Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի կարգավորման առարկան շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերի ընդգրկման շրջանակն է:

  • Քննարկվել է

    06.09.2024 - 27.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9968

Տպել

Առաջարկներ`

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

27.09.2024

Նախագիծը չի բխում հայտարարված նպատակից (հարկային բեռի համահարթեցում), և ունենալու է խտրական բացասական ազդեցություն գերփոքր ու փոքր բիզնեսի համար (որպես հարկատու), ինչպես նաև դատական ու վարչական ներկայացուցչության ծառայությունների ու ա․ձ․ հաշվապահների ծառայությունների սպառողների (որպես սպառող) համար։ Այսպես, փոքր ու գերփորք բիզնեսը գրեթե չունի ԱԱՀ-ով ձեռքբերումներ ու ծախսեր, և իրենց համար հարկային բեռը շրջանառության հարկի համեմատ կաճի ոչ թե 2,5-3,2 անգամ (որը ԱԱՀ դաշտում գործող միջին ու խոշոր բիզնեսներին արդյունավետ դրույքաչափն է), այլ առնվազն 5-6 անգամ։ Այսինքն գործ կունենանք փոքր ու գերփորք բիզնեսի խտրական բարձր հարկման հետ (արդյունավետ դրույքաչափի առումով)։ Միաժամանակ, ֆիզիկական անձանց դատական ու վարչական ներկայացուցչություն իրականացնող փաստաբանները, փոքր ու գերփորք բիզնեսին սպասարկող հաշվապայները իրենց ծառայությունները ստիպված կլինեն թանկացնել առնվազն 25-30 տոկոսով (20 տոկոս ԱԱՀ, ու 5-10 տոկոս շահութահարկի գծով լրացուցիչ հարկային բեռին համարժեք), ինչը կհանգեցնի այս կենսական կարևորություն ունեցող ծառայությունների գնաճի առավել խոցելի խավերի ու բիզնեսների համար։ Հնարավոր լուծումներ՝ 1. Ընդհանուր հարկային դաշտ բերելու փոխարեն մասնագիտական ծառայությունների համար սահմանել շրջանառության հարկի 15 տոկոս դրույքաչափ։ Արդյունքում կապահովվի նպատակադրված համահարթեցումը, չի բարդանա վարչարարությունը, իսկ հարկային բեռը բացարձակ առումով չափավոր կաճի (կբացառվի խտրական բարձր հարկումը ԱԱՀ-ով ձեռքբերում ու նվազեցվող ծախս չունեցող փոքր ու գերփորք բիզնեսի մասով)։ 2. Ֆիզիկական անձանց ու փոքր ու գերփորք բիզնեսին փոքր բիզնեսների կողմից (օրինակ՝ մինչև 58 մլն շրջանառություն ունեցող) մատուցվող մասնագիտական ծառայությունները ազատել ԱԱՀ-ից, որի պարագայում կբացառվի նրանց համար այդ ծառայությունների էական գնաճը, իսկ շահութահարկի հաշվին նվազեցվող ծախս չունեցող փոքր ու գերփորք բիզնեսը ամեն դեպքում կսկվի վճարել ԱԱՀ դաշտում գործող բիզնեսի հետ ավելի համադրելի ծավալի հարկ։ 3. Կիրառել արդյունավետ հարկման շեմեր, այն է, սահմանել, որ ԱԱՀ ու շահութահարկի հանրագումարը չպետք է անցնի որոշակի ընդհանուր շեմը (օրինակ՝ 10 տոկոս մինչև 24 մլն շրջանառության մասով, 15 տոկոս մինչև 58 մլն շրջանառության մասով ու 20 տոկոս մինչև 115 մլն մասով)։

Ando Abrahamyan

26.09.2024

Բլոգերներին թողած, որ միլիարդներ են աշխատում, ընկել եք նորմալ մասնագետների հետևից՞

Աննա Խաչատրյան

26.09.2024

Ծառայություն մատուցողներին ԱԱՀ-ի դաշտ դանելը դա նույնն է, թե ինչ որ արհեստական միջամտությամբ բիզնեսը ոչնչացնեք։ Ու ենթադրվումէ, որ հատուկ եք անում...

Տեսնել ավելին