«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 797-Ն որոշմամբ հաստատված hավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «ավելացված արժեքի հարկ վճարող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև առնվազն հաշվետու ժամանակահատվածի սկզբի օրվա դրությամբ անձը ունեցել է պետական գրանցում կամ հաշվառում» բառերը․
- Հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝
«Սույն կետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե հաշվետու ժամանակահատվածում վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար հաշվարկված տույժերի հանրագումարը չի գերազանցում 1 մլն. դրամը.»․
- Հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ հայտնաբերված իրավախախտումը վերաբերում է դիտարկվող ժամանակահատվածից տարբերվող ժամանակահատվածին): Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և (կամ) թեմատիկ ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակահատվածի համար անձի կողմից հաշվարկների (հայտարարագրերի) (այդ թվում` ճշտված) ներկայացումը, որոնցով առաջացել են լրացուցիչ պարտավորություններ կամ առաջացել են հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումներ:
Սույն կետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե հայտնաբերված իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումների հանրագումարը չի գերազանցում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0.8 %-ը.».
- Հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր՝ 4․1-ին և 4․2-րդ ենթակետերով հետևյալ խմբագրությամբ՝
«4.1) մաքսային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների և (կամ) իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների (այդ թվում` տուգանքների) բացակայություն:
Սույն կետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 306-րդ, 307-րդ, 308-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ, 315-րդ, 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումներից տարբերվող՝ այլ իրավախախտումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վարչական ակտերով առաջադրված և (կամ) իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0.8 %-ը.
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտման մասով սույն կետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե մաքսային կանոնների խախտման հետևանքով անձին վարչական ակտերով առաջադրված և (կամ) լրացուցիչ առաջացած պարտավորության գումարը չի գերազանցում 500 հազար դրամը:
4.2) Հաշվետու ժամանակահատվածում անձի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ պետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունից եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ պետություն արտահանվող «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում ապրանքների չհայտարարագրման կամ ոչ ճիշտ հայտարարագրման դեպքերի բացակայություն:
Սույն կետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե չհայտարարագրված կամ ոչ ճիշտ հայտարարագրված ապրանքի քաշը չի գերազանցում 50 կգ-ը, իսկ արժեքը չի գերազանցում 500 հազար դրամը:»․
- Հավելվածի 3-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած․
- Հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «քրեական օրենսգրքի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը․
- Հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետում «մաքսային արժեքով ապրանքների ներմուծման կամ արտահանման» բառերը փոխարինել «արժեքով ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
- Հավելվածի 3-րդ կետում լրացնել նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ՝
«9) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի տնօրենի, անհատ ձեռնարկատիրոջ, գլխավոր հաշվապահի (հաշվապահի), ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող հիմնադրի, բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսն ունեցող բաժնետիրոջ՝ տնտեսական հանցագործությունների և (կամ) մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու բացակայություն․
10) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում անձը պետք է ներկայացրած լինի հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է։»․
- Հավելվածի 4-րդ կետից հանել «, 5-րդ» բառը․
- Հավելվածի 8-րդ կետում «մաքսային մարմինը» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը․
- Հավելվածի 9-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․
- Հավելվածի 11-րդ կետում «15» թիվը փոխարինել «30» թվով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
26.08.2024 - 10.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1100
Տպել