Լրամշակման փուլում է
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N – Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգը և մերժման հիմքերը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան
2024 թ.
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի -ի
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության և մերժման հետ կապված իրավահարաբերությունները։
- Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին բազային տարածական տվյալները, բացառությամբ կադաստրային քարտեզի «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի խմբի վերաբերյալ տվյալների, տրամադրվում են լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) թույլտվությամբ՝ Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցվում են ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմինները։
- Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին թեմատիկ տարածական տվյալները տրամադրում են համապատասխան ոլորտային լիազոր մարմինների թույլտվությամբ՝ համապատասխան ստորաբաժանման կողմից, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցում է ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմիններին։
- Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծանուցումների մեջ նշվում են տեղեկատվություն պահանջողի վերաբերյալ նույնականացման տվյալները, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության բովանդակությունը։
- Սույն կարգով սահմանված նորմերը չեն տարածվում «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն տեղեկատվությունների տրամադրման իրավահարաբերությունների վրա, որոնք ենթակա են տրամադրման ինքնաշխատ եղանակով։
- Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տարածական տվյալների ստացման նպատակով ներկայացվում է դիմում, որում նշվում են պահանջվող տարածական տվյալների օգտագործման նպատակը՝ գիտական հետազոտություն, կրթական, բիզնես գործունեություն կամ միջազգային համագործակցություն, և հիմնավորումը։ Ներկայացված դիմումը պետք է ներառի նաև նշում առ այն, որ դիմումատուն պարտավորվում է իր կողմից ստացված տեղեկատվությունը չօգտագործել դիմումում նշված նպատակներից դուրս, դա օգտագործել բացառապես խաղաղ նպատակների համար՝ վնաս չպատճառելով Հայաստանի Հանրապետության շահերին։
- Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով ներկայացված մարմինները ուսումնասիրում են ստացված դիմումները և դրանց բովանդակությունը՝ վերջիններիս ամբողջականությունը և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով:
- Տեղեկատվություն տրամադրող լիազոր մարմինը ներկայացված դիմումը մերժում է, եթե՝
- դիմումի բովանդակությունը չի համապատասխանում սույն կարգի 6-րդ կետի պահանջներին,
- առկա է դիմումի և սույն կարգի պահանջների անհամապատասխանություն,
- դիմումին կից ներկայացված հիմնավորումը բավարար չէ տեղեկատվության տրամադրման համար,
- պարունակում է պետական գաղտնիք։
-
Քննարկվել է
27.06.2024 - 13.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Հանրային քննարկում
27.06.2024 10:00
Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am
Դիտումներ` 1130
Տպել