Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

1.

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

       «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու,  խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների  վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասերի, 137.1-րդ հոդվածի 7-րդ մասի, 139.1-րդ հոդվածի 8-րդ մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի: 

  Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը հանդիսանում է երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում վարվող պետական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը: Այդ պատճառով երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝ նախատեսվում է նոր թափ հաղորդել հանրապետությունում խնամատար ընտանիքների ձևավորման գործընթացին, որն առաջին հերթին դիտվելու է որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում:

        ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի նիստի N 9 արձանագրային որոշման 15-րդ կետով հավանության է արժանացել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը», որով սահմանվել են խնամատար ընտանիքների տեսակներն ու ձևերը: Հայեցակարգը նպատակ ունի բարձրացնել խնամատար ընտանիքների ներդրման գործընթացի արդյունավետությունը և խնամատար ընտանիքներում կազմակերպել  նաև հաշմանդամություն ունեցող  երեխաների խնամքը: 

Խնամատար ընտանիքի նոր տեսակների ներդրումը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների կողմից ընդունված փաստատթղթերին, մասնավորապես՝

1)       Միացյալ Ազգերի Կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) 1989 թվականի Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա),

2)       Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային դատական ակտերին,

3)       Եվրոպայի խորհրդի Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային,

4)       ՄԱԿ-ի «Երեխայի այլընտրանքային խնամքի մասին» ուղեցույցին, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովի մեկնաբանություններին և  այլն:

 Նախագծի մշակումը պայմանավորված է նաև խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, խնամատարության նոր ձևերը սահմանելու, երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության կանոնակարգման, խնամատար ընտանիքում երեխաների իրավունքների պաշտպանության առավել բարձր աստիճան ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև այս բնագավառում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես՝ մանկատների բեռնաթափման, այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականությամբ:

2.

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

         Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում ներկայումս կազմակերպվում է ՀՀ Կառավարության 2008 թվականի  մայիսի 8-ի N 459-Ն որոշման համաձայն՝ խնամակալության  և հոգաբարձության մարմնի և այս նպատակի համար հատուկ վերապատրաստում անցած խնամատար ծնողների (առանձին քաղաքացիների) միջև կնքված պայմանագրի հիման վրա, մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այն առանց ծնողական խնամքի մնացած երեխային տալիս է ընտանեկան միջավայրում մեծանալու իրական հնարավորություն՝ այդտեղից բխող բոլոր դրական հետևանքներով:

    2008 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում շուրջ 80 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում, սակայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ բացակայում են խնամատար ծնողների վերապատրաստման և ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, սահմանված չեն խնամատարության տեսակներն ու ժամկետները, ինչպես նաև խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը:

Խնամատար ընտանիքի ինստիտուտի ամրապնդման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք այլ խնդիրներով, մասնավորապես՝

1)              երեխային մանկատանը կամ շուրջօրյա այլ հաստատությունում տեղավորելու հարցը չի դիտարկվում որպես խնամքի կազմակերպման ծայրահեղ միջոց, երբ սպառվել են երեխայի խնամքը և դաստիարակությունը կենսաբանական, խնամակալ կամ խնամատար ընտանիքներում կազմակերպելու բոլոր հնարավորությունները,

2)           խնամատար ընտանիքի տեսակների և խնամատարության տևողության խնդրի քննարկման հիմքում անհրաժեշտ է դնել երեխայի խնամքի շարունակականության ապահովման հարցը,

3)           խնամատար ընտանիքը պետք է դիտարկել ինչպես առանց ծնողական խնամքի մնացած, այնպես էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն երեխաների խնամքի և դաստիարակության հնարավորություն, որոնց խնամքը հնարավոր չէ կազմակերպել կենսաբանական կամ խնամակալի ընտանիքում:

2.

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Հայաստանի Հանրապետությունում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությունը մատնանշվել  է պետական, տեղական ինքնակառավարման  մարմինների ինչպես նաև  միջազգային կազմակերպությունների կողմից:

  Սույն կարգի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը:

Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, սույն կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը  և տեսակները,  խնամատար ընտանիքների մշտադիտարկան և խնամատար ծնողների որակավորման և վերապատրաստման կարգը:

Ավելին, երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման գործընթացը ՀՀ ընտանեկան օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, սույն նախագծով առաջարկվում է նաև սահմանել խնամատար ծնողին երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության կարգը և չափը:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով 90 խնամատար ընտանիքներում 94 երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու նպատակով նախատեսվել է հատկացնել՝ 152,828.4 հազար դրամ, որից երեխայի խնամքի համար 70,452.2 հազար դրամ կամ մեկ երեխայի մեկ ամսվա միջին ծախսը կազմում է 62.5 հազար դրամ /70,452.2 հազար դրամ : 94 ընտանիք : 12 ամիս/, իսկ երեխայի խնամքի համար ծնողին տրվող վարձատրության գծով  82,376.2 հազար դրամ կամ խնամատար ծնողին տրվող վարձատրության մեկ ամսվա միջին ծախսը 76.3 հազար դրամ /82,376.2 հազար դրամ : 90 ընտանիք : 12 ամիս/:

Հարկ է նշել, որ գործող կարգով խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով: Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով:

Առաջարկվող որոշման նախագծով երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2.0 հազար դրամ /60.8 հազար դրամ: 30.4 օր/:

Հաշվարկները կատարվել են հիմք ընդունելով ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծարգրով նախատեսված միջոցների չափը, ՀՀ ազգային վիճակագրական ծառության հրապարակված 2017 թվականի 4-րդ եռամսյակի սննդամթերքի գծով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի միջին ամսական չափը 57.4 հազար դրամ, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախարարության ենթակայության շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում մեկ երեխայի հաշվարկով /առանց աշխատավարձի/ մեկ ամսվա նախատեսված միջոցների չափը 65.8 հազար դրամ:

Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերը առաջարկվում է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների՝

Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է 76.0 հազար դրամ կամ մեկ օրվա չափը կազմում է 2.5 հազար դրամ:

Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է 97.5 հազար դրամ կամ մեկ օրվա չափը կազմում է 3.2 հազար դրամ:

Ընդհանուր խնամատար ընտանիքներում երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վարձատրության չափը հաշվարկվել է հիմք ընդունելով ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքով սահմանված չափը, ներառյալ գործող հարկերը՝ առավելագույն չափը՝ 77,778 ՀՀ դրամ, նվազագույն չափը՝ 72,727 ՀՀ դրամ:

Մասնագիտացված խնամատար ընտանիքներում երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վարձատրության չափը հաշվարկվել է 30 տոկոսով ավելի:

Հարկ է նշել, որ մեկ օրվա չափի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է խնամատար ընտանիքներում ոչ լրիվ ամիս երեխաների խնամքն ու դաստիրակության դիմաց վճարումներն իրականացնելու հանգամանքով:

3.

Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

1)        Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները, որի արդյունքում առավել կապահովվեն  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքները, կհսատակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունը, կկանոնակարգվի և կհստակեցվի երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացը.

2)        երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում կազմակերպել միայն խնամքի այլընտրանքային միջոցների՝ այդ թվում խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպման անհնարինության դեպքում,

3)       խնամատարության տարբերակված ձևերի և տեսակների սահմանումով ապահովել առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցում:

4.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները և անձիք

 

  Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության e_draft ինտերնետային կայքում` 2018  թվականի փետրվարի             13-ին:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու,  խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների  վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ    ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու,  խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների  վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններրիկամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  • Քննարկվել է

    13.02.2018 - 01.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

13.02.2018 15:00

ՀՀ աշախտանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9826

Տպել