«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--------- ---------------- 2024 թվականի N- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 36-Ն որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ)՝ N 2 հավելվածով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները`
1) լրացնել նոր՝ 35-42-րդ կետերով՝ համաձայն հավելվածի.
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
--------------- N - Ն որոշման
№№ |
Արժեքի անվանումը |
Բնագավառը (ժանրը, ոճը) |
Բնութագիրը (նկարագրությունը) |
Պատմական տեղեկանք (երբ և ինչպես է ձևավորվել, զարգացումներն ու փոփոխությունները) |
Կրողը (անհատ, խումբ, համայնք) |
Կորստի վտանգի պատճառները և պահպանման անհրաժեշտությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
35. |
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղա-հանվածների բարբառներ |
Բարբառ |
Լեռնային Ղարաբաղի բարբառային միավորները վեցն են՝ Ղարաբաղի, Հադրութի, Լուսաձորի (Մեհտիշեն), Շաղախ-Խծաբերդի, Մարաղայի բարբառներ, Ուրմիայի /Չայլուների/ խոսվածքներ: Սրանցից ավելի տա-րածված են Ղարաբաղի և Հադ-րութի բարբառները, որոնք և հա-մարվում են տարածաշրջանի հիմնական և բնիկ բարբառները: Ղարաբաղի բարբառը պատկանում է հայերենի բարբառների Ում ճյու-ղին, ունի երկաստիճան ձայնեղա-զուրկ բաղաձայնական համակարգ, ըստ բազմահատկանիշ դասա-կարգման՝ ընդգրկված է Ղարա-բաղ-Շամախիի միջբարբառա-խմբում: Հադրութի բարբառը պատ-կանում է բարբառների Ս ճյուղին, Ղարաբաղի բարբառի պես ունի երկաստիճան ձայնեղազուրկ բա-ղաձայնական համակարգ: Գ. Ջահուկյանը Հադրութը ընդգրկել է Ղարաբաղի բարբառի մեջ: Երկու բարբառներն ունեն բավականին շատ ընդհանրություններ, որոնցից են. 1. Ընդհանուր հայերենյան ձայնա-վորներից բացի՝ քմայնացած ա (լավ), ու (տուս), օ (ծօր) ձայնա-վորների, ըէ խառը տիպի ձայ-նավորի (վըէղ – հող, վըէտ – հոտ) և վերին բարձրացման ը (ի՝. ավելի փափուկ ի) ձայնավորի (ի՝րփի-՝վէ-րի՝ որբևայրի) առկայություն. 2. Հին հայերենյան բ,գ,դ,ձ,ջ ձայնե-ղների դիմաց համապատասխան պ,կ,տ,ծ,ճ խուլերի դրսևորում (բան->պէն, գլուխ>կըլօխ, դու>տու, ձրի->ծըրի, ջիլ>ճիլ). 3. Բաղաձայնների մեծ մասի քմայ-նացած տարբերակների առկա-յություն (գյ, կյ, քյ, դյ, տյ, թյ, ձյ, ծյ, ցյ, ճյ, չյ, լյ և այլն). 4. Ֆ շրթնատամնային խուլի բա-ցակայություն. 5. Վերջընթեր շեշտ (ըզա՛դէլ, ըղա՛ման). 6. Միավանկ բառերի ո ձայնա-վորից առաջ հ>վ անցում (վըէտ <հոտ, վըէր <հոր, վըէղ /<հող). 7. Բառավերջի ըն-ի դիմաց՝ նը (ակնը, մաննը, մուկնը, ծուկնը). 8. Հոգնակի ուղղականում -նէր մասնիկի բացակայություն (ականջ-ներ>ունգուճնէ). 9. Բացառական, գործիական, ներ-գոյական հոլովների պարզ և վերլուծական ձևերի առկայություն (մարթա /բցռ./, տըղավ /գործ./, տըղըմ /ներգ./, տըղէն անա /բցռ./, տըղէն անավ /գործ./, տըղէն անըմ /ներգ./). 10. «Չորս» թվականի դիմաց ք-ով ձևի առկայություն (չօրք). 11. Անձներական թվականների առ-կայություն (Հադրութ՝ ուրկօքան-//ուրկօքէն /երկուսն էլ/ իրէքան-//իրէքէն /երեքն էլ/, չուրսէքյան /չորսն էլ/, Ղարաբաղ ըրկօքան, չուրսէքան). 12. Հին հայերենյան հարցական «ո» դերանվան արտացոլում «հու» ձևով. 13. -ալ վերջավորությամբ վաղակա-տար դերբայ. 14. Ապառնի դերբայի կազմություն անորոշից՝ -ական մասնիկով (նըստըլական, ուտըլական). 15. Ժխտական խոնարհման դեպ-քում ժխտման ձևերի հետադա-սություն (կիրթըցնէլ մէ, կիրթըցնէլ մէքյ, կյիրիս չըմ, կյիրիլական չըմ, կյիրալ չըմ, կյիրէցէ վէչ, կյիրիմ վէչ) և այլն: Ջահուկյանի աղյուսակներում տեղ չեն գտել Վերին և Ներքին Չայլուների խոսվածքները, որոնք, պատկանելով Ս ճյուղին և ունենա-լով երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, քիչ են տարբերվում Ուրմիայի բար-բառից, որը ևս Ջահուկյանի դասա-կարգմամբ ընդգրկված է Խոյ-Մարաղայի բարբառում: |
Ղարաբաղի բարբառը հայերենի ամենահին բարբառներից է, որի մասին ակնարկներ ունեն Խորե-նացին, Կորյունը, Կաղանկատվա-ցին, 8-րդ դարի քերական Ստեփա-նոս Սյունեցին: Ա. Ղարիբյանը նշում է, որ Ղարաբաղում անցյալում եղել են երկու բարբառներ՝ հյուսիսային՝ Ղարաբաղի, և հարավային՝ Հադ-րութի: Ժամանակի ընթացքում Ղարաբաղի բարբառը գերա-կշռություն է ստացել, Հադրութի բարբառին հաղորդել իր հիմնական գծերից շատ շատերը, և դրա հետևանքով ստացվել է այժմյան Հադրութի բարբառը, որը, այնուա-մենայնիվ, պահպանել է իր առանձ-նահատկությունները: Ղարաբաղի և Հադրութի բարբառների տարբե-րություններից են. Ղարաբաղի բար-բառում «ես» դերանվան հոգնակի ուղղականն է՝ մունք, Հադրութի բարբառում՝ մուք, Ղարաբաղում ներկան կազմվում է ըմ վերջավո-րությամբ անկատարով /կարթըմ ըմ/, Հադրութում՝ ս կազմիչ ունեցող դերբայով /կյիրիս ըմ/. ի տարբե-րություն Ղարաբաղի բարբառի՝ Հադրութում օժանդակ բայի ներ-կայի հոգնակի 1-ին և 2-րդ դեմքերը նույն ձևն ունեն /ըմ, ըս, ա, ըք, ըք, ըն/. Հադրութում նէր հոգնակերտը բացակայում է նաև թեք հոլովներում (քիշըրնէ, քիշըրնու) և այլն: Մեհտիշենի բարբառի կրողների նախնիները Լեռնային Ղարաբաղ են գաղթել Պարսկաստանից 1829 թ.: Բարբառային նոր միջավայրում խոսվածքը ենթարկվել է զգալի փոփոխությունների, որի պատճա-ռով էլ լեզվաբաններն ընդունել են Ոմ ճյուղի նոր բարբառի գոյությունը: Մեհտիշենի բարբառը Ում ճյուղի միավոր է, ունի երկաստիճան ձայնեղազուրկ բա-ղաձայնական համակարգ, ըստ բազմահատկանիշ դասակարգման՝ ընդգրկված է Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբում: Ունի ընդհան-րություններ Ղարաբաղի բարբառի հետ, բայց և՝ էական տարբերութ-յուններ: Մեհտիշենի բարբառում շեշտը վերջնավանկային է, սեռա-կան հոլովը որոշիչ հոդ չի ստանում, բացառականի վերջավորությունն է –ից, գործիականինը՝ -օվ: Շաղախ-Խծաբերդի բարբառը կրողների նախնիները գաղթել են