ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) ՀՕ-338-Ն օրենքով լրացվել է 7․1-ին հոդված, որով ամրագրվել են բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կանոնակարգող դրույթներ (ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից): Օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասով Կառավարությանը վերապահվել է լիազորություն սահմանելու տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը: «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի օրենքի պահանջները և բժշկական կազմակերպությունների համար կսահմանվեն օրենքից բխող այն պահանջները, որոնք վերջիններս պարտավոր կլինեն ապահովել իրենց կազմակերպությունների որոշ տարածքներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման դեպքում: Մասնավորապես` կսահմնավեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսագրությունների հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ:
-
Քննարկվել է
22.07.2024 - 06.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 2220
Տպել