Լրամշակման փուլում է
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետևյալ բացերով`
- օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը,
- հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները,
- բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները,
- բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը,
- բացակայում են արգելավայրի պահպանության ռեժիմի առանձնահատկությունները,
- բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները,
- բացակայում են կենսոլորտային պահպանավայր ստեղծման և կառավարման հարցերը:
Ինչպես նաև` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափորոշիչներին, մասնավորապես`
- ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը,
- նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմի ներդնում, առաջարկվում է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին, առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում, սահմանվում են վճարներ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման համար, հստակեցվել են մի շարք հասկացություններ և տրվել են նորերը:
Նախագծի հոդված 10-ում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունների շրջանակներում սահմանվող բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում թվարկված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հիմնականում ընդունված են և դրանց մեջ փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը կառաջանա նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` ըստ անհրաժեշտության:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող օրենքների նախագծերի ընդունմամբ կբարելավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:
Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են՝ ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին N 1059- Ա որոշման պահանջների և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 4-րդ կետի 3-րդ միջոցառման կատարման անհրաժեշտությունից։
1) Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թվականների պետական ծրագրի միջոցառումները՝ համաձայն N 2 հավելվածի:
ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրության կատարելագործումը ռազմավարության առանցքային խնդիր է, որի լուծումը հնարավորություն կստեղծի ապահովելու ինչպես տարբեր կատեգորիաների ԲՀՊՏ-ների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, այնպես էլ արդյունավետ կառավարումը, այդ թվում` մասնակցային կառավարման մեխանիզմների ներդրումը: Այդ նպատակով Հայաստանի ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրությունը մի շարք բնապահպանական ծրագրերի իրականացման ընթացքում ենթարկվել է վերլուծության, որն ընդգրկում է օրենսդրությունում առկա անհամապատասխանությունների և հակասությունների հայտնաբերումը և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը: Արդյունքում վերանայվել են «ԲՀՊՏ-ների մասին», «ՏԻՄ-երի մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրքը և կատարվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Դրանից ելնելով` ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրության կատարելագործման նպատակով ռազմավարության մեջ սահմանվել են դրանց ուղիները:
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» N 72-Ն որոշման վերանայումը,
2)ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կանոնադրությունների վերանայումը,
3) կառավարման պլանների կազմումը,
4) փոխհատուցման և խրախուսման մեխանիզմների ներդրումը,
5) ԲՀՊՏ-ների հսկողական գործառույթների ապահովումը:
-
Քննարկվել է
30.09.2024 - 18.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Պետական գույքի օտարում, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն, Ջրային տնտեսություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1123
Տպել