Ղարադաղից: Բարբառը կրել է Հադրութի և Ղարաբաղի բարբառների ազդեցությունը: Շաղախ-Խծաբերդի բարբառը Հադրութի բարբառի պես պատկանում է Ս ճյուղին, տարածքի մյուս բարբառների պես ունի երկաստիճան ձայնեղազուրկ բա-ղաձայնական համակարգ: Գ. Ջահուկյանը բարբառային այս միավորն ընդգրկել է Ղարաբաղի բարբառի կազմում: Այս բարբառը իր հատկանիշներով նմանվում է և՛ Հադրութի, և՛ Ղարաբաղի բար-բառներին, բայց ունի նաև առանձնահատկություններ: Մարաղայի բարբառի, ինչպես և Չայլուների խոսվածքների կրողնե-րի նախնիները նույնպես գաղթել են 1829 թ. Պարսկաստանից: Այս երկու բարբառները համեմատա-բար քիչ են ազդվել բնիկ բար-բառներից: Ղարաբաղյան Մարա-ղայի բարբառը պատկանում է բարբառների Լ ճյուղին, ունի երկաստիճան ձայնեղազուրկ բա-ղաձայնական համակարգ, Գ. Ջա-հուկյանի աղյուսակներում չի ար-տացոլված, որովհետև Խոյ-Մարա-ղայի բարբառի կազմում ընդ-գըրկված Մարաղայի տարբերակից էական տարբերություններ հանդես չի բերում: Ներկայիս Ադրբեջանի տարածքում ժամանակին գործառում էին նաև Ագուլիսի, Ջուղայի, Կռզենի, Հավարիկի, Շամախու բարբառները և Գանձակի միջբարբառը: |
Տարրի կրողները Մարտակերտ, Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի քաղաքների և հա-մապատասխան շրջանների բնա-կիչներն են: Բար-բառով հաղորդ-ակցվում են նաև Արցախ-Սյունիք տարածաշրջանի հայաստանյան հատվածի Կա-պանի, Գորիսի շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենի-սի տարածա-շրջանում, Կոտայ-քի մարզի որոշ գյուղերում: Հադ-րութի բարբառի կրողները Հադ-րութ քաղաքի և շրջանի չորս տասնյակ գյու-ղերի բնակիչներն են: Մեհտիշենի բարբառի կրող-ները Ասկերանի շրջանի Մեհտիշեն /այժմ՝ Լուսաձոր/ գյուղի բնակիչ-ներն են: Շաղախ-Խծաբերդի բար-բառի կրողները Հադրութի շրջանի Շաղախ և Խծա-բերդ գյուղերի բնակիչներն են: Մարաղայի բար-բառի կրողները Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչ-ներն են: Ուրմիայի /Չայլուների/ խոս-վածքների կրող-ները Մարտա-կերտի շրջանի Վերին Չայլու և Ներքին Չայլու գյուղերի բնակիչ-ներն են: |
Ըստ Ա. Ղարիբյանի՝ Ղա-րաբաղի բարբառը մեր կենդանի բարբառներից ամենամեծն է, դրանով խոսողների թիվը անցյալ դարի կեսերին կես միլի-ոնից ավելի էր: Լեռնային Ղարաբաղի բարբառային բոլոր միավորները կանգ-նած են կորստի վտանգի առաջ, որովհետև բարբա-ռակիրները ենթարկվել են բռնագաղթի և այլևս իրենց համայնքներով միասնա-կան չեն ապրում, և բնա-կանաբար չկա միասնա-կան հաղորդակցում. բար-բառները զրկվել են իրենց տարածական հիմքերից: Որևէ կենդանի լեզվի բնա-կան վիճակը ներկայաց-նում են բարբառները, որոնցից յուրաքանչյուրի կորուստը խաթարում է լեզվի բնականոն գոյութ-յունն ու գործածությունը, մեծ վնաս է պատճառվում լեզվամշակույթին, լեզվա-մտածողությանը, կորչում է լեզվական մեծ հարստութ-յուն: Լեռնային Ղարաբաղի բարբառները հայերենի շատ կարևոր դրսևորում-ներ են, լեզվի զարգացման ընդհանուր ընթացքի ան-տրոհելի բաղադրիչներ, մեր լեզվամշակույթը ամ-բողջացնող գանձարան: Լինելով բարբառային հա-յերենի առավել հին ու բնիկ դրսևորումներ՝ դրանք ի-րենց մեջ ամփոփում են հայոց լեզվի զարգացման հնագույն ու հին շրջաննե-րից եկող հնչյունական, բառապաշարային ու քե-րականական ինքնատիպ իրողություններ, որոնք լեզ-վական ու պատմամշակու-թային մեծ արժեք ու ժա-ռանգություն են: Լեռնային Ղարաբաղի բարբառների պահպանումը ոչ միայն համազգային, այլ նաև համամարդկային նշա-նակություն ունի:
|
36. |
Կաքավա-բերդի բարբառ
|
Բարբառ
|
Կաքավաբերդի բարբառը հայ բար-բառների արևելյան խմբակցության բարբառային միավոր է: Գ. Ջա-հուկյանը այն ընդգրկել է Ագուլիս-Մեղրիի կամ արևելյան բարբա-ռախմբի Մեղրու բարբառի կազմում իբրև խոսվածք: Բարբառը միջ-ճյուղային դիրք ունի Ս և Ում ճյու-ղերի հանդեպ: Կաքավաբերդի բարբառը ընդհանուր հայերենյան ձայնավորներից բացի ունի նաև քմային ա, օ, ու ձայնավորներ, ինչպես նաև ը-ի և է-ի միջին արտասանությամբ ձայնավոր: Բա-ղաձայնական համակարգը եռա-շարք է (բ-պ-փ), բացակայում է ֆ խուլ շփականը: Հետնալեզվային պայթականներն ունեն քմայնացած տարբերակներ: Շեշտը վերջընթեր է: Հիմնական հոգնակերտներն են ար, նէ, ք: Բոլոր հոլովները որոշիչ հոդ են ստանում: Բացառականն ունի ան, նանի, գործիականը՝ ավ, ներգոյականը՝ ըմ//ում վերջավո-րություններ: Բոլոր հատուկ անձնա-նունները ենթարկվում են Ա հոլո-վման: Ա լծորդության բայերի ան-կատար դերբայն ունենում է լիս (մընալիս), իսկ Ի լծորդության բա-յերը՝ ում//ըմ (խըմում) վերջավո-րություն: Սահմանական ներկան կազմվում է անկատար դերբայի և օժանդակ բայի զուգակցությամբ (մընալիս ըմ, խըմում ըմ): Անցյալ անկատարը կազմվում է լալ օժան-դակ բառով (խըմում ըմ լալ, մը-նալիս ըմ լալ): Վաղակատար դեր-բայն ունի ալ վերջավորություն (ա-սալ, գիրալ): Անցյալ կատարյալն ու-նի վերլուծական կազմություն՝ վա-ղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայով (խըմալ ըմ): |
Բարբառի խոսվածքները հաղոր-դակցման միջոց են եղել Մեղրու տարածաշրջանի Վարհավար, Գու-դեմնիս, Կուրիս և Ագարակ գյուղե-րում, որոնք իրարից մեկ-երկու կիլոմետր հեռավորության վրա են գտնվում և ունեն Կաքավաբերդ ընդհանուր անվանումը: Նկատի ունենալով աշխարհագրական այդ միասնական անվանումը և խոս-վածքների ձևաբանական ընդհան-րությունները՝ դրանք պայմանա-կանորեն անվանվել են Կաքավա-բերդի բարբառ: Ագարակ գյուղի բնակիչները հիմնականում տեղա-փոխվել են Մեղրի, իսկ մյուս գյուղերն այժմ ունեն խիստ սակա-վաթիվ բնակչություն: Եթե Վարհա-վարի խոսվածքը բառասկզբում պահպանել է ձայնեղ հպականներն ու հպաշփականները, ապա Գու-դեմնիսի և Կուրիսի խոսվածքները ձայնեղների դիմաց ունեն պարզ խուլեր: Վերջին իրողությունը հա-մարվել է նոր երևույթ և այլ բարբառների ազդեցություն:
|
