Քննարկվել է 26.08.2024 - 10.09.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է կարգավորել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին օրինապահության հավաստագրի տրամադրման՝ գործնականում ծագած խնդիրները, հստակեցնել օրինապահության համար անձին ներկայացվող առանձին չափանիշների պահպանվածության ստուգման կարգը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրերի տրամադրման գործընթացի անխափան ընթացքը՝ այդպիսի անձանց առանձին պարզեցումների տրամադրման նպատակով, ինչը կնպաստի ինչպես մաքսային ձևակերպումների ամբողջ ժամանակահատվածի, այնպես էլ՝ վարչարարական ծախսերի կրճատմանը: 0 6 0 1101