Հիշել նախագիծը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

          1 Կարգավորման ենթակա խնդիրը.

          «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և գործունեության տարածքները սահմանելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով:

 

          2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, մասնավորապես Արևմտյան, Արևելյան, Հարավային, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, ինչպես նաև  պետական եկամուտների կոմիտեի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն, Արևմտյան, Արևելյան, Հարավային մաքսատուն- վարչությունների, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, Բավրայի, «Շիրակ» օդանավակայանի  և Մեղրիի մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվել  է Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացվել են Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միաձուլվել  է Արևմտյան մաքսատուն-վարչությանը և ստեղծվել  է Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը և Մաքսային հսկողության վարչությունը միաձուլվել  է Հետբացթողումային հսկողության վարչությանը և ստեղծվել է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ ձևավորված կառուցվածքին:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով այն, որ ցայժմ խնդրո առարկա կարգավորումները սահմանված էին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ, որում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ ձևավորված կառուցվածքին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ փոփոխություների ենթակա մասերը կազմում են զգալի ծավալ, ուստի, հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ եթե նորմատիվ իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ, և 37-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, մշակվել է Նախագիծը, որով սահմանվում են նոր կարգավորումները և ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշումը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

        Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

 

         6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

        Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության տարածքները և տեղակայման վայրերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ հաստատված կառուցվածքին համապատասխան:      

 

  1. 7. Այլ տեղեկություններ

        Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    08.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1030

Տպել