Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2017 թվականի N ...... -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 43-րդ կետի՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ   է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման (որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.»,

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
…………………-ի ……N  որոշման

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 22-ի N 125 որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ՝  ՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

        1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) (այսուհետ՝ պետական հիմնարկին ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված (այսուհետ՝ կազմակերպությանն ամրացված) գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

        2. Պետական հիմնարկին ամրացված գույքն ուղղակի ձևով վարձակալության կարող է տրամադրվել.

        1) տվյալ գույքի վարձակալին (այսուհետ՝ նախկին վարձակալ), եթե հայտ ներկայացնելու պահին նախկին վարձակալը կատարել է վարձակալական պայմանագրով նախատեսված պարտավորությունները,

         2) այլ անձին, եթե տվյալ գույքը վարձակալելու համար հայտեր ընդունելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում  տվյալ գույքի վարձակալության համար այլ հայտեր չեն ներկայացվել:  

  1. Պետական հիմնարկին ամրացված գույքը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձանց վարձակալութան տրամադրման ժամկետները սահմանվում են.

       1) ներդրումային ծրագիր չներկայացվելու դեպքում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով.

       2) գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարած լինելու դեպքում՝ առավելագույնը 10 տարի ժամկետով:

        4. Պետական հիմնարկին ամրացված գույքի վարձակալության տրամադրման նպատակով պետական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն) է ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝

        1) գույքի վարձակալության տրամադրման հիմնավորումը.

         2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը.

        3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև վարձակալության տրամադրվող անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը:

  1. Վարչությանն ամրացված գույքի վարձակալության տրամադրման նպատակով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձիք վարչություն են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝

       1) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝

       2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով:

        6. Վարչության պետը սույն կարգի 4-րդ և (կամ) 5-րդ կետերում նշված հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին, և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պետական հիմնարկին, իսկ վարչությանն արմացված գույքի դեպքում՝ նախկին վարձակալին կամ հայտը ներկայացնող անձին:

         7. Ներկայացված հայտը վարչության կողմից մերժվում է, եթե՝

         1) չեն ապահովվել սույն կարգի 4-րդ և (կամ) 5-րդ կետերով նախատեսված պահանջները.

         2) 5-10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության տրամադրման դեպքում չի ներկայացվել գույքի բարելավման համար ներդրումային ծրագիրը կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարված լինելու մասին  հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել:

          8. Սույն կարգի 4-րդ և (կամ) 5-րդ կետերով նախատեսված պայմանները բավարարող հայտն ստանալուց հետո վարչությունը վարձակալի հետ կնքում է գույքի վարձակալության պայմանագիր:

          9. Կազմակերպությանն ամրացված գույքը՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրված գույքի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, եթե տվյալ գույքի վարձակալը պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները կատարել է, ապա կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կարող է դիմել Վարչություն՝ գույքը մինչև մեկ տարի ժամկետով նախկին վարձակալին ուղղակի ձևով վարձակալության տրամադրելու նպատակով համաձայնություն ստանալու համար:

          10. Վարչության համաձայնության դեպքում կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը նախկին վարձակալի հետ կնքում է գույքի վարձակալության մասին պայմանագիր: Կնքված պայմանագրի, ինչպես նաև գույքի նկատմամբ ծագած իրավունքների պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթերի պատճենների մեկ օրինակը՝ մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է վարչություն՝ հաշվառում իրականացնելու նպատակով:

          11. Սույն կարգով սահմանված ձևով գույքը վարձակալության տրամադրելու դեպքերում վարձավճարի նվազագույն մեծությունը հաշվարկվում է սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:

 

 

  • Քննարկվել է

    24.02.2017 - 11.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9821

Տպել