ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
«Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, մասնավորապես Արևմտյան, Արևելյան, Հարավային, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն, Արևմտյան, Արևելյան, Հարավային մաքսատուն- վարչությունների, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, Բավրայի, «Շիրակ» օդանավակայանի և Մեղրիի մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվել է Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացվել են Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միաձուլվել է Արևմտյան մաքսատուն-վարչությանը և ստեղծվել է Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը և Մաքսային հսկողության վարչությունը միաձուլվել է Հետբացթողումային հսկողության վարչությանը և ստեղծվել է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ ձևավորված կառուցվածքին:
-
Քննարկվել է
08.07.2024 - 23.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1028
Տպել