-
1 - Կողմ
-
0 - Դեմ
- Սույն օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել՝
- ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և հանձնառությունների.
- կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:
- Սույն օրենքի խնդիրներն են՝
- ձևավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները.
- նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձևավորմանը՝ գործող և նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով.
- հիմքեր ապահովել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ' կոնվենցիա) ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով (այսուհետ' համաձայնագիր) նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի կայացման և շարունակական զարգացման համար.
- նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը և բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:
-
Քննարկվել է
27.09.2024 - 12.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Կառավարչական իրավահարաբերություն, Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1361
Տպել