Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2018 թվականի N __ -Ն 

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասերի, 137.1-րդ հոդվածի 7-րդ մասի, 139.1-րդ հոդվածի 8-րդ մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը՝ համաձայն N1 հավելվածի.

2) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման կարգը՝ համաձայն N2 հավելվածի.

3) խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգը` համաձայն N3 հավելվածի.

4) խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը՝ համաձայն N 5 հավելվածի:

  1. Սահմանել, որ

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու համար ներկայացված այն դիմումները, որոնց վերաբերյալ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դիմումատուին չի տրամադրվել խնամատար ծնող դառնալու հնարավորության վերաբերյալ եզրակացություն, համարվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացված դիմումներ և այդ դիմումները ներկայացրած անձանց վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցումները Հայաստանի Հանրապետության մարզպետարանը (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը) պետք է իրականացնի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում, ընդ որում, եթե սույն ենթակետով սահմանված դիմումի հիման վրա, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան կազմվել է դիմումատուի կենսապայմանների ուսումնասիրության ակտ, ապա տարածքային մակարդակում անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու կամ հաշվառելու մասին դիմումը մերժելու համար չի պահանջվում սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի (այսուհետ՝ գործակալություն) համապատասխան եզրակացությունը.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ խնամատար ծնող լինելու (դառնալու) հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձինք եռօրյա ժամկետում իրենց բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից տարածքային մակարդակում հաշվառում են որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ,

3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ խնամատար ծնող լինելու (դառնալու) հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց կողմից խնամատարություն իրականացնելու նպատակով դիմելու, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու և իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջները, եթե մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, նրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան չեն դիմել դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար.

4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ խնամատար ծնող լինելու (դառնալու) հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց կողմից երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպվում է մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն, իսկ երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում իրականացվում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան, եթե մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան դիմել են դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու կամ ընտրված երեխային դաստիարակության համար  խնամատար ընտանիքում տեղավորման մասին.

5) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձինք սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ուսուցման դասընթացները պետք է անցնեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համատեղ հաստատել՝

1) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացվող դիմումի և խնամատարություն իրականացնելու մասին դիմումի օրինակելի ձևերը.

2) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, որակավորված անձի կենսապայմանների լրացուցիչ ուսումնասիրության մասին արձանագրության և խնամատար ընտանիքի նոր բնակության վայրում կենսապայմանների ուսումնասիրության արձանագրության օրինակելի ձևերը.

3) անձին, որպես խնամատար ծնող ցանկացող անձ հաշվառելու մասին եզրակացության օրինակելի ձևը:

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձանց համար ապահովել սույն որոշման N1 հավելվածով սահմանված ուսուցման դասընթացների կազմակերպումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից տարածքային մակարդակում իրականացվող՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման հիման վրա, հանրապետական մակարդակում ապահովել սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անձանց կենտրոնացված հաշվառումը:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 08-ի «Երեխայինխնամատարընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 459-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.02.2018 - 01.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

13.02.2018 15:00

ՀՀ աշախտանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9829

Տպել