Տարրի կրողները ՀՀ Սյունիքի մար-զի Մեղրի հա-մայնքի Վահրա-վար, Գուդեմնիս, Կուրիս բնակա-վայրերի բար-բառով խոսող բնակիչներն են՝ մոտ 130 մարդ: |
Կաքավաբերդի բարբառի կորստի վտանգը մեծ է, որովհետև դրա կրողները խիստ սակավաթիվ են և հիմնականում ավագ սե-րընդի ներկայացուցիչներ, ենթակա են խոսակցական և գրական լեզուների ազ-դեցությանը: Բարբառը հա-յերենի ինքնատիպ դրսևո-րումներից է, նրա պահպա-նությունը կարևոր է լեզվի հնչյունական, բառապա-շարային, քերականական համակարգերի հարստու-թյան ու ամբողջակա-նության պահպանման ա-ռումով, հայոց լեզվի պատ-մական զարգացման, ներ-կա գործածության օրի-նա-չափությունների վերհան-ման տեսանկյուններով:
|
37. |
Վանի բարբառ
|
Բարբառ
|
Վանի բարբառը պատկանում է հայ բարբառների Կը ճյուղին, ունի երկաստիճան ձայնեղազուրկ բա-ղաձայնական համակարգ (պ - փ), ընդգրկված է արևմտյան խմբակ-ցության Վանի կամ հարավային միջբարբառախմբում (Դիադինի բարբառի հետ): Գ. Ջահուկյանը Վանի բարբառի շրջանակում ներառել է Մոկսը, Շատախը, Բաստը, Ոզմը և Վանը: Բարբառը ընդհանուր հայերենյան վեց ձայնավորներից բացի ունի նաև քմային ա, օ, ու հնչյուններ, որոնց գործածության վերաբերյալ օրինա-չափությունը հայտնի է իբրև «Աճառյանի օրենք»՝ ի պատիվ այն հայտնաբերած Հ. Աճառյանի: Վանի բարբառում բառավերջի դիրքում բացառված է ը-ն, այն չի հան-դիպում նաև բառասկզբում: Բար-բառն ունի երկբարբառային ե, ո հնչյուններ, որոնք կանոնավո-րապես գործածվում են շեշտակիր վանկում: Բաղաձայնական համա-կարգի համար բնութագրական են գյ, կյ, քյ, հյ քմայնացած բաղա-ձայնները: Հին հայերենի հ-ի դիմաց բոլոր դիրքերում առկա է խ (խիվանդ, պախել, մախ): Բառասկզբի ղ-ի դիմաց բարբառն ունի կ (կարիբ): Շեշտը վերջնա-վանկային է: Հնչաշղթայի ձևա-վորման գործող օրինաչափություն-ներից են բաղաձայնից առաջ կ, գ, նգ > յ անցումները (ճակտի > ճայտի, յեղունիկ > յեղունիյներ, կանգնել > կայնել), ք > հյ անցումը (աքլոր > ահյլօր) և այլն: Վանի բարբառը ներգոյական հոլով չունի: Բարբառում սեռական հոլովը ևս կարող է ստանալ որոշիչ հոդ, ուստի սեռականը և տրականը միմյանցից ձևով չեն տարբերվում: Հայցական հոլովը նման է ուղղականին կամ տրականին: Բացառական հոլովը սովորաբար ունենում է ց-ով վերջավորություն: Հատուկ տեղանունների բացա-ռականը կազմվում է ա վերջա-վորությամբ (Վանա, Մոկսա): Հոգնակի սեռական, տրական և բացառական հոլովներն ունենում են աց վերջավորություն (խացե-րաց): Բարբառն ունի միայն ն որոշիչ հոդ: Անորոշ հոդը սովո-րաբար հետադաս է (խացըմ տուր): Վանի բարբառում հարակատար դերբայն ունի ած և ուկ վերջավորություններ (տիսած, խատուկ), վաղակատար դերբայը՝ իր վերջավորություն: Սահմանա-կան եղանակի ներկա և անկատար անցյալ ժամանակաձևերը կազմվում են կը եղանակիչով (կըխայնեմ, կըխայնի): |
Վանի բարբառի հնչյունական համակարգի մի շարք հատկա-նիշներ, ինչպիսիք են հ-ի դիմաց խ-ի գործածությունը, ե, ո երկբա-րբառների առկայությունը և այլն, գալիս են վաղնջական ժամանակ-ներից: Բարբառը բնութագրվում է նաև հինհայերենյան շրջանից եկող շատ հատկանիշներով: Հ. Աճառյա-նի վկայությամբ` այս բարբառը Հայոց ցեղասպանությունից առաջ ընդգրկում էր Վանա լճի ողջ արևելյան եզերքը՝ կենտրոն ունենալով Վան քաղաքը՝ շրջակա բազմաթիվ հայ գյուղերով, և տարածվելով հյուսիսում մինչև Դիադին, հարավում՝ մինչև Մոկս, Ոզմի, Շատախ, արևելքում՝ մինչև Պարսկաստանի սահմանը, իսկ արևմուտքում՝ մինչև Մշո բարբառի տարածման սահմանները: Վանի բարբառը հայոց լեզվի հարավային սահմանագիծն էր, որից հետո քրդախոս ու արաբախոս հայերն էին: Աճառյանը փաստել է, որ թեև բարբառն ունի բավական շատ շեղումներ գրաբարի բառաձևերի համեմատությամբ, բայց դրանք չափազանց այլափոխված չեն և սակավ վարժությամբ կարող են հասկանալի դառնալ բոլորին: Եղեռնի հետևանքով հայաթափ-վեցին բարբառի տարածման բոլոր վայրերը, փրկված հայ բնակչության զգալի մասը ապաստան գտավ Արևելյան Հայաստանում, աշխարհի զանազան անկյուններում: Մեր օրերում արձանագրվել է Վանի բարբառի դրսևորումների կենդանի գործառություն Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում: Դի-տարկված խոսվածքները, չնայած բարբառային առանձին հատկա-նիշների կորստին, պահպանել են Վանի բարբառի էական հատկա-նիշները:
|
Տարրի կրողները ՀՀ Կոտայքի մար-զի Հրազդան հա-մայնքի Լեռնա-նիստ բնակավայ-րի, Հրազդան քա-ղաքի Կաքավա-ձոր, Ջրառատ գյուղերի և Վանա-տուր թաղամասի Վանի բարբառով խոսող բնակիչ-ներն են՝ մոտ 7000 մարդ:
|
Վանի բարբառի ներկա խոսվածքներին կորստի վտանգ է սպառնում, որով-հետև դրանց կրողները պատմական հանգամանք-ների բերումով սակավա-թիվ են, ենթարկվում են գրական լեզվի ու այլ բարբառների ազդեցութ-յանը: Բարբառի խոսվածք-ների հիմնական մասը արդեն կորստի է մատնվել: Վանի բարբառը հայերենի ինքնատիպ դրսևորումնե-րից է, նրա պահպանութ-յունը խիստ կարևոր է հա-յերենի հնչյունական, բա-ռապաշարային, քերակա-նական համակարգերի հարստության ու ամբողջա-կանության պահպանման առումով, հայոց լեզվի պատմական զարգացման, ներկա գործածության օրի-նաչափությունների վեր-հանման և այլ տեսանկ-յուններով:
|
38. |
Տիկնիկի պատրաստ-ման և կի-րառման ժողովրդա-կան ավան-դույթը |
Տոնածիսա-կան ավան-դույթ, դեկո-րատիվ ար-վեստ |
