ հարցերից որևէ մեկին։ Միաժամանակ, Նախագծով սահմանվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին Խնամարկյալի աջակցություն հաշվարկվում և տրամադրվում է իր խնամքի տակ անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց առկայության դեպքում՝ Խնամարկյալի աջակցության գումարը բազմապատկելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խնամարկյալների ընդհանուր թվին(N)։

Հարկ է նշել նաև, որ Նախագծով սահմանվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցության տրամադրումը մերժվում է նաև այն դեպքերում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը միաժամանակ Հարցաշարի 1–ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ հարցերից որևէ մեկին «Ոչ» չի պատասխանել, Ձև 1–ով նախատեսված Հարցաշարի 6-րդ հարցին «Ոչ» է պատասխանել, Ձև 1–ով նախատեսված Հարցաշարի 7-ից 10-րդ  հարցերից որևէ մեկին «Այո» չի պատասխանել և իր խնամքի տակ անչափահաս երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք չունի:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

 

5.Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող մոդելը լուծում է արտակարգ իրավիճակներում հրատապ միանվագ աջակցության խնդիրը։ Մոդելի հիմքում մեկ ամիս տևողությամբ ժամանակահատվածում շահառուի և նրա խնամառուների կենսական նվազագույն պայմանների ապահովման գաղափարն է։ Առաջարկվող մոդելի ներդրման արդյունքում ֆինանսական աջակցությունը կլինի առավել հիմնավոր, նպատակային և հասցեական:

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ներկայացվող նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից: Նախագծի ընդունումը բխում է  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքից և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Վարչապետի որոշման հավելվածի 9-րդ կետից:

 

 

[1] Ծրագիրը առանձնացել է 1141 բյուջետային ծրագրից, ՀՀ ՖՆ կողմից կտրամադրվի նոր դասիչ։

[2] Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտությունը (ԿՆԸԲՀ) իրականացվել է Վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի համագործակության շրջանակներում: Այս ծառայության մատուցումն իրականացվել է  ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի հզորացման ազգային ռազմավարական ծրագրի շրջանակներում։

 

[3] Չափավոր ֆիզիկական բռնության ներքո սահմանված են վարքային հետևյալ դրսևորումները՝ ապտակը, որևէ առարկա կնոջ վրա նետելը, հրելը, մազերը քաշելը։

[4] Դաժան ֆիզիկական բռնության դրսևորումներից են՝ ոտքով հարվածելը, քարշ տալը, ծեծելը, խեղդելը, հրացանի, դանակի կամ որևէ այլ զենքի օգտագործումը և այլն։

 

[5] ԿՆԸԲՀ, Աղյուսակ 14, էջ՝ 47

[6] Նկատենք, որ  միայն հոգեբանական բռնության ենթարկվածների դեպքում պատասխանատու կառույցներին դիմելու հակվածության մասին վիճակագրությունը բացակայում է։  

 

[7]  https://armstat.am/am/?nid=81&id=2624

[8] Կիրառվել է ֆիզիկական և սեռական բռնության ենթարկվածների համապատասխան կշիռը

[9] https://armstat.am/am/?nid=81&id=2617

[10] Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկված ՀԲ մեթոդաբանությամբ։

[11] Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված

[12] «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգ», ՀՀ կառավարության 29 մարտի 2019 թվականի N 333-Ն որոշում։

  • Քննարկվել է

    01.10.2024 - 17.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 562

Տպել