«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը (տարածքները) վարձակալության են տրամադրվում աճուրդի, մրցույթի կազմակերպմամբ: Առաջարկում ենք պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման համար նախատեսել ուղղակի ձև` սահմանելով համապատասխան դրույթներ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը՝ մինչև մեկ տարի ժամկետով աճուրդով տրամադրելու դեպքում գույքի վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց, եթե տվյալ գույքի վարձակալը վարձակալական պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարել է բարեխիղճ և սահմանված ժամկետում, ապա վարձակալը համաձայնեցնելով կազմակերպության հետ դիմում է Վարչություն վարձակալական պայմանագրով նախատեսված պայմաններով գույքը մինչև մեկ տարի ժամկետով իրեն ուղղակի ձևով վարձակալության տրամադրել համար, որը կբերի վարձակալության տրամադրման մասին որոշումներ կայացնելու վարչարարությունը պարզեցնելու՝ բացառելով ավելորդ համաձայնությունները և դրա համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակի կորուստը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 43-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է պետական գույքի մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու գործընթացի վարչարարության պարզեցում, որոշումների կայացման, ուստի բացառելով ավելորդ համաձայնությունները և գործարքների կնքման ժամկետների կրճատում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրել նաև ուղղակի ձև` սահմանելով համապատասխան դրույթներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման դեպքում կպարզեցվի պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու գործընթացի վարչարարությունը, կազմակերպությունների կողմից ավելորդ ծախսերի կատարումը, կկրճատվեն որոշումների կայացման ժամկետները, կավելանան ՊՈԱԿ-ների եկամուտները:
-
Քննարկվել է
24.02.2017 - 11.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 9822
Տպել