Հայ ժողովրդական մշակույթում տարածված են եղել տարբեր տիկնիկներ /տիկին, պուրբիգ, պուպրիկ, խրձիկ/, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կերպա-րանքը, պատրաստման եղանակն ու նյութերը: Պատրաստում էին տիկնիկներ այս կամ այն գործա-ռութային նշանակությամբ, հիմնա-կանում ծիսական, սակայն կային նաև կենցաղային տևական օգտա-գործման տիկնիկներ՝ մանկական խաղերի, գեղագիտական և այլն: Տիկնիկները պատրաստում էին հիմնականում կանայք՝ օգտագոր-ծելով կտորներ, թելեր, խմոր, կավ, փայտ, մետաղ, բուրդ, մոմ, կենցա-ղային առարկաներ՝ ավել, թի և այլն: Տիկնիկներ պատրաստել են նաև հմայիչները՝ իրենց գործողութ-յունների համար, ինչպես նաև տղամարդ հնձվորները, որոնք ցո-րենի հասկերից և ծղոտից պատ-րաստում էին կանացիակերպ տիկ-նիկներ՝ որպես Անահիտ դիցուհու ծպտված կերպարներ: Տիկնիկները որոշակի տեղ են զբաղեցրել հայոց տարեկան տոնացույցում: Հայ մշա-կույթում հայտնի են շատ տիկնիկ-ներ, որոնք դարեր շարունակ գոր-ծածվել են որոշակի ծեսերի ժա-մանակ և կենցաղում: Տիկնիկի հմայական զորությամբ ձգտել են ապահովել կենսամթերքների առա-տություն, կյանքի ապահովություն, համապատասխան աստվածութ-յուններից հայցել են պտղաբերութ-յան, հիվանդությունների դարմա-նում և այլն: Եղել են տիկնիկներ, որոնք ըստ ժողովրդական մտածե-լակերպի՝ ունեցել են մարդկանց օգնելու հատուկ կարողություն և դարձել ինքնատիպ հմայիլներ: Լինելով ծիսական արարողություն-ների անհրաժեշտ առարկա՝ մար-դակերպ տիկնիկը համարվել է մարդու կրկնակը, նրա նյութակա-նացված ոգին և իր մեջ ամփոփել է մարդկային բոլոր հատկանիշները, ընդհուպ մինչև նրանց հիվանդությ-ունները:
|
Տիկնիկը, լինելով համաշխարհային մշակույթի արժեքներից մեկը, ստեղծվել է վաղնջագույն ժամա-նակներում: Տիկնիկների մասին առաջին հոդվածը հանդիպում է 1907 թ. Իզմիրում հրատարակված Արշալույս օրաթերթում, որտեղ այն ներկայացված է որպես զուտ խաղալիք, այնուհետև անդրադարձ է կատարվում դրա ծիսական դրսևորումներին: Հայոց մեջ տարածված մարդա-կերպ տիկնիկները կարելի է դա-սակարգել ըստ նրանց ծիսա-հմայական նպատակադրման. 1. Տարեմուտին պատրաստվող՝ հանգուցյալների կամ նախնիների պաշտամունքի տիկնիկներ. 2. Մեռնող և հարություն առնող աստվածությանն առնչվող Մեծ պասի օրացուցային տիկնիկներ՝ Ակլատիզ, Ակլա Մարե. 3. Այգիներն ու արտերը չար ուժերից պահպանող տիկնիկներ՝ Խրտվիլակ, Խլվլիկներ. 4. Երաշտի կամ մայր երկրի հետ առնչվող դիցուհիների տիկնիկային կերպարներ՝ Նուրի, Խուշկատու-տիկ, Ճոլի, Անձրևի հարս. 5. Երիտասարդների բախտը տնօրինող տիկնիկներ՝ Ծաղկամեր, Վիճակի Արուս, Վիճակի հարս. 6. Հարսին հովանավորող օժիտի տիկնիկներ. 7. Հիվանդություններ բուժող՝ մար-դակերպ տիկնիկներ. 8. Ստվերային թատրոնի տիկնիկ-ներ. 9. Մանկական խաղատիկնիկներ: Խորհրդային տարիներին ավան-դական տոները նշելու արգելքը հանգեցրեց տիկնիկների՝ որպես մշակութային երևույթի մոռացութ-յանը: Դրա ծիսական գործառույթը 1960-70-ական թթ. վերափոխվելով դրսևորվեց հարսանիքի մեքենայի վրա տիկնիկներ ամրացնելու սովո-րույթում: 20-րդ դ. կեսերից Հայաս-տանում ձևավորվում է «հեղինա-կային տիկնիկի» արվեստը՝ որպես դեկորատիվ արվեստի ինքնուրույն ուղղություն: Հեղինակային տիկնիկ-ների հավաքածուներ ունեն «Սար-դարապատի հերոսամարտի հուշա-համալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատ-մության ազգային թանգարան», «Երևան քաղաքի պատմության թանգարան», «Հովհաննես Շա-րամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետա-կան ոչ առևտրային կազմակեր-պությունները:
|
Տարրի կրողները Հայաստանում գործող մշակու-թային կենտրոն-ներն են, թանգա-րանները և Երևա-նի տիկնիկագործ վարպետները: |
Դեռ 20-րդ դարում գործա-րանային տիկնիկների ար-տադրության պատճառով ավանդական ձեռագործ մանկական խաղատիկնիկ-ները դուրս մղվեցին կեն-ցաղից: Խորհրդային կեն-ցաղում ավանդական տո-ների արգելման արդյուն-քում վերացան նաև ծիսա-կան գործառույթ ունեցող տիկնիկները: Փոխարենը ձևավորվեց հայկական և այլ ժողովուրդների տա-րազներով հեղինակային տիկնիկ երևույթը: Տոնա-ծիսական տիկնիկների նկատմամբ հետաքրքրութ-յունն աճեց հետխորհրդա-յին տարիներին՝ ազգային տոնացույցի վերականգ-նման հետ կապված: Մեր օրերում ըստ գործա-ռույթների տիկնիկները կարելի է դասակարգել հետևյալ խմբերի՝ ծիսա-կան, թատերական, խա-ղարկային, հուշանվերա-յին, հեղինակային տիկնիկ-ներ: Այսօր հատկապես մեծ է հեղինակային տիկնիկ-ներ պատրաստող վար-պետների թիվը, որոնք ստեղծագործում են տար-բեր թեմաներով ու նյութե-րով: Տոնածիսական տիկ-նիկները պատրաստվում և գործածվում են Հայաստա-նում գործող տարբեր մշա-կութային և հասարակա-կան կազմակերպություն-ների կողմից, որոնք կազ-մակերպում և իրականաց-նում են ավանդական տո-ները: Վերջիններս իրակա-նացնում են նաև տարբեր տեսակի՝ ծիսական, ցորե-նի հասկերից հյուսվող կա-նացիակերպ և այլ բնույթի տիկնիկների պատրաստ-ման դասընթացներ: Նկա-տի ունենալով, որ հասա-րակության մեջ մեծացել է հետաքրքրությունը ավան-դական մշակույթի տարբեր ոլորտների, այդ թվում նաև տիկնիկների նկատմամբ, կարևոր է պահպանել և խթանել տիկնիկների պատրաստման նախկին հմտությունները և կենցա-ղում դրանց առօրյա ու ծիսական կիրառելիութ-յունը: |
39. |
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղա-հանվածների ավանդական երաժշտա-կան մշա-կույթը |
Ավանդա-կան երա-ժըշտական մշակույթ, ժողովրդա-կան երա-ժըշտություն, աշուղական և նվագա-րանային արվեստ, բանահյու-սություն
|
Պատմական Արցախի ավանդա-կան երաժշտական մշակույթը (ժո-ղովրդական ու ժողովրդապրոֆե-սիոնալ արվեստների ճյուղեր), հա-մահայկական լինելով հանդերձ, ա-ռանձնահատուկ է, հարուստ ու բազմաժանր։ Այն ընդգրկում է ան-հատի և հասարակության կյանքը կազմակերպող բոլոր ոլորտները՝ աշխատանքային, առտնին, ծիսա-կան, մանկական, քնարական, պատմական, հայրենասիրական երգեր, կատակերգեր, պարերգեր, աշուղական երգեր ու սիրավեպեր, մեծ և փոքր ժանրերի նվագարա-նային եղանակներ: Ավանդական նվագարաններից առավել տարած-ված էին թառը, սազը, քամանչան, դուդուկը, զուռնան, դհոլն ու դափը, որոնք հանդես էին գալիս մենա-նվագային կամ անսամբլային տար-բերակներով։ Ավանդական երգա-մտածողության մեջ հատկապես առանձնանում են հորովելները, կա-տակային զուգերգերը, աշուղական երգերն ու նվագարանային ստեղ-ծագործությունները: Այս երաժշտական մշակույթը բնո-րոշվում է յուրահատուկ մեղեդայ-նությամբ, որի առանձնահատկութ-յուններից է տերցիային օժանդակ հենակետով փռյուգիական ձայնա-կարգը: Պատմական Արցախի ա-վանդական երաժշտական (գեղջ-կական, աշուղական, նվագարանա-յին, հոգևոր) մշակույթից միայն առանձին նմուշներ են գրառվել: Երաժշտական ժառանգության գրանցմանը խոչընդոտում էին թե՛ պատմաքաղաքական հանգամանք-ները, թե՛ ձայնագրող սարքերի բացակայությունն ու մասնագետնե-րի պակասը։
