Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի

հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակահարմարության մասին

 

  1. Որոշման ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 

Որոշման նախագծի նպատակը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:

Առաջնորդվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2009 թվականի փետրվարի 11-ի N 34 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 599-Ա/2 հրամանով ստեղծված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի 2024 թ. ապրիլի 17-ի նիստի արձանագրությամբ՝ որոշվել է Հայաստանի Հանրապետության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցել համայնքներից, անհատ կրողներից, մշակութային և գիտական կազմակերպություններից ստացված անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկները:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պահմանավորված է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային իրավունքների պաշտպանության, հավաքական ինքնության պահպանության և փոխանցման շարունակականության նպատակով ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում իրականացնելու հանգամանքով:

  1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»:

Այն համալրվել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 130-Ն, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1825-Ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2097-Ն որոշումներով:

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշմամբ (2-րդ գլխի 9-րդ կետ) հաստատվել է, որ պետական ցանկերում նոր արժեքներ ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկները ներկայացվում են մասնագիտական խորհրդի քննարկմանը:

Վերոգրյալից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտեր ներկայացնելու հանգամանքի կարևորությունը՝ անհրաժեշտություն է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի թարմացումը, որն իրականացվում է լրացումների միջոցով։

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների թարմացված ցանկի առկայությունը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» 4.9 բաժնի «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրության, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում» և «Հայաստանի կայուն զարգացման նպատակների համատեքստում ոչ նյութական մշակութային ժառանգության համայնքահենք պահպանության, կիրառման և փոխանցման, համայնքներում տեղական ավանդույթների վերականգնման և կենսունակության ապահովում» պարբերություններից:

Որոշման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2023 թ. նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1951-Լ որոշման N 2 հավելվածի Գործողություն 1-ից. «Պատմամշակութային անշարժ, շարժական և ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման շարունակականության ապահովում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության»:

 

  1. Տեղեկատվություն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

  • Քննարկվել է

    25.06.2024 - 17.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1037

Տպել