Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նշված օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք Ոստիկանության ծառայողներին, Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, Փրկարար ծառայողներին և արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողներին (այդ թվում՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներին, որոնք գրանցվել են ռեզերվում արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով՝ գրանցման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում) կարող են նշանակել ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում։ Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը՝ ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի հուլիսի 18-ի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վարչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 18-Լ հրամանով, որով արդեն իսկ հաստատվել է հաշվառման–քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կանոնադրությունը՝ հաշվի առնելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ‑457-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը։ Ուստի սույն նախագիծը մշակվել է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից համապատասխան գործառույթի իրականացումն ապահովելու նպատակով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կամ այն մերժելու գործողությունների իրականցնող լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցնել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված հավելվածի 6.1.-ին կետի դրույթներին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավական որոշակիությունը՝ ձեռնպահ մնալով անհարկի վեճերից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
13.09.2024 - 28.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 896
Տպել