|
Ավանդական տոների և ծեսերի, ժողովրդական երաժշտության, գուսանական երգարվեստի և տարածաշրջանում մեծ համբավ ունեցող նվագարանային երաժիշտ-ների մասին 19-20-րդ դդ. ուշա-գրավ տեղեկություններ են հա-ղորդել Ե. Լալայանն (Երկեր, հատոր 2, Արցախ, Երևան, 1988 թ.) ու Ս. Լիսիցյանը (Լեռնային Ղարաբաղի հայերը, Ազգագրական ակնարկ, Հայ ազգագրություն և բանահյուսություն, հատոր 12, Երևան, 1981 թ.): Դեռևս 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբներին Կոմիտասն Էջմիածնում գրանցել է արցախյան հորովելներ: Նույն շրջանում, Շուշիի ուսումնա-րանում դասավանդելու տարինե-րին, երաժշտագետ-բանահավաք Ս. Դեմուրյանը ձայնագրել է երեք ժողովրդական երգ (ընդգրկվել են «Քնար» ժողովածուում, որը լույս է տեսել 1907 թ. Ս. Պետերբուրգում)։ Ավանդական նվագարանային ու աշուղական հարուստ մշակույթի մասին են վկայում նաև Խորհրդա-յին տարիներին հավաքված և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետա-կան կոնսերվատորիայի ձայնադա-րաններում պահվող գործիքային նվագները։ Հիշյալ կառույցների ֆոնդային հավաքածուներում պահ-վում են տեղի ճանաչված երաժիշտ- կատարողների ձայնագրություննե-րը։ 1957-1958 թթ. գիտարշավների ընթացքում (երաժշտագետներ Ռո-բերտ Աթայան և Մաթևոս Մուրադ-յան), ձայնագրվեցին գեղջկական, աշուղական երգերի և նվագարա-նային եղանակների 70 օրինակ, որոնց ձայնագրությունները պահ-վում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստի-տուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում: Հետագայում երաժշտագետ Աշոտ Մուրադյանի կողմից վերծանվել և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի «Հայ ա-վանդական երաժշտության մատե-նաշարի» հատորներում հրատա-րակվել են Մ. Մուրադյանի «Ղա-րաբաղ-58» գիտարշավի նվագա-րանային օրինակները: 1986 թ. Լեռնային Ղարաբաղում գիտարշավ է կազմակերպել նաև Երևանի Կոմիտասի անվան պե-տական կոնսերվատորիան, կա-տարվել են նաև մի շարք կա-բինետային ձայնագրություններ (1974-1988 թթ.): |
Տարրի կրողները Լեռնային Ղարա-բաղից բռնի տե-ղահանված և Երևանում ապաս-տանած անձինք են, այդ թվում երաժիշտներ և երգիչներ:
|
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձիք զրկվելով տոնական և ծի-սական կյանքը բնական միջավայրում կազմակեր-պելու, իրացնելու և ժա-ռանգաբար փոխանցելու հնարավորությունից՝ իրենց ավանդական երաժշտա-կան մշակույթը պահպա-նում են միայն հավաքույթ-ների կամ համերգային կա-տարումների հատվածային տարբերակներով: Ըստ այդմ՝ վտանգվում է հնա-մենի արմատներ ունեցող երաժշտական ժառան-գությունը սերունդներին փոխանցելու բնականոն ընթացքը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ավանդական երաժշտա-կան մշակույթը գրանցվում է, որի արդյունքում ձայնա-գրվել է ավանդական երգ ու նվագի ավելի քան 250 նմուշ: Ներկայում երաժշտագետ-ների և ուսանողների կող-մից հետազոտական աշ-խատանքներ են իրակա-նացվոււմ ՀՀ ԳԱԱ Արվես-տի ինստիտուտում և Երևանի Կոմիտասի ան-վան պետական կոնսեր-վատորիայում, որոնց արդ-յունքները պարբերաբար ներկայացվում են տեղա-կան և միջազգային գիտա-ժողովներին:
|
40. |
Կաճապով ապուրի պատրաստ-ման ավան-դույթը Լեռ-նային Ղա-րաբաղից բռնի տեղա-հանված հադրութցի-ների մշա-կույթում |
Կենսապա-հովման մշակույթ, բնության մասին ժո-ղովրդական գիտելիք, ուտեստի հետ կապ-ված սովո-րույթներ |
Կաճապը (ճերմակ բանջար, սպի-տակաբանջար) տանձաձև երկար տերևներով բույս է, որ հյուսելով չորացնում են ձմռան համար: Հայկական տարանուններն են՝ նվիկ արևելյան, դանիկ, հայոց բանջար, նվիճ, օձաբարձ, օձադա-նակ։ Տարածված է Լեռնային Ղարաբաղում, հանդիպում է նաև ՀՀ Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում։ Հիմնականում լինում է 2 տեսակ, որոնք ունեն բուժական և սննդային նշա-նակություն։ Կաճապը կիրառվում է ժողովրդա-կան բժշկության մեջ։ Ըստ ավան-դույթի քաղում են գարնանային առաջին կայծակից հետո: Օձի խայթոցից առաջացած վերքին կաճապով պատրաստված սպեղա-նի են դնում: Արմատը թունավոր է, սակայն եփելիս վերանում է թու-նավոր հատկությունը: Կաճապից կարելի է ստանալ նուրբ օսլա, որը պիտանի է խոհարարական պրակ-տիկայում։ Սարից քաղված կա-ճապը հյուսում են ավելուկի պես կամ կտրատում, չորացնում և ձմռան ընթացքում ապուր պատ-րաստում։ Կրակը պետք է մարմանդ լինի, մեկ բաժնի համար պղնձե տարայի մեջ լցնում են 1 բաժակ եռացրած ջուր, որ բույսը չդեղնի և մի բուռ կտրատած, չորացրած կաճապ ու դանդաղ խառնում կավե շերեփով։ Երբ սկսում է եռալ, ավե-լացնում են նախապես եփած ու աղացած ցորենը (1 բաժնին՝ 1 ճաշի գդալ), խառնում ու թողնում մար-մանդ կրակին։ Դրան զուգահեռ պղնձե թավայի մեջ մեկ բաժակ եռացրած ջուր են լցնում, ավե-լացնում նախապես մանր կտրա-տած թթու լավաշը, որ եփվի ու դառնա միատարր զանգված, ապա մեկ թեյի գդալ աղ, չորացրած և աղացած պղպեղ, չոր կամ թարմ կանաչի, խառնում, եռացնում ևս մի քանի րոպե: Մատուցում են բա-ժակով կամ ապուրամանի մեջ։ Պատրաստման եղանակի մասին առավել մանրամասն կից հղումով՝ |
