Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   » «              »   2024 թվականի                   N «         - Ն »

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը, վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 909-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 489-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում, որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի վերնագրում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով․

2) որոշմամբ սահմանված 1-ին և 2-րդ հավելվածների 1-ին կետերում «ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարությունում (այսուհետ` նախարարություն)» բառերով․             

3) որոշմամբ սահմանված 1-ին և 2-րդ հավելվածների 2-րդ և 6-րդ կետերում և որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի «Ձև N 1»-ում և «Ձև N 3»-ում  «ճանապարհային ոստիկանություն» բառերն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառերով․

4) որոշմամբ սահմանված 3-րդ հավելվածի «Ձև N 1»-ի, «Ձև N 2»-ի, «Ձև N 3»-ի և «Ձև N 4»-ի վերնագրերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով․

5) որոշմամբ սահմանված 3-րդ հավելվածի «Ձև N 1»-ի, «Ձև N 2»-ի, «Ձև N 3»-ի և «Ձև N 4»-ի վերջին պարբերությունում «Պետ» բառից հետո «,» կետադրական նշանը փոխարինել «՝» կետադրական նշանով, իսկ «ոստիկանության _______________ » բառերը հանել։

                                                                                               կոչումը

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                           Ն.Փաշինյան

 

                                  «       »_________2024թ.

                                             ք. Երևան

 

  • Քննարկվել է

    13.09.2024 - 28.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 897

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