Հիշել նախագիծը

«Կենդանիների տոհմային քարտերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N269-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N269-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Անհրաժեշտությունը։ Կենդանիների տոհմային քարտերի ձևերը հաստատելու  և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N269-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմա­նավորված է  տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից տոհմային կենդանիների բոնիտավորման (համալիր գնահատման), ըստ սերնդի որակի գնահատման, ինչպես նաև վաճառքի գործընթացը առավել գրավիչ և դյուրին դարձնելու անհրաժեշտությամբ։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N269-Ն հրամանով հաստատված է տոհմային ցուլի, կովի, խոյի, մաքիի, վարազի, մերունի քարտերի ձևերը, որոնք ծավալուն տեղեկատվություն են պարունակում,  ինչը լրացուցիչ բարդություններ  է առաջացնում  տոհմային անասնաբուծությամբ զբաղվող  տնտեսավարողների շրջանում։ 

Քարտերի ձևերը մշակելիս  ընտրվել են եվրոպական և ԵԱՏՄ անդամ երկրներում գործող տոհմային կենդանիների (տոհմանյութի) տոհմային քարտերը և մոտարկվել 17 անվանում  նոր տոհմային քարտեր, որոնք ավելի պարզեցված են և տնտեսավարողների կողմից լրացման համար դժվարություններ չեն առաջացնի։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության կոմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնաբուծության ինտենսիվացմանը և արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ տավարաբուծության և ոչխարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերջին տարիներին հանրապետություն են ներկրվել տավարի  և ոչխարի բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիներ,  որոնցից ստացված բարձրարժեք սերունդների  բոնիտավորման, ինչպես նաև դրանց` ըստ սերնդի որակի գնահատման գործընթացում անհրաժեշտություն է առաջանում տոհմային քարտերի առկայությունը։

4․  Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի ամրագրելու հանրապետությունում բուծվող տոհմային  կենդանիներից, ինչպես նաև արտերկրից ներմուծվող բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիներից ստացվող սերնդի ծագումը և նպաստավոր պայմաններ ստեղծելու տոհմասելեկցիոն աշխատանքների համար։ Մշակված նոր տոհմային քարտերի ձևերը մոտարկվել են եվրոպական և ԵԱՏՄ անդամ երկրներում գործող տոհմային կենդանիների (տոհմանյութի) տոհմային քարտերին, ինչը թույլ կտա տոհմային ծագումը հավաստող փաստաթղթերով (տոհմային քարտեր) կենդանիներ վաճառել ոչ միայն հանրապետության տարածքում, այլ նաև արտերկրում։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը կնպաստի տոհմասելեկցիոն աշխատանքների խթանմանը, տոհմային կենդանիների վաճառքի մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև տոհմային անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը:

     7Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին։

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

8 Այլ տեղեկություններ:

          Այլ տեղեկություններ չկան:

 

  • Քննարկվել է

    18.06.2024 - 07.07.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1960

Տպել