Կաճապը սնձաձև, երկար, նեղ տերևներով լեռնային բանջար է, որը հյուսելով չորացնում են ձմեռվա համար և պահոց կերակուր պատ-րաստում (Հայոց լեզվի բարբա-ռային բառարան, Երևան, 2001 թ., հատոր 3, էջ 26): Վկայություն կա, որ Պահքի օրերին նաև կաճապ են օգտագործել (Դավիդբեկով Ի., Ջեբրայիլի շրջանի Ելիսավետպոլի գավառի Հադրութ գյուղ, Կովկասի տեղանք-ների ու ցեղերի նկարագրության նյութերի ժողովածու, հատոր 6, Թիֆլիս, 1888 թ., էջ 183, ռուսերեն): «Նուիկ կամ Նուիճ կոչուած բոյսն է, զոր տես ի կարգին․ և զոր ինչուան հիմայ այն անուամբ կաճապ բանջար կոչեն ի կողմանս Հայ-Աղուանից, ըստ Շէհրիման» (Ղ․ Ալիշան, Հայբուսակ կամ Հայկական բուսաբառութիւն, Վենետիկ, 1895 թ., էջ 298)։ Կաճապը որակվում է նաև որպես անորոշ տեսակի բույս, որը նույ-նականացվում է սպիտակաբան-ջարի հետ, իսկ Հայբուսակը նույ-նացնում է նուիկի կամ նուիճի հետ, որոնք բոլորովին տարբեր բոյսեր են (Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Երևան, 1944 թ., էջ 1006)։ Մեկ այլ տվյալով կաճապը ավե-լուկանման բույս է, որը չորացնելով և թթու լավաշի, չորացրած հոնի, բրնձի, սխտորի ու կծու համե-մունքների հետ եփելով՝ ջրալի կե-րակուր են պատրաստում։ «Կաճապը Հուդրութա շինիթկընէ-րումըն ըն շատ օտում» (բանավոր խոսք), (Ա․ Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013 թ., էջ 330)։ Սնձաձև, երկար, նեղ տերևներով լեռնային այս բանջարը հյուսում և չորացնում են ձմեռվա համար, պա-հոց կերակուր պատրաստում (Վ․ Ադամյան, Ժ․ Բաբայան, Հայկական խոհանոցի բառարան, Երևան, 2015 թ., էջ 184)։ |
Տարրի կրողները Լեռնային Ղարա-բաղից բռնի տե-ղահանվածներն են, հատկապես՝ Հադրութի շրջանի բնակիչները: |
Կաճապով ապուր ուտեստն ընդունված ճաշատեսակ էր Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որի բնակիչները բռնի տեղա-հանվել են, կտրվել իրենց բնական միջավայրից և իրենց ոչ նյութական մշա-կութային ժառանգությունը պահպանելու հնարավո-րությունից: Հայաստանում փորձում են վերականգնել ու շարունակել կերակրա-տեսակի պատրաստման ավանդույթը։ Բուսատեսակը հիմնա-կանում տարածված էր Լեռնային Ղարավաղի Հադրութի շրջանի տա-րածքում: Այն աճում է նաև ՀՀ Արարատի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում, թեպետ չի օգտագործվում այնպես, ինչպես Հադրու-թում: Բուսատեսակի հա-վաքչական աշխատանք-ներն իրականացնում են հիմնականում չափահաս տղամարդիկ և կանայք, հաճախ նաև երիտասարդ-ները, իսկ ապուր պատ-րաստողները հիմնակա-նում կանայք են, որին կարող են մասնակցել նաև երիտասարդ աղջիկները՝ օգնելու և գիտելիքն ու հմտությունը յուրացնելու նպատակով:
|
41. |
Շաթալ գուլպա գործելու ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղա-հանված հադրութցի-ների մշա-կույթում |
Ժողովրդա-կան արհես-տագործութ-յուն |
Գուլպան հայկական ավանդական տարազի պարտադիր մաս հանդի-սացող ագանելիքի տարր է։ Ավան-դական նախշազարդ գուլպաներ գործել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր գավառնե-րում: Նախշազարդ այս գուլպան պատկանում է կանանց կարճ ճտքով գուլպաների տիպին: 20-րդ դարում և 21-րդ դարասկզբին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի հայ կանայք շարունակել են գործել նախշազարդ գուլպայի շաթալ տարբերակը, որի անվա-նումը հավանաբար կապվում է այն գործելու տեխնիկայի հետ: Այն հայտնի էր նաև այլ անվանում-ներով՝ «հիլի գյուլբա»-հայելի բառից, երբ գուլպայի երեսին հայելու նման ուղղանկյունաձև շերտ է գործվել, «մըչավոր-քթավեր»՝ նախշուն, շաթալ զարդանախշերով նախշազարդվել է ինչպես գուլպայի քիթը՝ թաթը, այնպես էլ՝ կրունկը։ Այս գուլպան ուներ գործելու ա-ռանձնահատուկ տեխնիկա և բարդ զարդանախշեր, ինչի արդյունքում այն շատ բարձր էր գնահատվում։ Արժեքավոր նվեր էր համարվում՝ ներառվելով հարսին ուղարկվող նվերների և օժիտի մեջ։ Մինչև ամուսնանալը աղջիկները, սովորել և գործել են նման գուլպաներ՝ օժի-տի մեջ դնելու և ամուսնու ընտանի-քի անդամներին նվիրաբերելու հա-մար։ Այն հիմնականում կիրառվել է տոնական, հանդիսավոր պահերին, ուստի գեղազարդվել է բավական բարդ նախշազարդերով։ Տարազի մաս հանդիսացող այս գուլպան Հադրութում գործում են թաթից՝ սկսելով երկու շյուղով: Թաթը հար-դարվել է կենաց ծառի պատկեր-ներով: Գործվածքը ստացվել է հա-վասարաչափ և նուրբ։ Ի տարբե-րություն մյուս գուլպաների, որոնք մաշվելիս կարելի էր քանդել և նորից գործել, այս գուլպաները ավելի ամուր էին, քանի որ գործվում էին թաթից։ Ավանդական կենցաղում գուլպան գործել են իլի-կով մանած բրդյա թելերից, շյու-ղերով և հելունով: Թելերը ավան-դաբար ներկում էին պղնձե կաթսա-ներում՝ բնական ներկանյութերով՝ սոխի կճեպով, տորոնի արմատնե-րով, կանաչ ընկույզի կեղևով, ծիծեռնախոտով և այլ բույսերով։ Խորհրդային շրջանում ներկում էին գործարանային արտադրության քի-միական ներկերով, իսկ ներկայում գնում են պատրաստի գունավոր բրդյա թելեր։
|
Լեռնային Ղարաբաղի հայերի գուլ-պա գործելու ավանդույթի մասին հիշատակություններ կան տարբեր ուսումնասիրություններում։ Սյունիք-Արցախ տարազախմբի նկարա-գրություններին վերաբերող նյութե-րում հաճախ է ներկայացվում նախ-շազարդ գուլպան։ Նշվում է, որ կանայք գուլպա գործել են նստած, քայլելիս, զրուցելիս, ինչը վկայում է զարգացած հմտության մասին։ Մի շարք ազգագրագետներ հայկական տարազի զարդամոտիվներին նվիր-ված իրենց ուսումնասիրություննե-րում անդրադարձել են գուլպայի զարդանախշերի և գույների խորհրդին, գործելու տեխնիկային և տարածման շրջաններին (Ա․ Ստե-փանյան, Հայ ժողովրդական տա-րազի զարդանախշերը (ծիսային, գունային և նշանային համակար-գերը), Հայ ազգագրություն և բանահյուսություն, պրակ 22, Երևան, 2007 թ., Ն. Ավագյան «Հայկական ժողովրդական տա-րազը», Երևան, 1983 թ․ և «Հայ-կական գուլպաներն ու սռնապան-ները և նրանց զարդանախշերը», Պատմաբանասիրական հանդես, 1967 թ., թիվ 4, էջ 250-257): Ազգագրագետ Ս. Պողոսյանը «Արցախի կանանց ավանդական տարազի գեղազարդման առանձ-նահատկություններ» խորագրով հոդվածում (Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկա-գիր, թիվ 1, 2022 թ., էջ 341) անդրադարձել է շաթալ գուլպային՝ նշելով, որ Զանգեզուրում և Լեռ-նային Ղարաբաղում դրանք հար-դարվել են կեռազարդ և Տ-աձև զարդանախշերով։ Կանանց գուլ-պաները կարճաճիտք էին՝ լայն շերտ և նեղ գծանախշերով։ Երկարաճիտք գուլպաներ կրել են տղամարդիկ։ Թաթի տակ և երեսին գործել են սպիտակ քառանկյուն նախշ։ Հաճախ գուլպայի երեսի կողմից գործվել են կտուց կտցի երկու թռչնակ և ծաղկանախշ։ Գուլպայի երեսի նախշը ստորինից անջատելու համար կատարվել է ասեղնագործ ճյուղակար։ Գուլպայի երեսին չորս կողմը նախշազարդ շրջանակ է արվել։ Երբեմն կրունկի և թաթի մասերը հարդարվել են թռչնանախշերով, իսկ շրջանակը զարդարվել է հավերժանախշով։ Գուլպայի վերնամասը հարդարվել է շեղ և ոլորուն նախշերով։ Թաթի ծաղկանախշը եզրագործվել է ա-սեղնակարով։ Մի տարբերակում սպիտակ շրջանակի փոխարեն գոր-ծել են հյուսեր, իսկ թռչնանախշերը ասեղնագործվել են ծաղկանախշե-րով։ Նման շաթալ գուլպաները գործվել են շյուղերով և հելունով։ Եղել են բրդյա, բամբակի թելերից, այծի մազից, մետաքսաթելից (շե-րամի թելից)՝ «կազի գուլպա» անվամբ։ Կիրառված նախշանկար-ները հայտնի էին «շաթալ», «ծտեր», «իրեքպտանե», «օխտըպտանե» անուններով։ |
Տարրի կրողները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք են, որոնք գուլպա գործել սո-վորել են ընտա-նիքներում՝ տա-րեցներից, այնու-հետև գիտելիքը փոխանցում են երիտասարդնե-րին: |
Նախշազարդ գուլպա գոր-ծելը տարածված է եղել Լեռնային Ղարաբաղում: 2000 թվականից ուսուցան-վել է Լեռնային Ղարաբա-ղի «Հադրութի մանկապա-տանեկան ստեղծագործա-կան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակեր-պությունում: 2020 թ. սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հադրութի շրջանի բնակ-չության բռնի տեղահա-նության արդյունքում գուլ-պա գործողները և կիրա-ռողները կտրվել են իրենց մշակութային տարածքից: «Հադրութի մանկապատա-նեկան ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակեր-պությունը, որը հանդիսա-նում էր գուլպա գործելու ավանդույթի կենսունակ միջավայրը ևս տեղահան-վել է, և իր գործունե-ությունը շարունակում է Երևանում: Տեղահանութ-յունն առավել սրեց փո-խանցման և կենսունա-կության պահպանության խնդիրը: Հաշվի առնելով ուսուցանող մասնագետնե-րի և կրթական կենտրոնի տեղահանությամբ պայմա-նավորված վիճակը՝ ան-հրաժեշտություն է այս հմտության կենսունակութ-յունը խթանող միջոցների կիրառումը։ Այս յուրահա-տուկ նախշազարդ գուլ-պան գործելու ժողովրդա-կան հմտությունների և գիտելիքների վերականգ-նումը կարևոր սոցիալ-տնտեսական և մշակութա-յին նշանակություն ունի: Նախշազարդ շաթալ գուլ-պան ներկայում, որպես հուշանվեր, ցուցադրվում է փառատոներին: Այն կրում է Սյունիք-արցախյան ա-վանդական տարազի զար-դանախշային և գունային համակարգերի առանձնա-հատկությունները: Կիրա-ռելի է և առօրյայում, և միաժամանակ կազմում է նվիրատվության սովո-րույթների կարևոր մաս: Շաթալ գուլպա գործելու գիտելիքի պահպանութ-յունը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված հայերի տոնական և ծիսական ա-վանդույթների վերականգ-նմանն ու պահպանութ-յանը՝ որպես համահայկա-կան մշակութային ներկա-պնակի բազմազանութ-յունը ներկայացնող մշա-կութային տարր։ |
42. |
Ժենգյալով հացի ավան-դույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղա-հանվածների մշակույթում |
Կենսապա-հովման մշակույթ, բնության մասին ժո-ղովրդական գիտելիք, ուտեստի հետ կապ-ված սովո-րույթներ |
Ժենգյալով հացը Լեռնային Ղարաբաղի ամենաճանաչելի և բնութագրական ուտեստներից է։ Այն վայրի և մշակովի կանաչիների միջուկով կարկանդակ է, որը ավանդաբար թխվում էր թոնրում, ապա՝ վառարանի վրա, կլորավուն չուգունե թիթեղի վրա կամ թավայում: Պատրաստվում էր վաղ գարնանը և աշնանը, երբ աճում էին անհրաժեշտ վայրի բույսերը: Լեռնային Ղարաբաղի հայերը լիարժեք ծանոթ էին իրենց գյուղերի բնական լանդշաֆտին, ճանաչում էին այդտեղ աճող վայրի ուտելի բույսերի տեսակները: Տեղացիներն ունեին սերնդեսերունդ փոխանցվող կայուն գիտելիքներ դրանց աճի և հավաքելու ժամկետների մասին: Ժենգյալով հացի միջուկը պատ-րաստվում էր պտուտկուն, կնձմն-ձուկ, սիմսիմոկ, ծեթուկ/կաթնուկ, ուտեմ-տիտեմ, ճռճռոկ, թրթնջուկ, պռավու պորտ վայրի ուտելի բույսերի և համեմ, սոխ, սպիտակ բազուկի տերևներ և այլ մշակովի կանաչիների խառնուրդից, որոնց համադրությունը և տեսականին փոփոխվում էր ըստ տարածքի և սեզոնի։ Ժենգյալով հացի պատրաստումը տոնականության և ուրախության մթնոլորտ էր ստեղծում, քանի որ հավաքվում էին հարևանները, ըն-կերները, ազգականները, մեծ քա-նակով ժենգյալով հաց պատրաս-տում ու համատեղ ճաշակում: Լեռնային Ղարաբաղում ժենգյալով հացի կանաչիները սովորաբար հա-վաքում էին տարիքով կանայք, որոնք խմբով գնում էին այն վայրերը, որտեղ աճում էին ան-հրաժեշտ բույսերը: Երիտասարդ-ները միանալով խմբերին աստիճա-նաբար սովորում էին դրանց ճանա-չելու և հավաքելու տեղական գի-տելիքները։ Նախապատրաստա-կան փուլում հավաքված կանաչի-ները մանրամասն մաքրում էին՝ յուրաքանչյուր տեսակի համար ունենալով գիտելիք, թե որ մասն է ավելի հարմար օգտագործել՝ տերևները, ցողունը և այլն, մանրամասն լվանում, չորացնում: Միջուկը պատրաստում էին կտրատված կանաչիները համեմե-լով և խառնելով որոշակի համա-մասնությամբ՝ հմտորեն իմանալով յուրաքանչյուր կանաչու համահո-տային առանձնահատկությունները և համադրման արդյունքում ստաց-վող համը: Այս հացի պատրաս-տումը աշխատատար և գործողութ-յունների ներդաշնակեցում պահան-ջող գործընթաց էր, քանի որ որակական հատկանիշները պահ-պանելու համար խմորը և միջուկը պետք է պատրաստվեին միաժա-մանակ: Կանաչիների խառնուրդով միջուկից «աչքաչափով» լցվում էր խմորի գրտնակած շրջանակների վրա, որոնք հմտորեն փակվելով՝ ստանում էին ձվաձև կարկան-դակներ: Ժենգյալով հացը պատ-րաստվում էր խնջույքներին և հյու-րասիրություններին մատուցելու նպատակով՝ միավորելով հարևան-ներին, ազգականներին, ընկերներ-ին, այսինքն՝ համայնքը: Լեռնային Ղարաբաղում այն նաև տեղական ինքնության ակտիվ ցուցիչ էր, ներառված մշակույթի ցուցադրման հանրային միջոցա-ռումներում, ընդունված էր ճաշակել հենց թխման ավարտին՝ տաք վիճակում՝ տեղական խնդողնի խաղողի կարմիր գինու հետ:
|
Լեռնային Ղարաբաղի խոհանոցը ձևավորվել է դարերի ընթացքում՝ տարածքում երկարատև շարունա-կական ապրելու պայմաններում: Ժենգյալով հացի մասին գրավոր վկայությունները շուրջ 200-ամյա վաղեմություն ունեն: Ժենգյալով հացի մեջ կիրառվող կանաչիների տեսակների մանրամասն նկարա-գրությունը ներառված է Կովկասի ուսումնական օկրուգի Կովկասի ժողովուրդների և տեղավայրերի նկարագրության նյութերի ժողովա-ծուների հատորներում (Թիֆլիս, 1884, 1888 թ., ռուսերեն), Վ. Պետրովի «Լեռնային Ղարաբաղի էթնոբուսաբանությունը» (1940 թ., ռուսերեն) աշխատանքում, ազգա-գրական արխիվային աշխատանք-ներում։ Ժենգյալով հացը Լեռնային Ղա-րաբաղի հայ բնակչության կենցա-ղում սկզբում զուտ ընտանեկան ընդգրկում է ունեցել՝ վաղ գարնանը բնության բարիքներից օգտվելու և սննդի պահանջմունքը հոգալու խնդիրներով պայմանավորված: Աստիճանաբար, պարենային ար-տադրանքի մատչելիությանը և տարածվածությանը զուգահեռ, հատկապես խորհրդային շրջանում այն պատրաստվել է որպես ժա-մանցային ուտեստ, որը միավորում էր ընտանիքները, նորոգում հա-րևանային և ազգակցական կա-պերը, առիթ դառնում միասին հավաքվելու: Լեռնային Ղարաբա-ղում պատերազմի տարիներին ժեն-գյալով հացը մշտապես օգնել է հաղթահարելու սննդի սակավութ-յան հետ կապված խնդիրները: Վերջին տասնամյակներում ժեն-գյալով հացը ավելի հաճախ էր դառնում տեղական ինքնության դրսևորման բաղադրիչ՝ իր մեջ կրելով նաև համայնքների տեղա-կան առանձնահատկությունները ցուցադրելու դերը՝ ներառվելով տարբեր ցուցահանդեսներում, փա-ռատոներում: 2018 թվականից Հա-թերք գյուղում անցկացվում էր ժենգյալով հացի փառատոն, ինչ-պես նաև ամենաերկար ժենգյալով հացը ներառվել էր «Դյուցազնա-գրքում»՝ մշակութային ժառանգութ-յան մասին հպարտության զգացում փոխանցելով տեղի բնակիչներին։ Լեռնային Ղարաբաղում զբոսա-շրջային այցերի աշխուժացմանը զուգընթաց ժենգյալով հացը առևտրային նշանակություն ստա-ցավ՝ ներառվելով հանրային սննդի կետերի, ռեստորանների և խա-նութների առաջարկներում: Դեռ 2020 թ պատերազմի ընթացքում և հետո, ժենգյալով հացի պատ-րաստման ավանդույթի մասին գիտելիքն ու հմտությունները տեղահանվածներից շատերին օգ-նեցին որոշակի տնտեսական հնա-րավորություններ ստեղծել անձնա-կան և հասարակական տարբեր նախաձեռնությունների շրջանակնե-րում, ինչի շնորհիվ կտրուկ բարձ-րացավ հացի ճանաչելիությունն ու պահանջարկը, ինչպես նաև ոչ պաշտոնական հանրահռչակումը Հայաստանում: Այս առևտրային պահանջարկի արդյունքում զգալիո-րեն տուժեց հացի ավանդական մշակութային և տեղական համա-տեքստն ու բովանդակությունը՝ վտանգելով դրա պահպանման, պատրաստման և փոխանցման հնարավորությունները: |
Տարրի կրողը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությունն է, որոնք ճանաչում, պատրաստում և կիրառում են այն։
|
Տարրի կենսունակությունը վտանգվել է երկու փուլով․ 2020 թ. Ադրբեջանի ռազ-մական ագրեսիայի հե-տևանքով, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Լեռնային Ղարա-բաղի Հադրութի շրջանը, Շուշին, Ասկերանի և Մարտունու որոշ գյուղեր և այլ տարածքներ, իսկ բնակիչները հարկադրված տեղահանվեցին և 2023 թ․ սեպտեմբերի 19-ի Ադրբե-ջանի հերթական ռազմա-կան ագրեսիայի արդյուն-քում ամբողջովին հայա-թափվեց Լեռնային Ղա-րաբաղը և 120.000 հայ բնակչությունը հարկա-դրաբար տեղափոխվեց Հայաստան։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ զրկվելով իրենց բնական լանդշաֆ-տի հետ շփման հնարավո-րությունից, այլևս չեն կա-րողանում հավաքել տեղի վայրի բույսերը, ինչի արդ-յունքում կորստյան է մատնվում տեղական վայ-րի բույսերի հավաքչության գիտելիքը: Երիտասարդ սերունդը այլևս հնարավո-րություն չի ունենում ճա-նաչել տեղի բնամիջա-վայրը, մասնակցել բուսա-հավաքչության ավանդա-կան պրակտիկաներին և կիրառել դրանք, ինչն իր հետ բերում է ոչ միայն էկոլոգիական գիտելիքի կորստյան, այլև բարբառի և դրա միջոցով փոխանց-վող մշակութային և սոցի-ալական համատեքստի կորստյան։ Միաժամանակ փոխվում է ժենգյալով հացի բաղադրությունը, երբ Հադրութում, Մարտու-նիում, այլ տեղերում աճող կանաչիները փոխարին-վում են այլ տարածքներից հավաքված, փոխարինող, նմանատիպ բուսատեսակ-ներով, կամ այլ կանաչինե-րով կամ ուղղակի չեն գոր-ծածվում: Այս խնդիրները հատկապես սրվեցին 2022 թ. դեկտեմբերի 12-ի Ադրբեջանի կողմից Լեռ-նային Ղարաբաղի ապօրի-նի շրջափակման և 2023 թ սեպտեմբերի 19-ի ռազմա-կան ագրեսիայի հետևան-քով էթնիկ զտման և բռնի տեղահանության արդյուն-քում, երբ Լեռնային Ղա-րաբաղի տարածքում աճող կանաչիների տեսակներն անհասանելի դարձան Հա-յաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղի հա-յերին։ Ժենգյալով հացի շարունակական առևտրա-կանացման արդյունքում, հումքից բացի, փոխվում են նաև չափերը, պատրաստ-ման տեխնոլոգիան և առա-ջարկվում է համահարթեց-ված, ընդհանրական մի տարբերակ, որն այլևս հնարավորություն չի տա-լիս փոխանցել այս ուտես-տի տեղական, տարած-քային առանձնահատ-կությունները և մշակութա-յին, սոցիալական համա-տեքստը՝ խաթարելով տարրի բնականոն փո-խանցումը և կենսունա-կությունը։ |
-
Քննարկվել է
25.06.2024 - 17.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1035
Տպել